Լիբանանի հարավային մասի բնակավայրերին իսրայելական ՌՕՈւ հասցրած հարվածների զոհերի թիվը 492-ից հասել է 558-ի, վիրավորվել է 1 835 մարդ։ Այս մասին Բեյրութում կայացած մամուլի ասուլիսում ասել է հանրապետության առողջապահության նախարարի պաշտոնակատար Ֆիրաս Աբյադը։ «Զոհերի մեջ կան 50 երեխաներ եւ 94 կանայք, զոհվել են նաեւ շտապօգնության 4 աշխատակիցներ, նրանց մեքենաները ենթարկվել են հարվածի օդից,- ասել է նա։- Բացի այդ, իսրայելական ռմբակոծման հետեւանքով քանդվել է հիվանդանոց Բինտ Ջբեյլ քաղաքում»։
Կարդալ ավելինԵղանակը Հայաստանում
Սեպտեմբերի 25-ին հանրապետության առանձին վայրերում սպասվում են անձրեւներ եւ ամպրոպ, տեղ-տեղ կնկատվի մառախուղ։ Օդերեւութաբանները կանխատեսում են հյուսիսարեւմտյան քամու ուժգնացում՝ 18-22 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը մինչեւ շաբաթվա վերջ էական փոփոխության չի ենթարկվի։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +11+13, վաղը ցերեկը՝ +25+27։ Օդի ջերմաստիճանը մարզերում Շիրակում գիշերը՝ +3+8, ցերեկը՝ +18+22, Կոտայքի լեռներում գիշերը՝ +3+7, ցերեկը՝ +17+19, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +11+13, ցերեկը՝ +23+25, Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +3+8, ցերեկը՝ +18+21,…
Կարդալ ավելինՄեկ օրում բացահայտվել է հանցագործության 102 դեպք. գրանցվել է 13 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 17 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 23-24-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 102 դեպք: Մասնավորապես, բացահայտվել է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 33, մարմնական վնասվածք պատճառելու` 10, ֆիզիկական ներգործության` 8, խարդախության և թմրանյութի հայտնաբերման՝ 7-ական, անձնական ունեցվածքի գողության՝ 6, հոգեկան ներգործության՝ 4, խուլիգանության ու շրջանառությունն արգելված թմրամիջոցների, հոգեմետ, խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր աճեցնելու՝ 3-ական, թմրանյութի իրացման և երեխայի…
Կարդալ ավելինՍտատինները նվազեցնում են քաղցկեղի ավելի քան 20 տեսակների առաջացման վտանգը. iScience
Չինացի գիտնականները պարզել են, որ ստատինների՝ արյան մեջ խոլեստերնի մակարդակն իջեցնող դեղերի օգտագործումը կարող է նվազեցնել քաղցկեղի 20 տեսակների առաջացման հավանականությունը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են iScience ամսագրում։ Ստատինները դեղամիջոցների խումբ են, որոնք օգնում են պահել ցածր խտության լիպոպրոտեիդների եւ տրիգլիցերիդների խոլեստերինի մակարդակը։ Դրանք օգնում են իջեցնել խոլեստերինային բշտերի առաջացման վտանգը՝ խոլեստերինի եւ կալցիումի թանձրուկներ, որոնք գոյանում են անոթների պատերին եւ դժվարացնում արյան հոսքը։ Պարզելու համար, թե ինչպես է ստատինների ընդունումն ազդում մարդու առողջության այլ կողմերի վրա,…
Կարդալ ավելինԴոլարի փոխարժեքը նվազել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 24-ին, կազմել է 387.36 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.47 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 431.02 դրամ (աճել է 0.02 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 517.67 դրամ (աճել է 1.82 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.16 դրամ (նվազել է 0.01 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 384-386 դրամով, վաճառվում է 388-391 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 420-428 դրամով, վաճառվում…
Կարդալ ավելինԱնվանվել են ապրանքները, որոնք օգնում են նվազեցնել որովայնի ճարպը
