ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Բուրդելի թանգարանի տնօրեն Օֆելի Ֆերլիե-Բուային և Փարիզի թանգարաններ հաստատության միջազգային և տարածքային բաժնի տնօրեն Սելին Մարշանին: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության մշակութային ծրագրերի ղեկավար Ալեքսանդր Կլուզոն: Հանդիպմանը քննարկվել են անվանի գեղանկարիչ Մինաս Ավետիսյանի՝ Ջաջուռ գյուղում գտնվող հայրական տունն արվեստագետների կեցավայրի և ցուցահանդեսային տարածքի վերածման նախագծին առնչվող հարցեր: Ողջունելով հյուրերին՝ Ալֆրեդ Քոչարյանն…
Կարդալ ավելինՍտեղծարար ոլորտի զարգացմանը միտված նոր ծրագիր. ԿԳՄՍՆ
Հոկտեմբերի 25-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագրի շրջանակում ազդարարվել է «Advocacy Society for the Arts» (ԱՍԱ) համաժողովը: Համաժողովին մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Ալֆրեդ Քոչարյանը: Նորաստեղծ արվեստի ջատագովման համայնք («Advocacy Society for the Arts-ASA») ծրագրի նպատակն է նպաստել մշակութային ոլորտի զարգացմանը, ապահովել հայաստանյան մշակութային դաշտի առավել ներգրավվածությունը միջազգային ասպարեզում։ Համաժողովն անցկացվում է ԵՄ աջակցությամբ և Հայկական բարեգործական ընդհանուր…
Կարդալ ավելինՍերգեյ Փարաջանովի նամակների և սցենարների «Ազատություն» ժողովածուն հրատարակվել է լատվիերենով
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Հայ գրականությունը թարգմանություններում» ծրագրի շրջանակում Լատվիայում լույս է տեսել Սերգեյ Փարաջանովի նամակների և սցենարների «Ազատություն» ժողովածուն: Գրքի թարգմանիչն Իլզե Պաեգլե-Մկրտչյանն է, լույս է ընծայել «Պետերգայլիս» հրատարակչությունը: https://www.petergailis.lv/ «Անուրանալի է Փարաջանովի ազդեցությունը լատվիական կինոյի ոճի և բանաստեղծական կինոավանդույթի ձևավորման վրա: Թերևս այսօր էլ Փարաջանովի չնկարահանված ֆիլմերի ուրվականները շրջում են Յուրմալայում ինչպես անցած դարաշրջանի անկատար երազանքներ»,- նշվում է գրքի առաջաբանում:
Կարդալ ավելին«ՌեԱ» փառատոնի շրջանակում մեկնարկել է ReA Comics Art ծրագիրը
Երևանում շարունակվում է անիմացիոն տոնը․ «ՌեԱ» 16-րդ փառատոնը՝ էլ ավելի մասշտաբային ծրագրով, համախմբել է անիմացիոն ոլորտի սիրահարներին, լավագույն մասնագետներին, կինոգործիչներին, երիտասարդ ստեղծագործողներին և ֆիլմասերներին։ Փառատոնի օրակարգը հագեցած է։ Միջազգային ամենահայտնի փառատոների ֆիլմերի ցուցադրություններին, MarAni անիմացիոն շուկայի աշխատարաններին և վարպետաց դասերին համընթաց հոկտեմբերի 23-ին նկարիչների միությունում ցուցահանդեսի բացման արարողությամբ ազդարարվեց «ՌեԱ» պատկերապատման արվեստի (ReA Comics Art) ծրագրի մեկնարկը։ Հոկտեմբերի 23-27-ն այստեղ ներկայացված կլինեն Օրելի «Արմինեի երեք կյանքերը», Մարան Հրաչյանի «Պատրիկ Դեվաերե», Ֆերմին Սոլիսի «Բունուել»,…
Կարդալ ավելինՍպանություն Խաչփար գյուղում․ ձերբակալվել է սպանվածի կինը.(Տեսանյութ)
Հոկտեմբերի 24-ին, ժամը 12.15-ին, Մասիսի շտապօգնության կայանից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ Խաչփար գյուղում դանակահարված անձ կա: Ոստիկանության Մասիսի բաժնից օպերատիվ խումբ է մեկնել: Խաչփար գյուղի 11-րդ փողոցի նշված տան նախասրահում ոստիկանները հայտնաբերել են տանտիրոջ՝ 44-ամյա Վարդան Ա.-ի դիակը՝ խոհանոցային դանակը պարանոցին: Ոստիկանության Արարատի մարզային վարչության և Մասիսի բաժնի ծառայողների համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ սպանություն կատարելու հիմնավոր կասկածանքով նույն տանը ձերբակալվել և բաժին է տեղափոխվել սպանվածի 37-ամյա կինը: Բացատրական աշխատանքի արդյունքում նա խոստովանել է, որ…
Կարդալ ավելինԹուրք-ադրբեջանական շահերի բախում Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում.«Գեղարդ գիտավերլուծական հիմնադրամը»
