Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գ. Սանոսյանը խորհրդարանում ներկաայացրեց 2021 թվականին ընդհանուր առմամբ իրականացված 22 ծրագիր՝ 160 միջոցառում: Դրանց իրականացման համար Կառավարությունը հատկացրել է 243 մլրդ դրամ: Ծախսային մասը կազմել է 201 մլրդ, ենթավարկերը՝ 42 մլրդ: Կատարողականը կազմել է 94,5 տոկոս: Այս մասին հայտնել է Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների հունիսի 3-ի համատեղ նիստում: 111 մլրդ 731 մլն…
Կարդալ ավելինԿոտայք
Հանդիպում քննարկում տրանսպորտի սակագնի թանկացման թեմայով՝ նախաձեռնությունը Կոտայքի մարզպետինն է
Կոտայքի մարզպետ՝ Ահարոն Սահակյանի ֆեսբուքյան էջից տեղեկանում ենք, որ տրանսպորտի սակագնի բարձրացման ալիքի ֆոնին Կոտայքի մարզպետը իր մոտ է հրավիրում շահագրգիռ բոլոր կողմերին քննարկումների և համակողմանի լուծումներ գտնելու նպատակով: «Մեր նախաձեռնությամբ այսօր մարզպետարանի նիստերի դահլիճում եռակողմ հանդիպում-քննարկում ենք կազմակերպել և իրականացրել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տրանսպորտային վարչության պետ Խաչիկ Սողոմոնյանի, «Մուլտի Տրանսպորտ» ՍՊԸ տնօրեն Արթուր Դալլաքյանի և «Ո՛չ տրանսպորտի թանկացմանը» ակցիայի ակտիվիստների մասնակցությամբ: Նման հանդիպման անհրաժեշտությունը կար, քանի որ մինչ այս հանդիպումը Կոտայքի մարզում…
Կարդալ ավելինԿոտայքի մարզում շարունակվում են հիմնանորոգվել հանրապետական նշանակության ճանապարհներ
Կոտայքի մարզպետ՝ Ահարոն Սահակյանը ֆեսբուքյան իր էջում նշում է՝ 2022 թվականի պետական բյուջեով մեր մարզում հիմնանորոգվում են հանրապետական նշանակության երկու ճանապարհահատվածներ: Նոր Գեղի-Արգել-Արզական-Հրազդան հանրապետական նշանակության ավտոճանապարհի 10.8 կմ երկարությամբ հատվածը, որը Բջնիից հասնում է մինչև Հրազդան: Ասֆալտապատումն արդեն մեկնարկել է:Այս տարի կհիմնանորոգվի նաև նույն ճանապարհի ևս 10 կիլոմետր հատված, որը սկիզբ է առնում Նոր Գեղիից և հասնում Արգել։Ավարտը նախատեսված է մինչև 2022 թվականի վերջ։Կոտայքի մարզի մի շարք համայնքներով անցնող հանրապետական նշանակության այս ճանապարհի երկու հատվածների…
Կարդալ ավելինՓաշինյանը ծանոթացել է «Անվերջության ժապավեն» և «Արձագանք» արձանների վերականգնման և տարածքների բարեկարգման աշխատանքներին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ծանոթացել է Երևան-Սևան ճանապարհահատվածում գտնվող «Անվերջության ժապավեն» և «Արձագանք» արձանների վերականգնման և տարածքների բարեկարգման աշխատանքներին:Կառավարության ղեկավարին ուղեկցել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը: Կառավարությունը «Անվերջության ժապավեն» և «Արձագանք» արձանների վերականգնման համար, համապատասխանաբար, հատկացրել էր 178 և 62,5 մլն դրամ: Վարչապետ Փաշինյանը կարևորել է արձանների և նրանց հարակից տարածքների պատշաճ պահպանության ուղղությամբ վերահսկողության իրականացումը: Ընդգծվել է, որ պատմամշակութային հուշարձանների վերականգնման աշխատանքները շարունակելու են գտնվել կառավարության ուշադրության ներքո:
Կարդալ ավելինՊռոշյան բնակավայրում կկառուցվի «Հերոսների վերականգնողական քաղաք»
Կոտայքի մարզպետարանի պաշտոնական էջը տեղեկացնում է՝ Եթե հիշում եք, Արցախյան վերջին պատերազմից հետո մեր մարզի Պռոշյան բնակավայրում «Հերոսների վերականգնողական քաղաքը» նախագծի շրջանակներում մեկնարկել էր հոգեբանական կենտրոնի կառուցման աշխատանքները. կենտրոնը կրում է ՀՀ Ազգային հերոս Վահագն Ասատրյանի անունը: Դեռ այն ժամանակ վերականգնողական քաղաքի շինհրապարակ կատարած այցիս ընթացքում նախագծի հեղինակ Սուրեն Արեենցը հաստատակամորեն նշել էր, որ ինչ գնով էլ լինի, նախագիծն իրականություն է դառնալու, և պատերազմի հետևանքով հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող մեր հերոսները հնարավորություն են…
Կարդալ ավելինԿոտայքի մարզպետը ընդլայնված կազմով աշխատանքային այց է իրականացրել Նաիրիի բժշկական կենտրոնում
