Վաղը` մայիսի 9-ին, Շուշիի ազատագրման օրը, համազգային հանրահավաք տեղի կունենա Ֆրանսիայի հրապարակում: «Մայիսի 9-ին, 17:00-ին արի´ Ֆրանսիայի հրապարակ»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է «Դիմադրություն» շարժման համակարգող, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը: Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 2-ից խաղաղ անհնազանդության ակցիաներ են սկսվել Երեւանում, ամեն օր փակվում են մի շարք փողոցներ: Մայիսի 2-ից Երևանի Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքներ են իրականացվում։Մայիսի 9-ին, 17:00-ին արի´ Ֆրանսիայի հրապարակ
Կարդալ ավելինԱրցախ
Մայիսի 9-ին՝ ժամը 11:00-ին, Արցախում կհայտարարվի մեկ րոպե լռություն՝ ի հիշատակ հանուն Հայրենիքի զոհվածների
Մայիսի 9-ին՝ ժամը 11:00-ին, Արցախի Հանրապետությունում կհայտարարվի մեկ րոպե լռություն՝ ի հիշատակ Մեծ հայրենականում, Արցախյան առաջին, Ապրիլյան և 44-օրյա պատերազմներում հանուն Հայրենիքի զոհվածների: Այս մասին հատնում են Արցախի տեղեկատվական շտաբից: Խնդրում ենք բոլորին, անկախ գտնվելու վայրից, հոտնկայս հարգանքի տուրք մատուցել:
Կարդալ ավելինԱլիեւին սարսափեցնում են այն հնարավորությունները, որ կարող են ստանալ Հայաստանն ու Արցախը. Արցախի նախկին ԱԳ նախարար
Ադրբեջանցիների կողմից վերջերս տեղի ունեցած ՃՏՊ-ն բազմաթիվ հարցերի պատասխաններ է տալիս։ Այս մասին NEWS.am-ին տված հարցազրույցում ասաց Արցախի նախկին արտգործնախարար Կարեն Միրզոյանը։ Նա հիշեցրեց, որ մայիսի 5-ին Ղարաբաղում ադրբեջանական զինտեխնիկայի շարասյունը հայկական համարներով տաքսին հրել էր ձորը։ Բացի վարորդից, մեքենայում երկու ուղեւոր էր եղել։ Բարեբախտաբար, ոչ ոք լրջորեն չէր տուժել։ Ղարաբաղի մասին Հայաստանի ներկայիս իշխանությունների հայտարարությունները Միրզոյանը հակասական ու անտրամաբանական անվանեց՝ հրաժարվելով մեկնաբանել դրանք։ Նա հիշեցրեց, որ մինչեւ վերջերս իշխանությունները կրկնում էին, որ Հայաստանի պատասխանը Ադրբեջանի…
Կարդալ ավելին«Դիմադրություն» շարժումը վաղը ավտոերթով կմեկնի Գյումրի, հանրահավաք կանցկացնի. Երեւանում հանրահավաք նախատեսված չէ
«Դիմադրություն» շարժումը վաղը առավոտյան 9:30 Աշտարակի խճուղուց ավտոերթով կմեկնի Գյումրի, այնուհետեւ ժամը 13:00-ին հանրահավաք կանցկացնի Գյումրիում: Այս մասին հայտարարեց «Դիմադրություն» շարժման համակարգող, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը: Ժամը 17:00-ին էլ Ֆրանսիայի հրապարակում արցախցիները մշակութային միջոցառում են կազմակերպելու: Վաղը ընդդիմությունը հանրահավաք չի անցկացնի Երեւանում: «Մայիսի 9-ին` Շուշիի ազատագրության օրը, 17:00-ին, այս հրապարակում հրավիրում ենք հրապարակ հանրահավաքի: Վաղը նաեւ կունենանք աշխատանքային օր, մեր աշխատանքները վերակազմակերպելու, ծրագրերը ամբողջացնելու համար»,-ասաց նա: Նշենք, որ Երեւանում մայիսի 2-ից Երեւանում անցկացվում են խաղաղ…
Կարդալ ավելինՀՀ դեսպանությունը պարզաբանել է Քյոլնում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձանի շուրջ ստեղծված իրավիճակը
Գերմանիայում Հայաստանի դեսպանությունը պարզաբանել է Քյոլն քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձանի շուրջ ստեղծված իրավիճակը: Խոսքը Հոհենցոլերնբրյուկե կամրջի ձախակողմյան հատվածում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձանի մասին է: Այն տեղադրվել է 2018թ.-ի ապրիլի 15-ին «Հիշել ցեղասպանությունը» նախաձեռնության (Initiative Völkermord erinnern) և մի շարք անհատ քաղաքացիների կողմից։ Դեսպանությունը նշում է, որ տեղադրման թույլտվության բացակայության հիմնավորմամբ հուշարձանը հեռացվել է տեղադրումից չորս օր անց (2018թ.-ի ապրիլի 19-ին), ինչը իրավական վեճի առիթ է դարձել։ «Յուրաքանչյուր տարի, ապրիլի 24-ի շուրջ…
