Արցախի շուրջ տեղի ունեցող գործընթացներն արտահայտվում են Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ տարածքային հավակնություններով եւ Արցախի նկատմամբ ագրեսիայով: Արցախում Ադրբեջանի այլատյացության եւ ռազմատենչ հայտարարությունների համատեքստում ֆիզիկական գոյության խնդիր կա: 44-օրյա պատերազմն ու Լաչինի միջանցքի փակումը եւս մեկ անգամ ապացուցում են, որ արցախահայերը որեւէ կերպ չեն կարող ապրել Ադրբեջանի կազմում. այս մասին խոսել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը Բազմակուսակցական ժողովրդավարության նիդերլանդական ինստիտուտի ծրագրերի եւ գիտելիքի հարցերով տնօրեն Վուտեր Դոլի եւ ծրագրի ավագ խորհրդական Ռիմ…
Կարդալ ավելինԱրցախ
Ինչո՞ւ է սպան վառարան վառում․ անվտանգության կանոններ չեն պահպանվել, այդ թվում՝ միջանձնային հարաբերությունների․ Քոչարյան
Բանակում կան բազմաթիվ չլուծված խնդիրներ, որոնց անտեսելը կամ հետին պլան գցելը հղի է նման դրսեւորումներով։ Այս մասին այսօր՝ հունվարի 23-ին, «Լուրերի»-ի հետ հարցազրույցում ասել է ՀՀ ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով հունվարի 19-ին զորամասում տեղի ունեցած ողբերգական հրդեհին։ Քոչարյանը հայտնել է, որ ինքը երեկ այցելել էր ՀՀ ԶՈւ 2-րդ բանակային զորամիավորում, տեղում ծանոթացել դեպքի մի շարք հանգամանքների։ «Հայտնի է, որ տեղի է ունեցել հրդեհ, ինչի…
Կարդալ ավելինԼաչինի միջանցքի փակման հարցը. ԵԽԽՎ-ն որոշեց քննարկել ԵՎ Ադրբեջանի առարկությունը չանցավ
ԵԽԽՎ-ն քիչ առաջ որոշեց քննարկել Լաչինի միջանցքի շրջափակման մարդասիրական հետևանքների հարցը այս նստաշրջանի օրակարգում։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամաբ տեղեկացրել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։ Նշենք, որ ԵԽԽՎ նախագահ ընտրված նիդերլանդները ներկայացնող քաղաքական գործիչ Թինի Քոքսը իր աշխատանքային պարտականություններին անցնելուց հետո հայտնեց, որ Լաչինի փակման հետեւանքով հումանիտար ճգնաժամի հետեւանքները պետք է քննարկվեն ԵԽԽՎ-ում որպես ընթացիկ հարց: Ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովը ձայն խնդրեց եւ հայտարարեց, թե Լաչինի միջանցքը փակ չէ, եւ ինքը…
Կարդալ ավելինԹուրքիան բացահայտ միացել է Ադրբեջանի իշխանությունների՝ Հայաստանի հանդեպ տարածքային նկրտումների քարոզչությանը
Տարածաշրջանային խաղաղության մասին խոսակցությունների ֆոնին Ադրբեջանը եւ Թուրքիան քարոզչություն են ծավալում Հայաստանի հանդեպ տարածքային նկրտումների մասին։ Հիմա նաեւ Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ջահիթ Բաղչին է միացել «արեւմտյան Ադրբեջան» նախաձեռնությանը։ Հիշեցնենք, որ այդ նախաձեռնությունը Հայաստանի ներկայիս ամբողջ տարածքի հանդեպ է հավակնություններ ներկայացնում։ «Ամբողջ պատմության ընթացքում Ադրբեջանը եւ Թուրքիան միասին պայքարել են արտաքին թշնամիների դեմ»,- ասել է դեսպանը «արեւմտյան Ադրբեջանի համայնքում» անցկացված հանդիպման ժամանակ։ Դեսպանը նշել է, որ «Թուրքիան միշտ օգնել է Ադրբեջանին դժվար ժամանակներում, եւ Ադրբեջանը եւս…
Կարդալ ավելինԱդրբեջանի քաղաքականությունը շատ նման է մարդկանց խոշտանգումների. Դավիթ Բաբայան
Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական, Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ադրբեջանի կողմից կրկին բնական գազի մատակարարումը դադարեցնելուն: «Նման քաղաքականությունը շատ նման է մարդկանց խոշտանգումների, երբ խոշտանգումներն ու ծեծը որոշ ժամանակ ընդհատվում են, հետո նորից վերսկսվում։ Հարց է առաջանում՝ դո՞ւր է գալիս այս քաղաքականությունը Ադրբեջանի հասարակ ու շարքային քաղաքացիներին։ Գո՞հ են արցախյան անմեղ երեխաների տառապանքներից: Սա նրանց համար բարեպաշտ արա՞րք է, թե՞ մեղք։ Արդյո՞ք Ադրբեջանի շարքային քաղաքացիներն ավելի երջանիկ կլինեն,…