Կոտայքի մարզպետարանի պաշտոնական էջը տեղեկացնում է ՝ Նաիրի համայնքի ղեկավար Նորայր Սարգսյանի, խորհրդականիս՝ Հայկ Ալեքսանյանի, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պատասխանատուների, Հրազդանի, Չարենցավանի, Աբովյանի բժշկական կենտրոնների ղեկավարների մասնակցությամբ շրջայց ենք կատարել բաժանմունքներում՝ շենքային պայմաններին, սարքավորումների, կադրային հագեցվածությանը և հնարավորություններին ծանոթանալու համար:Շրջայցից հետո ոլորտի պատասխանատուների հետ կայացել է քննարկում, որի առանցքում որպես մարզային առողջապահական օղակի առաջնահերթություն՝ առանձնացրել ենք Նաիրիի բժշկական կենտրոնը զարգացման ճանապարհով տանելուն միտված աշխատանքների մեկնարկը. անելիքների և ձեռնարկների շրջանակներում ձեռք է բերվել պայմանավորվածություն`…
Կարդալ ավելինԿոտայքի մարզպետարանը՝ ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին
Կոտայքի մարզպետարանի պաշտոնական էջը տեղեկացնում է ՝ Այսօր Կոտայքի մարզպետ՝ Ահարոն Սահակյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին։ Պարոն Սահակյանն նշում է ,-«Ողջունել եմ դեսպանին և դեսպանության ներկայացուցիչներին Կոտայքի մարզ կատարած այցի համար և կարևորել երկու երկրների միջև առկա բարեկամական ամուր կապը՝ շնորհակալություն հայտնելով Հայաստանի համար ծանր ժամանակահատվածում բարեկամ Ֆրանսիայի կողմից ցուցաբերված շարունակական աջակցության և վերաբերմունքի համար: Դեսպանի հետ զրուցել ենք մարզի զարգացման ներկա վիճակից, անդրադարձել զբոսաշրջության, մշակույթի, գյուղատնտեսության,…
Կարդալ ավելինԿոտայքի մարզում մեծածավալ աշխատանքները շարունակվում են սուբվենցիոն ծրագրերով
Կոտայքի մարզպետարանի պաշտոնական էջից ծանոթանում ենք՝ Պետական բյուջեի աջակցությամբ Հրազդանում այս տարի սուբվենցիոն 8 ծրագիր կյանքի կկոչվի, իսկ Բյուրեղավանում՝ 6 ծրագիր Կոտայքի մարզից ՏԿԵՆ ներկայացված սուբվենցիոն ծրագրերի փաթեթից մարզկենտրոն Հրազդանից 8 սուբվենցիոն ծրագրային հայտ է հավանության արժանացել ոլորտային գերատեսչությունների կողմից: Ըստ այդմ, Կհիմնանորոգվեն և կվերանորոգվեն Հրազդանի թիվ 11, թիվ 6, թիվ 8 մանկապարտեզների շենքերը և թիվ 4 մանկապարտեզի 2-րդ մասնաշենքի միջանցքը, ինչպես նաև կկառուցվի թիվ 15 մանկապարտեզի կոյուղու ցանցը (պետական բյուջեի ֆինանսավորման չափը՝ 70 %)…
Կարդալ ավելինԿոտայքի մարզպետի ուշադրության կիզակետում են սպորտի վարպետները և նրանց հաջողությունները
Կոտայքի մարզպետ՝ Ահարոն Սահակյանի ֆեսբուքյան էջը տեղեկացնում է՝ Նախօրեին մարզպետարանում հյուրընկալել եմ ուժային եռամարտի աշխարհի կրկնակի և Եվրոպայի չեմպիոն, բազմաթիվ ռեկորդների հեղինակ, մեր մարզի Չարենցավան քաղաքի բնակիչ Յուրի Սաքունցին, ով օրերս հերթական ռեկորդն է սահմանել: Յուրին Երևանի Մետրոպոլիտենի գնացքների հավաքակայանում ճկույթով 33 տոննայանոց, 10 մետր երկարության վագոն է տեղաշարժել: Երիտասարդ մարզիկը պատմել է, որ ռեկորդը համաշխարհային էր և առնվազն Հայաստանում՝ աննախադեպ: Այն համարվում է Գինեսի ռեկորդ և առաջիկայում կգրանցվի 26-ամյա մարզիկի անունով: Շնորհավորել եմ Յուրիին…
Կարդալ ավելինԿոտայքի մարզպետն ընդունել է 44-օրյա պատերազմի օրերին թիկունքում զգալի աշխատանքներ իրականացրած քաղաքացիների
Մարտի 2-ին Կոտայքի մարզպետարանի պաշտոնական էջից տեղեկանում ենք՝ «Քիչ առաջ պատիվ եմ ունեցել ընդունելու և ՀՀ Պաշտպանության նախարարի կողմից «Վազգեն Սարգսյան» և «Նելսոն Ստեփանյան» գերատեսչական մեդալներով պարգևատրելու 44-օրյա պատերազմի ընթացքում թիկունքային ապահովման զգալի աշխատանքներ իրականացրած քաղաքացիների: Սա այն հազվադեպ դեպքերից է, երբ բոլորիս մոտ հակասական զգացողություններ են առաջանում՝ մի կողմից ՊՆ նախարարի կողմից գերատեսչական բարձր պարգևի արժանանալը հպարտություն է, մյուս կողմից՝ վստահ եմ, որ բոլորս էլ կցանկանայինք, որ առհասարակ պատերազմ եղած չլիներ ու ստիպված չլինեինք…
Կարդալ ավելին