Չարենցավանի ավագանու հերթական նիստը կայացավ մարտի 14-ին: Օրակարգում ընդգրկված էր 10 հարցեր: Առաջնային հարցերից էր մեկը վերաբերվում էր Չարենցավան համայնքի 2022 թվականի բյուջեի տարեկան եկամուտների և ծախսերի հաշվետվությանը: Քաղաքացիական Պայմանագիր խմբակցությունը տվյալ հարցի վերաբերյալ իր դիտողություններն ու նկատառումներ ուներ և դեմ քվեարկեց:Կարևոր հարցերի շարքը սոցիալական հատուկ արտոնություններ հատվածից գումար հատկացնելու մասին էր, որը նախկինում հատկացված 150 հազար դրամի փոխարեն «ՔՊ» նախաձեռնությումբ որոշում ընդունվեց ,որ հատուկ սոցիալական արտոնություններ ստացողները 200. հազար դրամ կստանան իրավիճակով պայմանավորված:Համայնքային նշանակության կարևոր…
Կարդալ ավելինԿոտայք
ՉԱՐԵՆՑԱՎԱՆՈՒՄ «ՔՊ»ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՈՒՄ ԵՆ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՄԻՆՉ ԱՅՍ ԵՂԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԸ. ՆԻՍՏԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ ՏԵՍԱՆՅՈՒԹՈՒՄ
Չարենցավանում փետրվարի 14 ին տեղի ունեցավ ավագանու առաջին նստաշրջանի թիվ 1 հերթական նիստը: https://www.youtube.com/watch?v=eS6Fu3CvNRQ Օրակարգում 22 հարց էր, որոնց մի մասը վերաբերվում էր Չարենցավան համայնքի 2022 թվականի բյուջեյի 4-րդ եռամսյակի եկամուտների և ծախսերի կատարողականին:Թե (բյուջեները) , որ ուղղությամբ են ծախսվել և ի՞նչ արդյունք են տվել:Քննարկումը երկար էր հաշվի առնելով«ՔՊ» ավագանու անդամների մանրակրկիտ ստուգումները և նոր հարցերի պարզաբանումը համայնքապետարանի աշխատանքների, ծախսերի վերաբերյալ: Պարզ ասած ավագանու անդամները պնդեցին և հիմնավորեցին , որ քաղաքապետարանի աշխատակազմը թերացել է և …
Կարդալ ավելինՉԱՐԵՆՑԱՎԱՆՈՒՄ ՆԵՐԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՆԵՆԳԱՓՈԽՎՈՒՄ ԵՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՍՏԱՌ ՍՏԱՆԱԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ. ՈՎ Է ՋԱՏԱԳՈՎԸ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Չարենցավանցում սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած ավագանու համամասնական ընտրությունների արդյունքները չեն գոհացնում ազգաբնակչությանը , ոմանք կարծում են , որ իշխանական կուսակցության թիմի ներկայությունը համայնքում պետք է լիներ առաջատար, հաշվի առնելով ավագանու թիմի անդամների հեղինակությունը , ժողովրդականությունն ու անաչառությունը: Նախ հիշեցնենք , որ երկարամյա համանքապետ՝ ՇԱՀԳԱԼԴՅԱՆԻ երդմանակալության ժամանակ միայն իր թիմակիցներն են ներկա եղել, մյուս երկու ավագանու թիմերը «Ապրելու երկիր»-ն ու «ՔՊ» -ն չեն մասնակցել միջոցառմանը: Իսկ ահա երդմնակալությանը հաջորդած նիստը վեր էր ածվել՝ ոչ թե համայնքային…
Կարդալ ավելինԱՎԱԳԱՆՈՒ ԱՌԱՋԻՆ ԱՆԱԿՆԿԱԼՆ ՈՒ ԵՐԴՄՆԱԿԱԼՈՒԹՅԱՆԸ ՍՊԱՍՎՈՂ ԻՆՏՐԻԳԸ
