ԱԺ պատգամավորներ Արմեն Խաչատրյանը, Հովիկ Աղազարյանն ու Միքայել Թումասյանը մասնակցել են ՀԱՊԿ ԽՎ-ի խորհրդին կից անդամ պետությունների խորհրդարանների պաշտպանության եւ անվտանգության կոմիտեների հանձնաժողովների նախագահների համակարգող խորհրդակցությանը: Այն տեղի է ունեցել հոկտեմբերի 20-ին Սանկտ Պետերբուրգում: Արմեն Խաչատրյանը, ի թիվս այլ ուղղությունների, ներկաներին փոխանցել է տվյալներ սեպտեմբերի 13-ից Հայաստանի ինքնիշխան տարածքների դեմ սկսված ադրբեջանական ագրեսիվ գործողությունների վերաբերյալ ու փաստել, որ ռազմաքաղաքական իրավիճակը Հարավային Կովկասում բնութագրվում է հակամարտությունների բարձր ռիսկայնությամբ եւ Ադրբեջանի ցուցադրական ակտիվությամբ, որն իրականացվում է Թուրքիայի…
Կարդալ ավելինԱԺ
ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է Վահագն Հովակիմյանի թեկնածությունը ԿԸՀ նախագահի պաշտոնում
ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է Վահագն Հովակիմյանի թեկնածությունը ԿԸՀ նախագահի պաշտոնում։ Նրա թեկնածությունն առաջադրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։ Թեկնածուի կենսագրությունը ներկայացրեց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։
Կարդալ ավելինԱԺ-ն արտահերթ նստաշրջան է գումարել. Օրակարգում են «Պաշտպանության մասին» օրենքի աղմկահարույց փոփոխությունները
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածների համաձայն` Կառավարության նախաձեռնությամբ այսօր՝ հուլիսի 6-ին` ժամը 11:00-ին, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի որոշմամբ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան է գումարվել: Օրակարգում ընդգրկված է 22 հարց, այդ թվում «Պաշտպանության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին աղմկահարույց օրենքը։ Հիշեցնենք, որ այդ նախագծով սահմանվում է, որ ԳՇ պետը միաժամանակ պաշտանության նախարարի առաջին տեղակալն է:
Կարդալ ավելինԵս համաձայն չեմ 4,9 տոկոս աճի վերաբերյալ ԿԲ-ի կանխատեսումների հետ. Վահան Քերոբյան
Ես համաձայն չեմ Կենտրոնական բանկի կանխատեսումների հետ, մասնավորապես, ՀՆԱ աճի վերջին կանխատեսման հետ, ըստ որի տնտեսական աճն այս տարի լինելու է 4,9 տոկոս: Այս մասին, այսօր՝ հունսիի 15-ին, լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: «Տնտեսությունը տարվա սկզբից շատ առույգ էր, հունվարին եւ փետրվարի 12 տոկոս տնտեսական աճ է տեղի ունեցել: Բնականաբար, վերջին իրադարձություններն իրենց դրական, թեեւ նաեւ մեծ բացասական ազդեցությունն են ունեցել մեր տնտեսական գործունեության մեջ, այնպես որ այստեղ ասել, որ տնտեսությունը վերականգնվել…
Կարդալ ավելինԱվարտվեցին ՀՀ ԱԺ 8-րդ գումարման 3-րդ նստաշրջանի աշխատանքները
Հունիսի 15-ին Երեւանում ավարտվեցին ՀՀ ԱԺ 8-րդ գումարման 3-րդ նստաշրջանի աշխատանքները։ Նիստի ավարտին հնչեց ազգային օրհներգը։ Այնուհետեւ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից նիստին ներկա պատգամավորներն իրենք իրենց ծափահարելով լքեցին նիստերի դահլիճը։
Կարդալ ավելինԱԺ հերթական նիստում ներկայացվել են ՀՀ կենտրոնական բանկի եւ ՀՀ հաշվեքննիչ պալատի 2021 թ. պետական բյուջեի կատարողականի վերաբերյալ եզրակացությունները
Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի՝ Կենտրոնական դրամատունն առաջնորդվել է կատարողականի վերաբերյալ միջնաժամկետ պարտքի կայունության ապահովման, հարկաբյուջետային քաղաքականության ուղղվածության եւ դիրքի, ինչպես նաեւ երկարաժամկետ աճին նպաստելու ուղղությամբ գնահատականների ներկայացմամբ: 2021 թ. մակրոմիջավայրի տեսանկյունից 2020 թ. ճգնաժամից հետո 2021 թ. ՀՀ տնտեսությունը վերականգնվել է սպասվածից արագ տեմպերով՝ արձանագրելով տնտեսական աճի 5.7 տոկոս մակարդակ: Նրա հավաստմամբ՝ տնտեսական աճին նպաստել են ե՛ւ համաշխարհային պահանջարկի, ե՛ւ ներքին պահանջարկի՝ առավելապես մասնավոր հատվածի սպառման աճի ավելացումով: Կապիտալ ներդրումները որոշակի վերականգնվել…
