Գերմանիայի Դաշնային Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 28-ին հանդիպել է ԳԴՀ Բունդեսթագի նախագահ Բերբել Բասին: Խորհրդարանների ղեկավարների առանձնազրույցից հետո Ալեն Սիմոնյանը եւ Բերբել Բասը շրջել են Բունդեսթագում, որից հետո տեղի է ունեցել ընդլայնված կազմով հանդիպումը: Հանդիպմանը կարեւորվել են երկու երկրների բարեկամական հարաբերությունների կայուն զարգացումը եւ միջխորհրդարանական համագործակցության խորացումը՝ արձանագրելով Ազգային ժողովի եւ Բունդեսթագի միջեւ խորհրդարանական բազմաշերտ համագործակցության, պատգամավորների փոխայցերի կարեւորությունը: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը մեծապես…
Կարդալ ավելինԱԺ
Ազգային փոքրամասնության պատգամավորը կամուրջ է տվյալ համայնքի եւ պետական ապարատի միջեւ. Ալեքսեյ Սանդիկով
Ազգային փոքրամասնության պատգամավորը տվյալ համայնքի եւ Կառավարության միջեւ իրական կապող օղակն է. ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Հայաստանում ռուսական համայնքի ներկայացուցիչ Ալեքսեյ Սանդիկովը խորհրդարանում փորձաշրջան անցնող ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների հետ հանդիպմանը: Նա անդրադարձել է խորհրդարանի ազգային փոքրամասնության պատգամավորների ընթացիկ գործունեությանը, կարեւորել այն մեծ օրենսդրական աշխատանքը, որ նրանք կատարում են ի պաշտոնե, ինչպես նաեւ շեշտադրել տարբեր խնդիրների շուրջ գործադիր իշխանության տարբեր մարմինների հետ համագործակցությունը, ինչի շնորհիվ լուծում են ստանում բազմաթիվ մեծ ու…
Կարդալ ավելինՀայաստանի արտաքին քաղաքականության համար շարունակել են առանցքային մնալ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման հարցերը. ԱԳ նախարարը ներկայացրել է Կառավարության ծրագրի 2022 թ. կատարողականը
2022 թվականին Հայաստանի արտաքին քաղաքականության համար շարունակել են առանցքային մնալ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման, հարեւան երկրների հետ խաղաղ բանակցությունների միջոցով հարաբերությունների կարգավորման եւ Հայաստանի Հանրապետության շուրջ անվտանգային միջավայրի ձեւավորման հետ կապված խնդիրները: Ադրբեջանի հետ շարունակվել են բանակցությունները բոլոր ուղղություններով՝ հարաբերությունների կարգավորում եւ համապատասխան պայմանագիր, սահմանազատման եւ սահմանային անվտանգության գործընթաց, տարածաշրջանի տրանսպորտային եւ տնտեսական հաղորդակցության բոլոր ուղիների ապաշրջափակում: Այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի՝ մարտի 24-ի…
Կարդալ ավելինՌուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Իսպանիայի դեսպանին
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը մարտի 27-ին ընդունել է Հայաստանում Իսպանիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Մարկոս Գոմես Մարտինեսին (նստավայրը` Մոսկվա): Ողջունելով հյուրին` Ռուբեն Ռուբինյանը կարեւորել է հայ-իսպանական միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը: ԱԺ փոխնախագահը ողջունել է մեր երկրում Իսպանիայի մշտական ներկայացուցչության բացումը, ինչը կնպաստի երկկողմ համագործակցության խորացմանը: Դեսպանի խնդրանքով Ռուբեն Ռուբինյանը ներկայացրել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկայիս վիճակը: Քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն ու երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Հանդիպմանը ներկա է եղել Հայաստանում Իսպանիայի դեսպանության…
Կարդալ ավելինԱրդարադատության միջազգային դատարան են ներկայացվել համակարգված ապացույցներ հայատյաց ինստիտուցիոնալ քաղաքականության մասին. Եղիշե Կիրակոսյան
ՀՀ-ն պատերազմից անմիջապես հետո բավականին ակտիվ կերպով գործի է դրել միջազգային իրավական տարբեր կառուցակարգեր ու մեխանիզմներ, որոնք որոշակի էական աջակցություն են բերում ընդհանուր դիվանագիտական ջանքերին: Այս մասին ասել է Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի՝ մարտի 24-ի արտահերթ նիստում: Ըստ Եղիշե Կիրակոսյանի՝ Եվրոպական դատարանում ներկա պահին ՀՀ կողմից ներկայացված են մի շարք միջպետական գանգատներ: Ադրբեջանի դեմ ներկայացվել է 4 միջպետական գանգատ: Առաջին գանգատը ներկայացվել…
