Հայատանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման աշխատանքներում հաջորդ 5–րդ հանդիպումը նախատեսվում է իրականացնել Հայաստանի հետ սահմանակից Կարս քաղաքում։ Այս մասին հայտնում է թուրքական Ulusal kanal կայքը՝ վկայակոչելով Թուրքիայի ԱԳՆ–ի անանուն աղբյուրին։ Ըստ անանուն աղբյուրի՝ հայ եւ թուրք բանագնացների հանդիպումը նախատեսվում է Կարսում անցկացնել, որին ներկա կլինեն նաեւ երկու երկրների Էկոնոմիկայի, Կապի ու հեռահաղորդակցության եւ արտաքին գերատեսչությունների ղեկավարները։ Նշվում է, որ թուրքական կողմն արդեն հետազոտել է հայ–թուրքական սահմանի երկայնքով մոտ 180 կմ հատված, եւ անհրաժեշտ համարել…
Կարդալ ավելինՔոքոբելյանի հորն առևանգողները գումար են պահանջել և այն ստանալուց հետո են նրան ազատ արձակել․ Ոստիկանություն
Հուլիսի 27-ի առավոտյան ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Տավուշի մարզի բնակիչ 83-ամյա Գրիշա Քոքոբելյանը (ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հայրն է) անհետ կորել է։ Նրան հայտնաբերելու միջոցառումներ են ձեռնարկել ոստիկանության մի շարք ստորաբաժանումների ծառայողներ։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների միջոցառումներով տեղեկություններ են ստացվել, որ Գրիշա Քոքոբելյանը ոչ թե անհետ կորել է, այլ նրան առևանգել են։ Հանցագործությունը բացահայտելու և կատարողներին հայտնաբերելու միջոցառումների ընթացքում անհայտ անձը կապ է հաստատել Գրիշա Քոքոբելյանի հարազատների հետ և նրան…
Կարդալ ավելինԷրդողանը աջակցություն է հայտնել Ալիեւին՝ կապված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ ագրեսիվ գործողությունների հետ
Թուրքական Քոնիայում հանդիպել են Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիեւն ու Ռեջեփ Էրդողանը։ Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, զրույցի ընթացքում ընդգծվել է բոլոր ոլորտներում երկու երկրների միջեւ բարեկամական, եղբայրական եւ դաշնակցային կապերի հաջող զարգացումը, մտքեր են փոխանակել տարածաշրջանում հետկոնֆլիկտային շրջանի, տնտեսության, էներգետիկայի, տրանսպորտի եւ ռազմական ոլորտներում համագործակցության շուրջ։ Ալիեւը նշել է Իսլամական համերաշխության 5-րդ խաղերի կազմակերպման բարձր մակարդակը։ Էրդողանը, իր հերթին, հերթական անգամ հայտնել է Թուրքիայի աջակցությունը Ադրբեջանին՝ կապված Ղարաբաղում տեղի ունեցած վերջին իրադարձությունների հետ։
Կարդալ ավելինԲնակիչները չեն լքել Աղավնոն, թալան չկա․ եթե ուզում եք պահել Աղավնոն, եկեք և մնացեք այս մարդկանց կողքին․ Սուրեն Պետրոսյան
Արցախի Աղավնո գյուղի բնակիչները չեն լքում գյուղը, գյուղում թալան չկա, այս մասին հայտարարել է «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը, որը տեսանյութ է հրապարակել Աղավնոյից։ «Երեկ և այսօր բավականին շատ ապատեղեկատվություն տարածվեց առ այն, որ Աղավնոն համատարած լքում են և Աղավնոն համատարած թալանում են։ Ամենայն պատասխանատվությամբ ձեզ տեղեկացնում եմ, որ Աղավնոն մինչև այսօր գեթ մեկ ընտանիք չի լքել։ Չկա մեկ ընտանիք, որ տարհանել է իր սեփական երեխաներին։ Աղավնոյում բացարձակապես չկա թալան»,– ասել է նա։ Սուրեն…
Կարդալ ավելինԵրևանում օդի ջերմաստիճանը կհասնի +42 աստիճանի
Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում օգոստոսի 15-19-ի ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +40․․․+42 աստիճանի: Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության տարածքում օգոստոսի 11-16-ն օդի ջերմաստիճանը կբարձրանա այսօրվա համեմատ 6-8 աստիճանով։ Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում օգոստոսի 15-19-ի ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +40․․․+42 աստիճանի։ Պայմանավորված բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ` հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում այդ…