Կարդալ ավելինՀակառակորդը կրակ է բացել մարտական դիրքերի, Սոթքի ոսկու հանքավայրի ուղղությամբ. ՊՆ
Այսօր` ժամը 13։50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ–ն տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈւ մարտական դիրքերի, ինչպես նաև Սոթքի ոսկու հանքավայրի ուղղությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: Կրակոցների հետևանքով հրազենային վիրավորում է ստացել հանքավայրի աշխատակիցներից մեկը։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է։ Ժամը 16։30-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է։
Կարդալ ավելինՕ. Գասպարյանը պատերազմի 4-րդ օրվա ԱԽ նիստում պատերազմը կանգնեցնելու առաջարկ չի արել. ԱԽ-ն ձայնագրությունը է հրապարակել
Օնիկ Գասպարյանը պատերազմի 4-րդ օրվա ԱԽ նիստում պատերազմը կանգնեցնելու առաջարկ չի արել: Այս մասին հաղորդում է Անվտանգության խորհուրդը՝ արձագանքելով պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությանը: ԱԽ գրասենյակի պարզաբանման մեջ ասվում է. «Ի պատասխան ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի NEWS.am-ին տրված հարցազրույցի Ի պատասխան՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի՝ մայիսի 5-ին NEWS.am-ին տրված հարցազրույցի, Անվտանգության խորհրդի գրասենյակը հարկ է համարում պարզաբանել սույն հարցազրույցում հնչած պնդումն՝ ըստ որի, Օնիկ Գասպարյանն իբրև պատերազմի չորրորդ օրը պատերազմը կանգնեցնելու անհրաժեշտության…
Կարդալ ավելինԽաղաղության պայմանագիր նշանակում է Ղարաբաղի խնդրի լուծում․ Արմեն Գրիգորյան
Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը նշանակում է նաեւ ղարաբաղյան խնդրի լուծում։ Այս մասին մայիսի 5-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Նրա խոսքով՝ Հայաստանն այս որոշումը տեսնում է Ղարաբաղի հայերի անվտանգության ու իրավունքների ապահովման մեջ։ «Ելնելով դրանից՝ անհրաժեշտ է ընդունել Ղարաբաղի կարգավիճակը, եւ դրա հիման վրա պետք է լինեն անվտանգության երաշխիքներ։ Մենք չգիտենք, թե ինչ ինստիտուցիոնալ երաշխիքներ կլինեն։ Եթե գանք որոշման ու տեսնենք, որ հայության անվտանգությունն ու իրավունքները ապահովված են, կհամաձայնենք»,-ասաց Գրիգորյանը։…
Կարդալ ավելինԵ՞րբ է գնալու Նիկոլը. Իշխան Սաղաթելյան
Ե՞րբ է գնալու Նիկոլը։ Նա հրաժարական կտա այն ժամանակ, երբ ուժային կառույցները զեկուցեն, որ այլեւս չեն կարող նրան պահել իշխանության ղեկին, այլեւս բավարար ուժ չունեն, եւ ակցիաները դադարեցնել հնարավոր չէ։ Այս մասին մայիսի 5-ին Երեւանի Ֆրանսիայի հրապարակում Դիմադրության շարժման մեծ հանրահավաքում հայտարարեց խորհրդարանի փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։ «Մենք պետք է մեծացնենք մեր շարքերը եւ հասնենք նրան, որ ուժային կառույցներն այլեւս չկարողանան կասեցնել ժողովրդական դժգոհությունը։ Եթե մի քիչ էլ ավելացնենք ցուցարարների թիվը եւ ամբողջությամբ վերահսկողության տակ առնենք…
Կարդալ ավելինԲաքուն փակել է օդային տարածքը ՌԴ ռազմական ինքնաթիռների համար՝ ՀՀ-ի հետ փոխադրումները խափանելու համար. The Azeri Times
Ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկացրել են ռուսական ռազմական ինքնաթիռների համար իրենց օդային տարածքը փակելու մասին։ Ադրբեջանական The Azeri Times պարբերականը տեղեկացրել է, որ Թուրքիայից հետո իր օդային տարածքը ռուսական ռազմական ինքնաթիռների համար փակել է նաեւ հարեւան Ադրբեջանը։ Պարբերականի տվյալներով՝ դա կապված է Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ ռազմական բեռների փոխադրումը խախտելու մտադրության հետ։ «Ադրբեջանը փակել է իր օդային տարածքը ռուսական ռազմական ինքնաթիռների համար։ Արդյունքում՝ ռուսական ինքնաթիռները, որոնք Հայաստանից Ռուսաստան ռազմական բեռներ էին փոխադրում, ստիպված էին թռչել Իրանի եւ…
Կարդալ ավելին