Հնարավո՞ր է, որ 2025-ին ռուս խաղաղապահները լքեն Արցախը. Ալեքսանդր  Մարկարովի մեկնաբանությունը

Հնարավո՞ր է, որ 2025-ին ռուս խաղաղապահները լքեն Արցախը. Ալեքսանդր  Մարկարովի մեկնաբանությունը

Պրահայի հանդիպումից հետո հայտարարվեց, որ հայ-ադրբեջանական հարցի կարգավորման հիմքում պետք է լինի Ալմա Աթայի հայտնի հռչակագիրը, եւ այստեղ որոշակի երկիմաստություն կա այն տեսանկյունից, որ ոմանք պնդում են, որ Ալմա-Աթայի հռչակագրի ընդունման ժամանակ Ադրբեջանն արդեն հանդես էր գալիս որպես 1918-1920 թվականների առաջին հանրապետության իրավաժառանգորդ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱՊՀ երկրների ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարով: Նրա խոսքով, կային նաեւ վերապահումներ կապված ԼՂԻՄ-ի կարգավիճակի հետ, որ ԼՂԻՄ-ն արդեն հայտարարել էր Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին:…

Կարդալ ավելին

Արդեն մեկ ամիս փակ է Արցախի կյանքի ճանապարհը

Արդեն մեկ ամիս փակ է Արցախի կյանքի ճանապարհը

Արցախի կյանքի ճանապարհն արդեն մեկ ամիս է՝ փակ է. 2022 թվականի դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցի կեղծ բնապահպաններ, որոնց թվում համաշխարհային մամուլը նշել է Ադրբեջանի պետական ​​մարմինների և հատուկ ծառայությունների աշխատակիցների, փակել է Լաչինի միջանցքը, որը գտնվում է ռուս խաղաղապահների վերահսկողության տակ եւ որը կապում է Արցախը Հայաստանի և աշխարհի հետ: Արցախի 120 հազար բնակիչ հայտնվել է շրջափակման մեջ: Արցախի Հանրապետության իշխանությունները ներմուծել են պարենի կտրոնային համակարգ։ Արցախում հոսանքազրկումներ են տեղի ունեցել բարձրավոլտ էլեկտրահաղորդման միակ…

Կարդալ ավելին

Բացի ռուս խաղաղապահներից, որեւէ այլ սուբյեկտ Լաչինի միջանցքում վերահսկողություն պիտի չունենա. Փաշինյան

Բացի ռուս խաղաղապահներից, որեւէ այլ սուբյեկտ Լաչինի միջանցքում վերահսկողություն պիտի չունենա. Փաշինյան

Իմ գնահատմամբ այն, ինչ տեղի է ունենում Լաչինի միջանցքում, առաջին հերթին, ԼՂ ժողովրդին, ԼՂ հայությանը, սեփական հայրենիքում ապրելու կամքը կոտրելու նպատակ ունի, եւ սա է ամենակարեւոր կոնտեքստը, որը մենք պետք է հաշվի առնենք: Այս մասին այսօր՝ հունվարի 10-ին մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «ՀՀ կառավարության դիրքորոշումներն արտահայտվել են, մենք կարծում ենք՝ մեր գործիքակազմը պետք է լինի դիվանագիտական, այն է՝ միջազգային հնարավորինս մեծ  ճնշում գործադրել Լաչինի միջանցքը բացելու հարցում»,-ասաց նա: Անդրադառնալով լուրերին, թե…

Կարդալ ավելին

Թուրքիայի ՍԴ–ն Մուսա լեռան հայկական գյուղերի ունեցվածքը տերերին վերադարձնելու որոշում է կայացրել

Թուրքիայի ՍԴ–ն Մուսա լեռան հայկական գյուղերի ունեցվածքը տերերին վերադարձնելու որոշում է կայացրել

Թուրքիայի Սահմանադրական դատարանը հակօրինական է ճանաչել Սամանդաղի շրջանում հայկական եկեղեցուն պատկանող կալվածքները պետությանը փոխանցելու որոշումները։ Ստամբուլի հայկական «Ակոս»–ի հետ զրույցում Թուրքիայի միակ հայկական գյուղ Վագըֆի  եկեղեցու հոգաբարձուների խորհրդի նախագահ Ջեմ Չափարը նշել է, թե իրենք մեծ ուրախությամբ են ընդունել Սահմանադրական դատարանի որոշումը, քանի որ այն ոչ միայն եկեղեցուն պատկանող կալվածքների վերադարձի մասին է, այլ նաեւ Մուսա լեռան հայկական գյուղերի մի շարք կալվածքների։ Նա շեշտել է, որ Սահմանադրական դատարանի որոշման հիման վրա սկսում են 27 կալվածքի…

Կարդալ ավելին

Ասկերանի շրջանում վաղուց արդեն չափաբաժնով էր…

Ասկերանի շրջանում վաղուց արդեն չափաբաժնով էր…

«1 լիտրանոց ձեթը 1 կտրոն է լինելու 1 շնչի համար». Արցախում կտրոնային համակարգի ներդրման համար մշակվում են մեխանիզմներ… Արցախի Հանրապետության բնակարանային հարցերի կոմիտեն օպերատիվ շտաբի հանձնարարությամբ կտրոնային համակարգի ներդրման համար մշակում է համակարգի ներդրման մեխանիզմները: Այս մասին հաղորդում է Արցախի հեռուստաընկերությունը: Ծրագիրը հնարավորություն կտա առավելագյույնս համաչափ բաշխել առկա պարենային ապրանքները, նաեւ խուսափել հերթերից: Սկզբնական շրջանում այն նախատեսվում է կիրառել առաջնային նշանակության մի քանի ապրանքատեսակների համար: Ապրանքատեսակների ցանկն արդեն հստակ է՝ մակարոնեղեն, բրինձ, հնդկաձավար, շաքարավազ եւ…

