Սուրեն Պապիկյանը եւ ԳՇ պետ Էդվարդ Հովհաննիսյանը այցելել են ՊՆ ուսումնական կենտրոն

Սուրեն Պապիկյանը եւ ԳՇ պետ Էդվարդ Հովհաննիսյանը այցելել են ՊՆ ուսումնական կենտրոն

Դեկտեմբերի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ ԶՈւ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի և Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի ուղեկցությամբ, այցելել է ՊՆ N ուսումնական կենտրոն, ծանոթացել ծառայության կազմակերպմանն ու ընթացող շինարարական աշխատանքներին: Այնուհետև նախարար Պապիկյանին է ներկայացվել զորամասի մասնաշենքերից մեկում վերջերս բացված գրքի ընթերցման և օտար լեզուների զարգացման կենտրոնի հնարավորությունները: Պաշտպանության նախարարը ներկա է գտնվել նաև ուսումնական կենտրոնում անցկացված 18-շաբաթյա դասընթացը հաջողությամբ ավարտած զինծառայողների ավարտական հանդիսությանը: Որակավորման վկայականներ ստացած զինծառայողները օրեր…

Կարդալ ավելին

Ճանապարհը կարող է բացվել, բայց հարց է, թե ինչ պայմաններով, որոշ երկրների տեսակետներ տարբերվում են. քաղաքագետ

Ճանապարհը կարող է բացվել, բայց հարց է, թե ինչ պայմաններով, որոշ երկրների տեսակետներ տարբերվում են. քաղաքագետ

Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի շուրջ ՄԱԿ–ի Անվտանգության խորհուրդի քննարկումը շատ կարեւոր էր, Ադրբեջանը հումանիտար հարցերի առումով միայնակ էր մնացել, կարծում եմ այդ քննարկումն ինչ–որ ազդեցություն կունենա, բայց ոչ քաղաքական տեսանկյունից։ Նման կարծիք NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանն՝ անդրադառնալով ՀՀ–ի դիմումի հիման վրա ՄԱԿ–ի ԱԽ–ում Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի շուրջ քննարկմանը։     «Խնդիրը դրված էր զուտ մարդասիրական տեսանկյունից. 100 հազարից ավելի մարդ շրջափակման մեջ է, նրանց իրավունքները խախտված են։ Այս առումով քննարկմանը մասնակից երկրները արձագանքեցին հումանիտար…

Կարդալ ավելին

Եվրոպական դատարանի որոշումը կարող է մեծ քաղաքական ազդեցություն ունենալ. Սիրանույշ Սահակյան

Եվրոպական դատարանի որոշումը կարող է մեծ քաղաքական ազդեցություն ունենալ. Սիրանույշ Սահակյան

Եվրոպական դատարանի որոշումը կարող է ունենալ մեծ քաղաքական ազդեցություն, բազմաթիվ եվրոպական երկրներ նաեւ աշխարհաքաղաքական նկրտումներից ելնելով, հենվելով Եվրոպական դատարանի դատական ակտի վրա` լեգիտիմորեն կարող է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա եւ պարտադրել միջանցքի օր առաջ բացումը եւ շրջափակումը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց միջազգային իրավունքի մասնագետ, «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Սիրանույշ Սահակյանը` անդրադառնալով ՄԻԵԴ որոշմանը` Լաչինի միջանցքը բացելու հարցով Հայաստանի հայցի վերաբերյալ: Նրա խոսքով` եթե դատարանի անհապաղ միջոցի որոշման ակտը չի կատարվում, ապա  ծանուցում է գնում…

Կարդալ ավելին

Հանդիպում ունեցանք Մարտակերտում, բոլորը պատրաստ էին ամեն ինչի, դա էր ամենակարեւորը. Ռուբեն Վարդանյան

Հանդիպում ունեցանք Մարտակերտում, բոլորը պատրաստ էին ամեն ինչի, դա էր ամենակարեւորը. Ռուբեն Վարդանյան