Չարենցավան խոշորացված համայնքում երեկ կայացավ առաջին ավագանու նիստը, այսուհետ (նստաշրջան): Հիշեցնենք , որ սեպտեմբերի 25 –ին Չարենցավանում ևս կայացան ՏԻՄ համամասնական ընտրություններ: Այսպիսով ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին», օրենքի 14-րդ և 64-րդ հոդվածների պահանջներով և հիմք ընդունելով թիվ 27 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 2022 թվականի հոկտեմբերի 02-ի Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի ավագանու 2022 թվականի սեպտեմբերի քսանհինգին տեղի ունեցած ընտրություւնների արդյունքներով «Չարենցավանի համայնքի ավագանի ընտրվելու մասին» N 11-Ա որոշումը տեղի ունեցավ առաջին նիստը, որը վարեց տարիքով ամենամեծ ավագանու…
Կարդալ ավելինԿոտայքի մարզպետ Ահարոն Սահակյան-ի շնորհավորական ուղերձը Ուսուցչի տոնի կապակցությամբ
Կոտայքի մարզպետարանի պաշտոնական էջից տեղեկանում ենք, մարզպետ՝ ԱՀԱՐՈՆ ՍԱՀԱԿՅԱՆԻ շնորհավորական ուղերձին կապված ուսուցիչների տոնի առթիվ, որում մասնավորապես ասվում է՝ «Սիրելի’ ուսուցիչներ, շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ:Ուսուցչի աշխատանքը բոլոր ժամանակներում եղել եւ այսօր էլ դիտարկվում է որպես առաքելություն:Դուք կրթական ոլորտի առաջամարտիկներն եք: Մաղթում եմ, որ միայն հաջողությունն ու վերելքներն ուղեկցեն Ձեզ, որ Ձեր աշակերտների համար իսկապես լինեք առաջնորդ, ընկեր, խորհրդատու:Դժվար ժամանակներ ենք ապրում, բայց լիահույս եմ, որ ամեն մեկս մեր տեղում, մեր աշխատասիրությամբ, հայրենասիրությամբ ու…
Կարդալ ավելին«ԵԹԵ ՄԵՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԻՃԱԿԸ ԼԱՎ ՎԻՃԱԿՈՒՄ ԼԻՆԵՐ ԵՍ ԵՐԲԵՔ ՉԷԻ ԱՌԱՋԱԴՐԻ ԻՄ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ» . ԱՐԹՈՒՐ ԳԱԼՍՏՅԱՆ(ֆոտոշարք)
Սեպտեմբերի 25- ին ընդառաջ Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում կրքերը լարված են՝ սպասվում են թեժ ընտրապայքար: Չնայած գրանցված մրցակցող կուսակցությունների և դաշինքի , ընտրապայքարը հիմնականում ընթանում է «ՔՊ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ համամասնական ցուցակը գլխավորող , նախկին ավագանու անդամ և 2007 թվականին քաղաքապետի թեկնածու` ԱՐԹՈՒՐ ԳԱԼՍՏՅԱՆԻ և գործող համայնքապետ , Կոտայքի նախկին մարզպետ՝ Կովալենկո Շահգալդյանի որդու ՝« Միասնական Համայնք» ԴԱՇԻՆՔ-ի կողմից առաջադրված ՝ՀԱԿՈԲ ՇԱՀԳԱԼԴՅԱՆԻ միչև:Հիշեցնենք , որ վերջինիս հայրը Կոտայքի նախկին մարզպետն էր և մարզի ՀՀԿ խորհրդի նախագահն էր…
Կարդալ ավելինԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏՆ ԱՅՍՕՐ ՀԱՆՁՆԵՑ ԵՐԿԱՐ ՍՊԱՍՎԱԾ ՎԿԱՅԱԳՐԵՐԸ (ֆոտոշարք)
