Երեւանում բնակարանների գներն աճել են սկսած 2021 թվականից։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Կենտրոն» Վահե Դանիելյանն՝ անդրադառնալով պաշտոնական վիճակագրությանը, որի համաձայն՝ Երեւանում բնակարանների գները փետրվարին հունվարի համեմատ աճ են արձանագրել: «2022 թվականի հունվարից մարտ ամիսներին գնաճը եղել է 5–10%: Գնաճի հիմնական պատճառն այն է, որ պահանջարկը մեծացել է, ինչպես նաեւ այն, որ դոլարի, դրամի գնողականությունն ընկել է։ Աշխարհում ինֆլացիա է տեղի ունենում, ապրանքների գները բարձրացել են, հետեւաբար արտարժույթի, դրամի գնողականությունը նվազել է։ Հիմա բավականին շատ շենքեր…
Կարդալ ավելինտնտեսություն
ՀԲ-ի կանխատեսումներով Հայաստանում տնտեսական աճը կնվազի և կկազմի 1.2%` նախկինում ակնկալվող 4.8%-ի փոխարեն
Համաշխարհային բանկի (ՀԲ) կողմից հրապարակված նոր կանխատեսումներով՝ – 2022թ. Հայաստանում տնտեսական աճը կնվազի և կկազմի 1.2%` նախկինում ակնկալվող 4.8%-ի փոխարեն: -Մասնավոր սպառումը կնվազի 1.3%-ով: -Ներդրումները կկրճատվեն 0.9%-ով: – 2022թ. Հայաստանում տնտեսական աճը կնվազի և կկազմի 1.2%` նախկինում ակնկալվող 4.8%-ի փոխարեն: – Մասնավոր սպառումը կնվազի 1.3%-ով: – Ներդրումները կկրճատվեն 0.9%-ով: – Արտահանումը կկրճատվի 8.5%-ով: Ներմուծումը կկրճատվի 12.0%-ով: Գնաճը կկազմի 9.8%: – Պետական պարտքի կշիռը ՀՆԱ-ում կկազմի 66.9%: – Աղքատության մակարդակը կկազմի 39.6%: Համաշխարհային Բանկի հրապարակումը հասանելի…
Կարդալ ավելինԿարագի, ձեթի գները իջել են, հնդկաձավարը թանկացել է, որովհետև պաշարի խնդիր կա․ ՏՄՊՊՀ նախագահ
Այն պնդումները, որ եթե աշխարհում իջնում են ապրանքների գները, իսկ Հայաստանում՝ ոչ, իրականությանը չեն համապատասխանում. Մենք մի քանի օր առաջ հրապարակել էինք տարբեր պարենային մթերքների գները, որտեղ հստակ ցույց էինք տալիս, որ և՛ դոլարի փոխարժեքի իջեցման պարագայում են ապրանքների գները իջել, և՛ աշխարհում ապրանքների ինքնարժեքի պարագայում։ Այս մասին այսօր՝ ապրիլի 8-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը։ Հարցին՝ ո՞ր ապրանքների գներն են իջել, Գևորգյանը ասաց․«Կարագի, ձեթի գները։ Հնդկաձավարի գները բարձրացել են,…
Կարդալ ավելինԵրկու տասնամյակի ընթացքում առաջին անգամ Հայաստան ներկրված ավտոմեքենաների թիվը չի հասել 10 000-ի
Մաքսատան վերջերս հրապարակած տեղեկատվության համաձայն՝ ավտոմեքենաների ներկրումը անցյալ տարի հասել է 2002-ից հետո նվազագույն մակարդակին։ Հիշեցնենք, որ 2020-ին Հայաստանում երրորդ երկրներից ներմուծվող մի շարք ապրանքների (այդ թվում՝ ավտոմեքենաների) մաքսատուրքերը զգալիորեն բարձրացել են։ Մինչդեռ ԵԱՏՄ մյուս երկրներն ավելի վաղ էին անցել այդ դրույքաչափերին։ Սրանով իսկ այս երկրների քաղաքացիների համար մեր երկրում համեմատաբար էժան (մաքսատուրքերի տարբերության պատճառով) մեքենաներ ձեռք բերելու հնարավորություն է ստեղծվել։ Սրանից էլ օգտվել են մեր ձեռներեց ներկրողները։ Արդյունքում՝ 2019-ին ներկրվող ավտոմեքենաների թիվը ռեկորդային ցուցանիշի…
Կարդալ ավելին4 ամիս է՝ Նալբանդյան գյուղում խմելու ջուրն աղտոտված է. օրերս երեխաներ են թունավորվել
Արմավիրի մարզի Մեծամոր խոշորացված համայնքի Նալբանդյան գյուղում շուրջ չորս ամիս է՝ ջրի խողովակի վնասման հետեւանքով խմելու ջուրն աղտոտված է։ NEWS.am-ի հետ զրույցում համայնքի ղեկավար Գրիգոր Մկրտչյանը նշեց, որ խնդիրն առաջացել է հունվարին, ձմռանն այն հաճախակի բնույթ է կրում։ «Խողովակը պայթել է, մոտ 22 տեղ վնասված է։ Մեր ջրագիծը սովետական ժամանակներում է տեղադրվել, դրա համար էլ նմանատիպ խնդիր է առաջանում։ Մեծամորի համայնքապետարանին շատ ենք դիմել, երեկ խոստացան, որ վաղն անպայման կայցելեն գյուղ եւ խնդիրը կլուծեն»,- ասաց…
Կարդալ ավելինԳների բարձրացման միտումը դեռեւս կպահպանվի. Էկոնոմիկայի նախարարություն