Չնայած դժվարություններին, ես շատ ոգեւորված եմ, քանի որ տեսնում եմ մարդկանց մոտ եւ կամք եւ պատրաստություն հանգիստ անցնել այս իրավիճակին, հանգիստ աշխատել, ապրել եւ ոչ մի ձեւով չի զգացվում այս բլոկադայի ազդեցությունը, որ մենք խուճապի ենք մատնվել, կամ մեր մեջ դեպրեսիա կա: Այս մասին այսօր` դեկտեմբերի 18-ին, Արցախի շրջափակման մեջ գտնվելու 7-րդ օրը ֆեյսբուքյան լայվով ասաց Արցախի փոխնախարար Ռուբեն Վարդանյանը: «Երեկ պատգամավորների հետ գնացի Մարտակերտ եւ հանդիպումներ ունեցա: Շատ կարեւոր է իմ համար, ես լիցքավորվել…

Կարդալ ավելին

«ՀԱՑԸ, ՇԱՔԱՐԸ , ՁԵԹԸ ՀԱՍՑԵԱԿԱՆ Է ԱԶԱՏ ՎԱՃԱՌՔ ՉԿԱ»

«ՀԱՑԸ, ՇԱՔԱՐԸ , ՁԵԹԸ  ՀԱՍՑԵԱԿԱՆ Է ԱԶԱՏ ՎԱՃԱՌՔ ՉԿԱ»

Քիչ առաջ Արցախի հանրապետության Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի ազգաբնակչությունից տեղեկածանք , որ գյուղում սննդի և դեղորայքի պակաս ունեն: «Հացը, շաքարավազը , ձեթը բաժանում են հասցեական ազատ վաճառք այլևս չկա, մեր գյուղապետն է փորձում վերահսկել իրավիճակը», մեզ հետ զրույցում ասաց 59 ամյա խրամորթցի տիկինը և զրույցը շարունակեց հավելելով, որ գյուղերում էլի մի կերպ դիմանում են իսկ քաղաքում նույնը ասել չի կարող: Հիշեցնենք ՝ որ արդեն 6 օր է Արցախը գտնվում է տոտալ շրջափակման մեջ:Ադրբեջան պետության կողմից…

Կարդալ ավելին

Եվրոպական դատարանը որոշում է կայացրել. Ադրբեջանին ժամանակ կտրամադրի մինչեւ դեկտեմբերի 19-ը` պատասխան ուղարկելու համար

Եվրոպական դատարանը որոշում է կայացրել. Ադրբեջանին ժամանակ կտրամադրի մինչեւ դեկտեմբերի 19-ը` պատասխան ուղարկելու համար

Քիչ առաջ Եվրոպական դատարանը որոշում է կայացրել երեկ Հայաստանի ներկայացրած միջանկյալ միջոցներ կիրառելու պահանջի վերաբերյալ: Այս մասին հայտնում են Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի ֆեյսբուքյան էջում: Դատարանը որոշել է Ադրբեջանին ժամանակ տրամադրել մինչև երկուշաբթի՝ դեկտեմբերի 19-ը, ժամը 16-ը (Ֆրանսիայի ժամանակով) պատասխան ուղարկել Հայաստանի ներկայացրած պահանջի վերաբերյալ, որից հետո Դատարանը կկայացնի վերջնական որոշում: Հիշեցնենք, որ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը երեկ դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝պահանջելով կիրառել միջանկյալ միջոցներ Ադրբեջանի նկատմամբ և պարտավորեցնել վերջինիս…

Կարդալ ավելին

Ֆրանսիան այն պետությունն է, որ «Գորշ գայլերին» ահաբեկիչ ճանաչեց. նրանք այժմ փակել են Լաչինը. Արման Թաթոյան

Ֆրանսիան այն պետությունն է, որ «Գորշ գայլերին» ահաբեկիչ ճանաչեց. նրանք այժմ փակել են Լաչինը. Արման Թաթոյան