Կարդալ ավելինՀայաստանը՝ Համաշխարհային օլիմպիադայի փոխչեմպիոն
Շախմատի Հայաստանի հավաքականը նվաճեց Հնդկաստանի Չենայ քաղաքում անցկացված Համաշխարհային օլիմպիադայի փոխչեմպիոնի կոչումը՝ վաստակելով 19 միավոր։ Չեմպիոնի տիտղոսն առաջին անգամ նվաճեց Ուզբեկստանի հավաքականը, որը վերջին տուրում 2,5:1,5 հաշվով պարտության մատնեց Նիդեռլանդների հավաքականին եւ նույնպես վաստակեց 19 միավոր։ Ուզբեկստանի թիմի առաջատարն արագ շախմատի աշխարհի չեմպիոն, 17-ամյա Նոդիրբեկ Աբդուսատորովն է։ Երրորդ տեղեը գրավեց Հնդկաստանի երկրորդ թիմը՝ 18 միավոր։ Վերջին տուրում Հայաստանի հավաքականի առաջատար Գաբրիել Սարգսյանը սպիտակ ֆիգուրներով մրցեց Ալեքսեյ Շիրովի հետ եւ հաղթանակի հասավ 49-րդ քայլին։ Մանուել Պետրոսյանը ոչ…
Կարդալ ավելինԱղվան Հովսեփյանը կմնա կալանքի տակ․ պաշտպանների բողոքը մերժվեց
Վերաքննիչ քրեական դատարանն այսօր՝ օգոստոսի 9-ին, նախագահությամբ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի, որոշում կայացրեց անփոփոխ թողնել ՀՀ նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը։ Հիշեցնենք, որ պաշտպանները բողոքարկել էին առաջին ատյանի դատարանի` Հովսեփյանի խափանման միջոց կալանքն անփոփոխ թողնելու որոշումը։ Նրանք միջնորդել էին դատարան` նրա խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու համար։ Նշենք, որ Աղվան Հովսեփյանի արյան մեջ գլյուկոզայի մակարդակը բարձրացել էր մինչեւ 31.6 մմոլ/լ-ի, ինչը կարող է նաեւ կրկնվել։ Բժիշկները մասնագիտական…
Կարդալ ավելինԱդրբեջանի և Նախիջևանի միջև կապ կհաստատվի Իրանի տարածքով` շրջանցելով Հայաստանը. Բայրամով
Ադրբեջանը Նախիջեւանի հետ կապ հաստատելու այլընտրանքային ճանապարհ ունի, որը Իրանի տարածքով կանցնի Արաքս գետի վրայով և կշրջանցի Հայաստանը։ Այս մասին թուրքական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ Նա նշել է, որ Ադրբեջանը, Իրանի հետ պայմանավորվածության համաձայն, արդեն սկսել է Արաքս գետի վրայով առաջին կամրջի կառուցումը։ «Դա կիրականացվի, ուզում է Հայաստանը, թե ոչ։ Դա Հայաստանի համար տարածաշրջանային զարգացման ծրագրերից դուրս չմնալու հնարավորություն է ․․․ Եթե Երեւանը ճիշտ որոշում չկայացնի, ապա ամենամեծ վնասը հենց…
Կարդալ ավելինԿրեմլը հայտարարել է Ուկրաինայում թուրքական անօդաչու թռչող սարքերի արտադրության ապառազմականացման մասին
Եթե թուրքական անօդաչու թռչող սարքերի արտադրությունը հայտնվի Ուկրաինայում, ապա այն կհայտնվի ապառազմականացման տակ, ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։ «Նման օբյեկտի ստեղծման փաստը, որը, իհարկե, անմիջապես կհայտնվի ապառազմականացման թեմայի տակ, միայն կերկարացնի ուկրաինացիների տառապանքը, բայց չի օգնի խուսափել նրանից, ինչը հատուկ ռազմական գործողության նպատակն է համարվում»,-ասել է նա։ Ավելի վաղ Թուրքիայում Ուկրաինայի դեսպանը հայտարարել է, որ թուրքական «Բայրաքթար» ընկերությունը Ուկրաինայում համանուն ԱԹՍ-ների արտադրության գործարան կկառուցի։ Նշենք, որ «Բայրաքթար»-ը պատկանում…
Կարդալ ավելինԿոտայքի մարզում շարունակվում են քննարկումները կապված տրանսպրտի խնդիրների հետ
Մարզպետարանում այսօր հերթական եռակողմ հանդիպում-քննարկում ենք իրականացրել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տրանսպորտային վարչության պետ Խաչիկ Սողոմոնյանի, «Մուլտի Տրանսպորտ» ՍՊԸ տնօրեն Արթուր Դալլաքյանի և «Ո՛չ տրանսպորտի թանկացմանը» ակցիայի ակտիվիստների մասնակցությամբ:Եթե հիշում եք, Կոտայքի մարզում մայիսի 1-ից գործող միասնական տրանսպորտի սակագնի թանկացման հետ կապված՝ մեր քաղաքացիները դիմել էին ինձ և ներկայացրել իրենց դժգոհությունը, որից հետո էլ մեր նախաձեռնությամբ մեկնարկել և շարունակում ենք իրականացնել քննարկումներ այս ոլորտի հետ կապված խնդիրները ի շահ մարզի քաղաքացիների լուծելու նպատակով:Այսօրվա հանդիպման…
Կարդալ ավելին