Չիայի սերմերը, սպիրուլինան (կապույտ-կանաչ ջրիմուռ) և կիմչին (կծու կորեական կաղամբով խորտիկ) կարող են օգնել նվազեցնել մարմնի զանգվածի ինդեքսը (BMI), բարելավել ախորժակը և նվազեցնել գոտկատեղի չափը: Դա ցույց է տվել Nutrition Research-ում հրապարակված հետազոտությունը։ Գիտնականների կարծիքով՝ սպիրուլինան հարուստ է սպիտակուցներով, վիտամիններով, հանքանյութերով և հակաօքսիդանտներով։ Հավասարակշռված սննդակարգի այս բաղադրիչներն օգնում են նվազեցնել ախորժակը և ազատվել ավելորդ քաշից։ Բջջանյութ, օմեգա-3 ճարպաթթուներ և օգտակար միկրոէլեմենտներ պարունակող չիայի սերմերը նույնպես խորհուրդ են տրվում ներառել սննդակարգում։ Հետազոտողների եզրակացությունների համաձայն՝ արտադրանքի մեջ…
Կարդալ ավելինՄայր Տաճարի վերաօծման արարողություններին իշխանության ներկայացուցիչները մասնակցելու են.ԶԼՄ
Մամուլում տարածված տեղեկություններով, Մյուռոնօրհնության և Մայր Տաճարի վերաօծման արարողություններին իշխանության ներկայացուցիչները և ՔՊ խմբակցության պատգամավորներ մասնակցելու են։ Աժ նախագահ Ալեն Սիմոնյանը մասնակցելու հարցը դեռ քննարկվում է։ Այս մասին փոխանցեց ԱԺ նախագահի խոսնակը Մովսես Հարությունյանը։ Հիշեցնենք, որ Սիմոնյանը վերջերս լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էր, որ եթե գործուղման չգնա այդ օրերին, ապա կմասնակցի։ Երեկ պարզ դարձավ, որ Ալեն Սիմոնյանի՝ Կանադա նախատեսված գործուղումը հետաձգվել է։
Կարդալ ավելինՄենք իրապես հավատում ենք ծով ելք չունեցող երկրների համագործակցության. Միրզոյանը՝ ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալին
ՄԱԿ ԳԱ 79-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալ, Առավել նվազ զարգացած, դեպի ծով ելք չունեցող զարգացող և փոքր կղզի զարգացող երկրների հարցերով ՄԱԿ բարձր հանձնակատար Ռաբաբ Ֆաթիմայի հետ: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: Ի շարունակություն նախորդ տարվա դեկտեմբերին Երևանում Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպման շրջանակում կայացած քննարկումներին՝ Արարատ Միրզոյանը և Ռաբաբ Ֆաթիման ընդգծել են դեպի ծով ելք չունեցող զարգացող, տարանցիկ երկրների, ինչպես նաև շահագրգիռ…
Կարդալ ավելինԿադրային փոխատեղում՝ ՀՀ քննչական կոմիտեում
ՀՀ քննչական կոմիտեում տեղի է ունեցել կադրային փոխատեղում։ Ինչպես հայտնում են քննչական կոմիտեից՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի համապատասխան հրամաններով Ռաֆայել Վարդանյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ՝ ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալի պաշտոնից։ Իսկ Ազատ Գևորգյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալ՝ ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետի պաշտոնից։ Արդարադատության առաջին դասի խորհրդական Ռաֆայել Հարությունի Վարդանյանի…
Կարդալ ավելինԷրդողանն ասել է, որ Նեթանյահուին պետք է կանգնեցնել, ինչպես դա արեցին Հիտլերի հետ
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին պետք է կանգնեցնել մարդկության ընդհանուր ջանքերով, ինչպես ժամանակին Հիտլերին կանգնեցրին։ «Այն հանգամանքներում, երբ Անվտանգության խորհրդի որոշումը չի կատարվում, Իսրայելի նկատմամբ հարկադրանքի միջոցները պետք է լինեն օրակարգում։ Իսրայելի դիրքորոշումը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ միջազգային հանրության համար չափազանց կարևոր է պաղեստինցի խաղաղ բնակիչների պաշտպանության մեխանիզմի մշակումը։ Ինչպես մարդկության դաշինքը կանգնեցրեց Հիտլերին 70 տարի առաջ, հիմա էլ նույն ընդհանուր ջանքերով պետք է կանգնեցնի Նեթանյահուին և…
Կարդալ ավելին