Ռուս-ուկրաինական պատերազմի հետեւանքով ազգաբնակչությանը առաջին անհրաժեշտության պարենամթերքով մատակարարման հարցում առաջացել էին որոշակի ռիսկեր, հատկապես Լարսի անցակետի տեւական ժամանակով փակ լինելու եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից հացահատիկային մշակաբույսերի արտահանման արգելքով պայմանավորված: Այս մասին NEWS.am–ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Էկոնոմիկայի նախարարությունից։ Նախարարությունից տեղեկացնում են, որ ռուս-ուկրաինական պատերազմի հետեւանքով Հայաստանի եւ Ուկրաինայի միջեւ առեւտրաշրջանառությունը դադարել է, իսկ Ռուսաստանի Դաշնության հետ առեւտրաշրջանառությունը շարունակվում է, սակայն դրանց տեմպերը դանդաղել են եղանակային պայմաններով պայմանավորված Լարսի անցակետի փակման պատճառով առաջացած բեռնատարների…
Կարդալ ավելինԱլեն Սիմոնյանի 90 մլն դրամանոց մեքենան ուղեկցելու համար ձեռք կբերվի երեք մեքենա՝ 54 մլն դրամով
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի նոր` 90 մլն դրամանոց մեքենան ուղեկցելու համար անհրաժեշտ են ամենագնացներ, որոնց համար կհատկացվի 54 մլն դրամ։ Այդ գումարով Կառավարությունը ձեռք կբերի երեք Toyota RAV 4 մոդելի մարդատար ավտոմեքենա։ Այս մասին նախագիծը ներառված է Կառավարության այսօրվա՝ ապրիլի 7-ի նիստում՝ ԱԺ–ն դրա համար գումար կստանա, իսկ մեքենաները ձեռք կբերվեն մեկ անձից։ «ԱԺ նախագահին սպասարկող BMW 750Li ծառայողական մեքենային որպես ուղեկցող շահագործվող մեքենաներն իրենց տեխնիկական բնութագրով չեն ապահովում ԱԺ նախագահի ծառայողական մեքենայի անվտանգ և…
Կարդալ ավելինԵվրոպայում գազի 1 000 խորանարդ մետրի գինը գերազանցել է 1 500 դոլարը
Գազի գինը Եվրոպայում ուրբաթ առավոտյան բարձրացել է՝ 1 000 խորանարդ մետրի համար գերազանցելով 1,5 հազար դոլարը, վկայում են Լոնդոնի ICE բորսայի տվյալները, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Մայիսյան ֆյուչերսներն, ըստ եվրոպական ամենամեծ TTF հաբի ինդեքսի, աճուրդները բացել են մոտ 1 480 դոլարի մակարդակով եւ շուտով հասել 1 512,7 դոլարի։ Առայժմ սա գնային առավելագույնն է՝ ավելի քան հինգ տոկոս բարձր նախօրեի հաշվարկային գնից (1 432 դոլար)։ Գնանշումները շարունակում են բարձրանալ չորս-հինգ տոկոսով եւ մնում են 1 460-1 500 դոլարի սահմաններում։ Միեւնույն ժամանակ, նավթի…
Կարդալ ավելինՃարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը և ՀայՓոստը հուշագիր են ստորագրել
Մարտի 31-ին կայացավ «ՃՇՀԱՀ» և «ՀԱՅՓՈՍՏ» ՓԲԸ հուշագրի ստորագրումը՝ մանրամասները ներկայայցնում ենք ստորև՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Եղիազար Վարդանյանը և ՀայՓոստ ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը ստորագրել են համագործակցության հուշագիր: Նոր համագործակցությունը արդյունավետ հարթակ կծառայի համատեղ ծրագրերի իրականացման համար, կնպաստի ուսանողների կրթության որակի բարձրացմանը, ինչպես նաև գործնական փորձի հարստացմանը: Ինչպես նշում է ՀայՓոստի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը,- «Համագործակցության համար շնորհակալ ենք Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանին: Ուսանողները մեր ընկերության…
Կարդալ ավելինՀայաստանը պարենային եւ էներգետիկ առումով ավելի լավ վիճակում է, քան եվրոպական ու ամերիկյան մի շարք երկրներ. Էկոնոմիկայի փոխնախարար
ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Արմեն Գեւորգյանի նախագահությամբ քննարկվել է ՀՀ կառավարության 2022թ. փետրվարի 28-ի «ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների զեկույցի մասին» N 234-Ա որոշմամբ հավանության արժանացած զեկույցը: ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արշակ Ասլանյանը ներկայացրել է գերատեսչության ոլորտային ծրագրերը: Նշվել է, որ 2021 թ. ընթացքում ՀՀ-ի եւ այլ երկրների միջեւ ընդհանուր առեւտրաշրջանառությունը կազմել է 8.4 մլրդ դոլար` աճելով 17.7 տոկոսով: Արտահանումը կազմել է 3…
Կարդալ ավելին