Կարդալ ավելինԱդրբեջանական կողմը կրկին ամբողջությամբ արգելափակել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակը
Ադրբեջանական կողմը կրկին ամբողջությամբ արգելափակել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակը։ Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:Ցելսիուսի սանդղակով Արցախում -5 աստիճանի պայմաններում բնական գազի՝ վերջին օրերին արդեն որերորդ անգամ անջատումը մեկ անգամ ևս փաստում է, որ պաշտոնական Բաքուն Արցախի 120 հազար շրջափակման մեջ գտնվող խաղաղ բնակչության նկատմամբ, միջազգային հանրության թողտվության պայմաններում, վարում է բացահայտ ահաբեկչական քաղաքականություն։Նշենք, որ ավելի վաղ՝ հունվարի 9-ին, ադրբեջանական կողմի միջամտությամբ խափանվել է նաև Գորիս-Ստեփանակերտ 110 ԿՎ բարձրավոլտ միակ գիծը՝…
Կարդալ ավելին«ԲՈԼՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԻՐԵՆՑ ԲԱՑԹՈՂՈՒՄՆԵՐԸ «ՍՎԱՂՈՒՄ ԵՆ» ԺԱՄԱՆԱԿԻ ԳՈՐԾՈՆԻՆ» . ԽԱՉԻԿ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
Գեղարքունիքում տեղակայված զինվորական կացարանի ողբերգական հրդեհի առնչությամբ պաշտոնական տեղեկատվությունը մի շարք հարցեր է առաջացրել: Ինչո՞ւ էին տղաները 20 հոգով բնակվում գյուղական հին, երեքսենյականոց տանը, որը չէր համապատասխանում զորանոցի անվտանգային չափանիշերին: Ինչո՞ւ էին նրանք փորձում բենզինով կրակ վառել , եթե նախարարությունը, ինչպես իշխանությունն է վստահեցնում, ապահովել էր նրանց ջեռուցման համար անհրաժեշտ բոլոր պարագաներով: Զինվորականները պատմում են, որ օրվա մեջ մի քանի անգամ ստիպված են եղել որպես կպչան դիզվառելիքով թրջված կտոր օգտագործել: Մինչդեռ վարչապետը կառավարության նիստում վստահեցնում…
Կարդալ ավելին14 զինծառայողի դիերը հայտնաբերվել են մահճակալներին անշարժացած, մեկինը՝ դռան մուտքի մոտ. փրկարար ծառայության գնդապետ
Ազատ գյուղում տեղակայված ինժեներասակրավորային վաշտի կացարանում տեղի ունեցած հրդեհի զոհված 14 զինծառայողի դիերը հայտնաբերվել են մահճակալներին անշարժացած, մեկինը՝ դռան մուտքի մոտ: Այս մասին այսօր՝ հունվարի 20-ին, Հանրային եթերում ասաց ՆԳՆ Փրկարար ծառայության գնդապետ Արսեն Սարոյանը։ «Հրդեհաշիջման աշխատանքներն իրականացվել են երկու տեղամասով: Մեկ տեղամասը, որը փլուզվել էր, որովհետեւ մեքենայով փորձել էին փլուզել պատը, եւ մյուս տեղամասը եղել է այն սենյակի մուտքը, որով հնարավոր է եղել անցնել: Հիմնականում այրվել է նախասրահը, որը գնում էր դեպի քնելու վայր,…
Կարդալ ավելինՍտեփանակերտում հովհարային անջատումներն այսուհետ կլինեն օրական 2 անգամ՝ 3 ժամով
Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում հովհարային անջատումներն այսուհետ կլինեն օրական 2 անգամ՝ յուրաքանչյուրը 3 ժամ տևողությամբ։ Այս մասին հայտնում է Արցախէներգո Փակ բաժնետիրական ընկերությունը: «Հարգելի՜ բաժանորդներ, Տեղեկացնում ենք Ձեզ, որ Ստեփանակերտ քաղաքում ս․թ․ հունվարի 21-ից հովհարային անջատումները կիրականացվեն օրական 2 անգամ՝ յուրաքանչյուրը 3 ժամ տևողությամբ։ Կձևավորվի պայմանական 3 խումբ, անջատումները կսկսվեն ժամը 8։00-ից։ Քիչ անց կհրապարակենք հովհարային անջատումների ժամանակացույցը՝ ըստ խմբերի»,- նշված է հաղորդագրությունում»։ [Արցախէներգո ՓԲԸ]
Կարդալ ավելինՀայաստանի անվտանգությունն Իրանի անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպան
Իրանն իր բոլոր հարևան երկրների հետ այնպիսի քաղաքականություն է վարում, որի նպատակն է զարգացնել համագործակցությունը բոլոր ուղղություններով: Այս մասին այսօր՝ հունվարի 20-ին, Սյունիքի մարզում լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին «Իսկ Հայաստանը մեր հարևան, բարեկամ երկիրն է: Եվ Հայաստանի նկատմամբ էլ նույնպես այդ քաղաքականությունը կա: Իրանի ԱԳ նախարարն էլ նշել է, որ Հայաստանի անվտանգությունն Իրանի անվտանգությունն է: Եվ Իրանի դիրքորոշումը միշտ այնպես է եղել, որ…
Կարդալ ավելին