Կարդալ ավելինՈ՛չ, մենք չենք բանակցում Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետ դնելու շուրջ. ԱԳ նախարարը՝ Սարգիս Խանդանյանին
Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը հետաքրքրվել է ԱԳ նախարարի դիրքորոշմամբ՝ կապված թուրքալեզու երկրների գագաթնաժողովի ժամանակ Ադրբեջանի նախագահի հնչեցրած ուղերձների հետ, որոնք սպառնալիքներ են պարունակում Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ: Պատգամավորը հետաքրքրվել է նաեւ Հայաստանի հետ կնքվելիք խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի վերջին դիտարկումներով: ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նշել է, որ վերոնշյալ երեւույթը նոր չէ: «Մի կողմից ընթանում է բանակցային գործընթաց, մյուս կողմից՝ տեսնում ենք ե՛ւ Ադրբեջանի ավելի սրվող հռետորաբանությունը, ե՛ւ սպառնալիքները»,- ասել…
Կարդալ ավելինՔննարկվել է «Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի մասին» օրենքում կարգավորումներ կատարելու հարցը. գլխադասային հանձնաժողովը կողմ է քվեարկել նախագծին
Փոփոխությունը վերաբերում է, մասնավորապես, Եվրոպական դատարանում միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ պահանջ ներկայացնելու մասին եւ Արդարադատության միջազգային դատարանում նմանատիպ պահանջ ներկայացնելու իրավասությանը: Այս մասին ասել է ՀՀ կառավարության միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը մարտի 20-ին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում ««Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ: Նրա խոսքով ներկա կարգավորումներով միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը Եվրոպական դատարան ներկայացնում է միջակյալ միջոց կիրառելու պահանջ՝ հիմնվելով նաեւ…
Կարդալ ավելինՀանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել «ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու մասին» նախագծին
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը քննարկման է ներկայացրել ԱԺ որոշման նախագիծը` «Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին»: Նա նշել է, որ նախագիծը ներկայացնելու համար հիմք է հանդիսացել փաստաբաններ Արսեն Բաբայանի եւ Սոս Հակոբյանի համատեղ դիմումը: «Այնտեղ ներկայացված փաստերի վերլուծությունից ենթադրվում է, որ ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանը խախտել է այդ պաշտոնում ընտրված անձի համար սահմանված անհամատեղելիության պահանջները: Այս պայմաններում ԱԺ-ն լիազորված է դիմել ՍԴ` անհամատեղելիության պահանջը խախտած դատավորի լիազորությունների դադարեցման…
Կարդալ ավելինՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը հաշվետու տարում իրականացրել է 126 միջոցառում. ներկայացվել է Կառավարության ծրագրի 2022 թ. կատարողականը
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության 2022 թվականի փաստացի ֆինանսավորումը կազմել է շուրջ 612.6 մլրդ դրամ, որի շրջանակում 16 ծրագրով իրականացվել է 126 միջոցառում, կատարողականը կազմել է 98.7 տոկոս: Այս մասին տեղեկացրել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 20-ի արտահերթ նիստում: Հանձնաժողովի քննարկմանն է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցը: Նախարարը նշել է, որ նախորդ…
Կարդալ ավելինԵրեւան է ժամանել ՀՀ-ՌԴ միջխորհրդարանական հանձնաժողովի ռուսաստանյան պատվիրակությունը` Յուրի Վորոբյովի գլխավորությամբ
ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 36-րդ նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով մարտի 16-ին Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի պատվիրակությունը` ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ, միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Յուրի Վորոբյովի գլխավորությամբ: «Զվարթնոց» օդանավակայանում հյուրերին դիմավորել են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հակոբ Արշակյանը, ԱԺ պատգամավորներ Բաբկեն Թունյանը եւ Ալեքսեյ Սանդիկովը:
Կարդալ ավելին