Կարդալ ավելինՇարունակվել է ՀՀ 2021 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկումը
2021 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկումը շարունակվել է ԱԺ հունիսի 15-ին հերթական նիստում: Տարեկան հաշվետվության վերաբերյալ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Արուսյակ Մանավազյանը: Պատգամավորը նշել է, որ հաշվետվությունն արդյունավետ քննարկվել է մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում, որոնց ընդդիմությունը չի մասնակցել: Զեկուցողն անդրադարձել է բյուջեի ցուցանիշներին՝ ընդգծելով, որ դրանք արդեն հիմք են՝ բյուջեի կատարողականին կողմ քվեարկելու համար: Արուսյակ Մանավազյանը կարեւորել է կապիտալ ծախսերի կատարման տոկոսն ավելի բարձրացնելու…
Կարդալ ավելինՌուբեն Ռուբինյանն ընդունել է ԵԱՀԿ ԽՎ նախագահի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հունիսի 15-ին ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած ԵԱՀԿ ԽՎ նախագահ Մարգարետա Սեդերֆելտի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Էդուարդ Աղաջանյանը եւ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը: Ողջունելով հյուրերին` Ռուբեն Ռուբինյանն արժեւորել է Հայաստանի եւ ԵԱՀԿ ԽՎ-ի միջեւ համագործակցությունը: Անդրադարձ է կատարվել ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին: Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակը ներկայացրել է 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում առկա իրավիճակը, Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններն ու…
Կարդալ ավելինՌուսաստանի եւ Հայաստանի հարաբերությունները սադրանքների ենթարկելու փորձերը դատապարտված են ձախողման․ Լավրով
Ռուսաստանի եւ Հայաստանի ամուր բարեկամական հարաբերությունները փորձությունների եւ սադրանքների ենթարկելու բոլոր փորձերը դատապարտված են ձախողման, կողմերը սերտ կապեր են պահպանում տարբեր ոլորտներում։ Այս մասին հինգշաբթի նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «[Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ] մարդկային կապերն անխզելի եւ դարավոր են՝ դա պետությունների միջեւ լավագույն հիմքն է։ Քիչ չեն այդ հիմքը փորձությունների ենթարկել ցանկացողները, բայց ամեն անգամ մենք համոզվում ենք, որ այդ փորձերը դատապարտված են անհաջողության,…
Կարդալ ավելինՀամայնքների նոր խոշորացում կիրականացվի
Ազգային ժողովը հունիսի 9-ի արտահերթ նիստում երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ հավանություն տվեց «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքում, ինչպես նաեւ հարակից օրենքներում փոփոխությունների փաթեթին։ Այսպիսով, Հայաստանում կիրականացվի համայնքների նոր խոշորացում։ Արագածոտնի մարզում Արագածավան համայնքը կմիավորվի Թալին համայնքին, Գեղարքունիքի մարզում՝ Շողակաթ համայնքը կմիանա Ճամբարակ համայնքին, Լոռու մարզում կմիավորվեն Ալավերդի, Ախթալա, Շնող եւ Օձուն (Ալավերդի խոշորացված համայք) համայնքները, ինչպես նաեւ Տաշիր, Մեծավան, Սարչապետ համայնքները։ Սյունիքի մարզում Սիսիան եւ Գորայք համայնքները կմիավորվեն։ Այսպիսով, Հայաստանում կհայտնվի 71 համայնք։ Նրանց միավորումը նախատեսվում…
Կարդալ ավելին