Կոտայքի մարզպետ՝ Ահարոն Սահակյանի ֆեսբուքյան էջից ծանոթանում ենք, որ Կոտայքի մարզի Գառնի համայնքի Ողջաբերդ բնակավայրի սողանքային գոտում գտնվող բնակելի տների բնակիչներն այսօր բնակարանի գնման վկայագրեր ստացան: Երկար սպասված վկայագրերն այսօր պաշտոնապես, մեծ ոգեւորությամբ եւ ուրախությամբ հանձնեցի Ողջաբերդ բնակավայրի սողանքային գոտում գտնվող 4-րդ և 5-րդ կարգի վնասվածության աստիճան ունեցող բնակելի տների բնակիչներին:Սա նրանց եւ անձամբ ինձ համար իսկապես էմոցիաներով ու լավագույն զգացողություններով միախառնված պահ էր: Այս մարդիկ տարիներ շարունակ կանգնած են եղել անլուծելի թվացող խնդրի առաջ,…
Կարդալ ավելինԱյսօր անկախության հռչակագրի ընդունման օրն է
Կոտայքի մարզպետ ՝ Ահարոն Սահակյանը շնորհավորում է ՀՀ անկախության հռչակագրի օրը և իր ֆեսբուքյան էջում այդ առիթով գրել է ՝ «1990 թվականի օգոստոսի 23-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունեց հռչակագիր Հայաստանի անկախության մասին, որով հռչակվեց անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը:Հայկական ԽՍՀ-ն վերանվանվեց Հայաստանի Հանրապետություն, որն ունի իր դրոշը, զինանշանը և հիմնը:Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան պետություն է՝ օժտված պետական իշխանության գերակայությամբ, անկախությամբ, լիիրավությամբ։Հայոց պետականության կրողը Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է: Հայաստանի անկախության մասին հռչակագիրը Հայաստանի Հանրապետության հիմնադիր փաստաթուղթն…
Կարդալ ավելինԿոտայքի մարզում շարունակվում են քննարկումները կապված տրանսպրտի խնդիրների հետ
Մարզպետարանում այսօր հերթական եռակողմ հանդիպում-քննարկում ենք իրականացրել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տրանսպորտային վարչության պետ Խաչիկ Սողոմոնյանի, «Մուլտի Տրանսպորտ» ՍՊԸ տնօրեն Արթուր Դալլաքյանի և «Ո՛չ տրանսպորտի թանկացմանը» ակցիայի ակտիվիստների մասնակցությամբ:Եթե հիշում եք, Կոտայքի մարզում մայիսի 1-ից գործող միասնական տրանսպորտի սակագնի թանկացման հետ կապված՝ մեր քաղաքացիները դիմել էին ինձ և ներկայացրել իրենց դժգոհությունը, որից հետո էլ մեր նախաձեռնությամբ մեկնարկել և շարունակում ենք իրականացնել քննարկումներ այս ոլորտի հետ կապված խնդիրները ի շահ մարզի քաղաքացիների լուծելու նպատակով:Այսօրվա հանդիպման…
Կարդալ ավելինՈղջաբերդում գտնվող 15 առավել վտանգավոր վթարային բնակելի տների բնակիչներին կտրամադրվի ֆինանսական աջակցություն
Կառավարությունն իրա յսօրվա՝ հուլիի 7-ի նիստում ընդունել է որոշում, որով նախատեսվում է ֆինանսական աջակցություն տրամադրել Կոտայքի մարզպետարանին Գառնի համայնքի Ողջաբերդ բնակավայրի սողանքային գոտում գտնվող 4-րդ և 5-րդ կարգի վնասվածության աստիճան ունեցող թվով 15 բնակելի տների բնակիչներին բնակարանային պայմանների բարելավման համար: Ըստ հիմնավորման՝ Ողջաբերդ բնակավայրը հանդիսանում է ակտիվ սողանքային գոտի, որտեղ հողի վերին շերտը գտնվում է անընդհատ շարժման մեջ, ինչի հետևանքով կառուցված շինությունների կոնստրուկցիաները ենթարկվում են քայքայման և փլուզման, որը կարող է մարդկային զոհերի պատճառ դառնալ:…
Կարդալ ավելին