Չնայած Թուրքիան և Ադրբեջանը սերտորեն համագործակցում են բազմաթիվ ոլորտներում, սակայն նրանց երկարաժամկետ ռազմավարական շահերը միշտ չէ, որ համընկնում են: Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը (ՆԻՀ), որը ցամաքային անմիջական կապ չունի Ադրբեջանի Հանրապետության հետ, տնտեսապես և հաղորդակցման առումներով ավելի սերտ կապված է Թուրքիային։ Վերջինիս ներկայությունն էլ ՆԻՀ-ում գնալով աճում է ոչ միայն տնտեսական, այլև՝ մշակութային ոլորտում: Իրանը ևս փորձում է մեծացնել իր ազդեցությունը Նախիջևանում: Այս ամենն անհանգստացնում է ադրբեջանական իշխանություններին, որոնք ձգտում են պահպանել իրենց վերահսկողությունը, կամ որ…
Կարդալ ավելինՆախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողներին վերապատրաստող կազմակերպությունների ընտրության մրցույթ
ԿԳՄՍ նախարարության տեղեկատվությամբ ՀՀ նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների վերապատրաստումն իրականացնելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է վերապատրաստող կազմակերպությունների ընտրության մրցույթ: Մրցույթն անցկացվում է ԿԳՄՍ նախարարի 2022 թվականի հուլիսի 15-ի N 27-Ն հրամանով հաստատված «Նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենների և մանկավարժական աշխատողների վերապատրաստող կազմակերպության ընտրության և վերապատրաստման կարգի» պահանջներին համապատասխան: Վերապատրաստող կազմակերպության ընտրությանը կարող են մասնակցել իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող պետական և համայնքային կազմակերպություններ, ինչպես նաև իրենց կանոնադրությամբ ամրագրված կրթության…
Կարդալ ավելինԱՌԳՐԱՎՎԵԼ ԵՎ ՈՉՆՉԱՑՎԵԼ Է ՈՉ ՍՊԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԾԱԳՄԱՆ ԱՎԵԼԻ ՔԱՆ 70 ԿԳ ՄԻՍ- ՄՍԵՂԻՔ
ՀՀ սննդամթերքի տեսչական մարմնի ղեկավարի հրամանի համաձայն՝ հոկտեմբեր ամսին անասնահամաճարակային մշտադիտարկումներ են իրականացվել Կոտայքի և Վայոց Ձորի մարզերում մսի իրացմամբ ու մատակարարմամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների մոտ, ինչպես նաև անասնահամաճարակային նշանակության տարածքներում: Մշտադիտարկումներն անցկացվել են 59 տնտեսավարողների մոտ (Կոտայք՝ 45, Վայոց Ձոր՝ 14), միայն 6-ի դեպքում են արձանագրվել խախտումներ և առգրավվել է ոչ սպանդանոցային ծագման ավելի քան 70 կգ միս- մսեղիք: Արձանագրվել են խոչնդման դեպքեր։ Առգրավված խմբաքանակները ոչնչացվել են այրման միջոցով: Հիշեցնենք՝ «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության…
Կարդալ ավելինՁերբակալվեց թմրանյութ տեղադրելու պահին․ Երևանի պարեկների բացահայտումը.(Տեսանյութ)
Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ծառայողները հոկտեմբերի 22-ի առավոտյան Չարենցի փողոցում նկատել են քարերի տակ փաթեթներ տեղադրող երիտասարդի։ Պարզվել է՝ 24-ամյա երիտասարդը մայրաքաղաքի Ֆանարջյան փողոցի բնակիչ է։ Թմրանյութ ապօրինի ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով նա ձերբակալվել և ներկայացվել է ոստիկանության Մարաշի բաժանմունք։ Անձնական խուզարկությամբ երիտասարդի մոտ հայտնաբերվել են դեղնականաչավուն զանգվածով կաթուցիչներ՝ ընդհանուր 5 գրամից ավելի, 117 գրամից ավելի սպիտակ բյուրեղանման զանգվածով պլաստմասե տարա և նույն զանգվածով փաթեթներ՝ ընդհանուր 19 գրամից ավելի։ Երիտասարդը և կազմված…
Կարդալ ավելին«Սերը միակ բանն է, որ ապրում է, երբ սոված է, մեռնում է, երբ կշտանում է».Երվանդ Քոչար
«Սերը միակ բանն է, որ ապրում է, երբ սոված է, մեռնում է, երբ կշտանում է»: Նկարիչ – արձանագործ Երվանդ Քոչարի (1899-1979) ստեղծագործությունը 20-րդ դարի համաշխարհային կերպարվեստի ամենահետաքրքիր երևույթներից է: 1923-1936թթ. Քոչարն ապրել և ստեղծագործել է Փարիզում, ցուցադրվել Պիկասոյի, Լեժեի, Պիկաբիայի, Արպի, Դե Կիրիկոյի, Մատիսի, Միրոյի և այլոց հետ՝ արժանանալով ժամանակի նշանավոր արվեստի քննադատների գնահատանքին ու դասվել այն մեծերի շարքում, որոնց արվեստով պայմանավորվեց 1920-30-ականների եվրոպական ավանգարդն ու համաշխարհային կերպարվեստի հետագա ընթացքը: Փարիզում Քոչարը ստեղծեց պլաստիկ –…
Կարդալ ավելին