Կարդալ ավելին

Ճանաչեք Արցախի անկախությունը, պատժամիջոցներ կիրառեք Ադրբեջանի դեմ. Գեղամ Ստեփանյան

Ճանաչեք Արցախի անկախությունը, պատժամիջոցներ կիրառեք Ադրբեջանի դեմ. Գեղամ Ստեփանյան

Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրներն իրենց բանաձեւերում նշել են «Այլևս երբեք», ապացուցեք, որ հավատարիմ եք ձեր՝ «Այլևս երբեք» հայտարարությանը: Այս մասին Թվիթերում գրել է Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը; «Ճանաչեք Արցախի անկախությունը, պատժամիջոցներ կիրառեք Ադրբեջանի դեմ, պատասխանատվություն ստանձնեք արցախահայության կյանքի և իրավունքների պաշտպանության համար և ապացուցեք, որ հավատարիմ եք ձեր՝ «Այլևս երբեք» հայտարարությանը»,- նշել է նա։        

Կարդալ ավելին

Ոչ մի շրջափակում ի զորու չէ կոտրել արցախցու ոգին եւ հայրենի հողում ապրելու վճռականությունը․ Ռուբեն Վարդանյան

Ոչ մի շրջափակում ի զորու չէ կոտրել արցախցու ոգին եւ հայրենի հողում ապրելու վճռականությունը․ Ռուբեն Վարդանյան

Այս տարի Սուրբ  Ծննդյան և Աստվածահայտնության տոնը չափազանց անսովոր պայմաններում ենք նշում Արցախում, բայց մեր ժողովրդին հնարավոր չէ ընկճել դժվարություններով․ ոչ մի շրջափակում, ոչ մի ճնշում, ոչ մի սպառնալիք ի զորու չէ կոտրել արցախցու ոգին, կամքը, հայրենի հողում ապրելու վճռականությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը։ Նա լուսանկարներ է նաեւ հրապարակել Ստեփանակերտի Մայր Տաճարում մատուցված պատարագից, որին ներկա են գտնվել նաեւ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու…

Կարդալ ավելին

Թուրքական կողմն այսօր հայտնել է, որ ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը վերացվել է․ Վահան Հունանյան

Թուրքական կողմն այսօր հայտնել է, որ ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը վերացվել է․ Վահան Հունանյան

Իրապես,  թուրքական կողմն այսօր մեզ տեղեկացրել է, որ ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը վերացվել է: Այս մասին  հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը՝ հաստատելով թուրքական մամուլում հրապարակված տեղեկությունն այն մասին, որ հունվարի 1-ից Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքները վերացվել են։ «Ցանկանում ենք հիշեցնել, որ Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացումը 2022թ. հուլիսի 1-ին հատուկ ներկայացուցիչների հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածություններից մեկն էր: Ակնկալում ենք, որ մյուս պայմանավորվածությունը՝ երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանը հատելու հնարավորության ապահովումը,…

Կարդալ ավելին

Արցախից Հայաստան եկած Կարմիր խաչի ավտոմեքենաները կվերադառնան դեղորայքով բեռնված

Արցախից Հայաստան եկած Կարմիր խաչի ավտոմեքենաները կվերադառնան դեղորայքով բեռնված

Արցախից Հայաստան եկած Կարմիր խաչի ավտոմեքենաները կվերադառնան դեղորայքով բեռնված։ Այս մասին հայտնեց ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։ Նրա խոսքով` քանի որ դեղորայքի անհրաժեշտություն էլ կա, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Արցախից Հայաստան եկած 4 մեքենաները կվերադառնան դեղորայքով բեռնված։ Նշենք, որ Արցախի «Արեւիկ» բուժմիավորման նորածնային եւ ռեանիմացիոն բաժանմունքներում գտնվող 11 երեխայից մեկը` 4 ամսական փոքրիկը, Կարմիր խաչի միջնորդությամբ, այսօր տեղափոխվել է Հայաստան։ Հիշեցնենք՝ այսօր Արցախի շրջափակման 13-րդ օրն է։ Հազարից ավելի քաղաքացիներ, նրանց թվում…

Կարդալ ավելին

Պուտինն Ալիեւի հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանի անվտանգության ապահովման հարցը  

Պուտինն Ալիեւի հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանի անվտանգության ապահովման հարցը  

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։ Քննարկվել են մի շարք ակտուալ թեմաներ։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը Telegram-ի իր ալիքում։ Զրուցակիցները բարձրացրել են Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի եռակողմ պայմանավորվածությունների գործնական իրականացման հարցերը։ «Անդրադարձ է կատարվել նաեւ Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների միջեւ եռակողմ պայմանավորվածությունների գործնական իրականացման հարցերին՝ կապված, մասնավորապես, հայ-ադրբեջանական սահմանի անվտանգության ապահովման հետ»,-ասվում է հաղորդագրության մեջ։ ՌԴ նախագահը Ալիեւին շնորհավորել է ծննդյան օրվա կապակցությամբ, որը դեկտեմբերի…

Կարդալ ավելին
1 3 4 5 6 7 12