Ադրբեջանն այսօր իրականացնում է Արցախի շրջափակում եւ Արցախի հայության բնաջնջման քաղաքականություն: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 15-ին, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան դիմաց բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց Հայաստանի նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը: «Նրանք այսօր փոխել են իրենք մարտավարությունը, ինչ-որ բնապահպանական ակտիվիստներ են բերել, փորձում են ցույց տալ, թե իբր մարդու իրավունքների իրացմամբ են զբաղված: Բայց Ֆրանսիան այն պետություններից է, որ իրապես գիտակցում է մարդու իրավունքների արժեքը եւ նաեւ պետք է հստակ արձանագրվի, որ ադրբեջանական այս ակցիան որեւէ կապ…

Կարդալ ավելին

Լեռնային Ղարաբաղում 120 հազար մարդ հայտնվել է պատանդի կարգավիճակում. Փաշինյանը Twitter-ում երկու գրառում է արել

Լեռնային Ղարաբաղում 120 հազար մարդ հայտնվել է պատանդի կարգավիճակում. Փաշինյանը Twitter-ում երկու գրառում է արել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լաչինի միջանցքի փակման վերաբերյալ 2 գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում: «Լաչինի միջանցքի փակումը Ադրբեջանի կողմից 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպիտ խախտում է, քանի որ, ըստ հայտարարության 6-րդ կետի, միջանցքը գտնվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների վերահսկողության տակ, և Ադրբեջանը պետք է երաշխավորի քաղաքացիների, տրանսպորտի և ապրանքների տեղաշարժի անվտանգությունը»,- գրել է վարչապետը: Երկրորդ գրառման մեջ նա նշել է. «Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման և գազի մատակարարման դադարեցման հետևանքով Լեռնային Ղարաբաղում 120…

Կարդալ ավելին

Սահմանափակել Արցախում ազատ տեղաշարժի իրավունքը, սահմանել նրա տարածքից դուրս գալու հատուկ ռեժիմ. ԱՀ նախագահի հրամանագիրը

Սահմանափակել Արցախում ազատ տեղաշարժի իրավունքը, սահմանել նրա տարածքից դուրս գալու հատուկ ռեժիմ. ԱՀ նախագահի հրամանագիրը

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագիր Արցախի Հանրապետության տարածքում հայտարարված ռազմական դրության պայմաններում իրականացվող մի շարք միջոցառումների մասին: Համաձայն հրամանագրի, 2022 թվականի դեկտեմբերի 12-ին Ադրբեջանի կողմից Ստեփանակերտ-Գորիս մայրուղու արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակի հետ կապված Արցախի Հանրապետության բնակչության բնականոն կենսագործունեությունն ապահովելու և սպառնացող հնարավոր վտանգները կանխելու նպատակով և հիմք ընդունելով «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքը, որոշվել է. – Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտպանական, պետության ու տնտեսության կենսագործունեության համար հատուկ նշանակություն ունեցող օբյեկտները փոխադրել…

Կարդալ ավելին

Ռուսաստանը պետք է միջոցներ ձեռնարկի, որպեսզի ադրբեջանցիները վերադառնան իրենց տեղը․ Յակով Կեդմի

Ռուսաստանը պետք է միջոցներ ձեռնարկի, որպեսզի ադրբեջանցիները վերադառնան իրենց տեղը․ Յակով Կեդմի

Իսրայելի «Նաթիվ» հատուկ ծառայության նախկին ղեկավար, հայտնի քաղաքագետ Յակով Կեդմին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանեց Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը։ Պատասխանելով ադրբեջանական սադրանքի նպատակների մասին հարցին՝ նա նկատեց. «Ինձ համար դժվար է հասկանալ նպատակը։ Պարզ է, որ դրան գնալու օբյեկտիվ պատճառ չկա։ Այստեղ Ռուսաստանն արդեն պետք է միջոցներ ձեռնարկի, որպեսզի ադրբեջանցիները վերադառնան իրենց տեղը։ Եթե սա հայտարարության ակնհայտ խախտում է, ապա խախտումը պետք է ուղղվի»։ Կեդմին չի կարծում, որ ստեղծված իրավիճակը կհանգեցնի նոր ռազմական հակամարտության, քանի դեռ…

Կարդալ ավելին
1 2 3 4 5 21