Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ սեպտեմբերի 1-ից տաքսի ծառայությունների ոլորտում գործող նոր կարգավորումների համաձայն՝ ՀՀ տարածքում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ կարող են իրականացնել միայն այն կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը կամ ֆիզիկական անձինք, որոնք միացել են ՊԵԿ համակարգին և տրամադրում են էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոն։ Սեպտեմբերի 2-ի դրությամբ էլեկտրոնային հարթակով տաքսի ծառայություն մատուցող 20.000 քաղաքացի պարզեցված ընթացակարգով արդեն իսկ գրանցվել է հարկային մարմնում։ Էլեկտրոնային հարթակների միջոցով՝ կանխիկ և անկանխիկ գործարքներով, վերջին տվյալներով 10 հազար վարորդի…
Կարդալ ավելինՀՀ ԱԳ նախարարի տեղակալը Դոհայում անդրադարձել է առևտրատնտեսական կապերի ակտիվացմանը
Սեպտեմբերի 1-ին Պրահայում ընթացող «GLOBSEC» համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Կատարի արտաքին գործերի նախարարության պետնախարար Մուհամմադ բին Աբդուլազիզ Ալ-Խուլեյֆիի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Ի շարունակություն ՀՀ ԱԳ նախարարի Դոհա կատարած այցի՝ զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների խորացման, այդ թվում՝ առևտրատնտեսական կապերի ակտիվացման և ներդրումների խրախուսման հնարավորություններին։ Վահան Կոստանյանը և Մուհամմադ բին Աբդուլազիզ Ալ-Խուլեյֆին մտքեր են փոխանակել բազմակողմ հարթակներում փոխգործակցության վերաբերյալ: Կողմերը նաև տեղեկատվություն են փոխանակել Հարավային…
Կարդալ ավելինԲելգիան և Ռումինիան Եվրահանձնաժողովում պաշտոնների համար կանանց են առաջադրել
Բելգիան դարձել է ԵՄ միակ երկիրը, որը չի տեղավորվել բարձրաստիճան պաշտոնյաների միջև գենդերային հավասարակշռություն ապահովել փորձող Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի սահմանած վերջնաժամկետում, հայտնում է Euronews-ը։ Բելգիան իր արտաքին գործերի և առևտրի դաշնային նախարար Հաջի Լահբիբի թեկնածությունը կառաջադրի Եվրահանձնաժողովում պաշտոնի համար, որը կրկին կգլխավորի Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Հայտարարությունը X սոցիալական մեդիայի հարթակում հաստատել է ցենտրիստական բարեփոխումների շարժման (MR) նախագահ Ժորժ-Լուի Բուշեզը: Լուրը հայտնվել է այն բանից հետո, երբ Ռումինիան իր թեկնածուին փոխարինել է…
Կարդալ ավելինՀայաստանը նախատեսում է ստեղծել իզոտոպային լաբորատորիաներ՝ կոնյակի որակը ստուգելու համար
Հայաստանում անհրաժեշտ է իզոտոպային լաբորատորիաներ ստեղծել՝ կոնյակի որակը ստուգելու համար։ Այս մասին Ազգային ժողովում սեպտեմբերի 2-ին հայտարարեց Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստում՝ «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանվող ապրանքների ծագման որոշման ներդաշնակեցված համակարգի մասին» համաձայնագրի վավերացման հարցի քննարկման ժամանակ։ Ավելի վաղ, հրապարակվել էին «Հակակեղծարարություն» միջազգային ասոցիացիայի ուսումնասիրության արդյունքները, ըստ որոնց՝ Ռուսաստանում վաճառվող հայկական կոնյակի նմուշների կեսում կոնյակի թորումը փոխարինվում է չպարզված սպիրտով։ «Հայկական կողմը գնահատում է…
Կարդալ ավելինՀայ-թուրքական կարգավորումը պետք է տեղի ունենա ղարաբաղյան հիմնախնդրի լուծման համատեքստում. Լավրով
Դե, պարզ է, որ կարգավորումը պետք է տեղի ունենա բոլոր մյուս խնդիրների համատեքստում, որոնք պետք է լուծվեն Հարավային Կովկասում, ղարաբաղյան հիմնախնդրի սկզբունքային լուծման համատեքստում։ Այս մասին սեպտեմբերի 2-ին ՄԳԻՄՕ-ում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ խոսելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին։ «Ղարաբաղյան հիմնախնդիրը, որը լուծվել է Հայաստանի ղեկավարության կողմից 2022 թվականի վերջին, որը Եվրամիության մասնակցությամբ ստորագրել է համաձայնագիր Ադրբեջանի հետ, որով ճանաչվում են 1991 թվականի սահմանները, որոնց կազմում Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը…
Կարդալ ավելինԵԱՏՄ մաքսային տարածքից արտահանվող ապրանքների ծագման որոշման միասնական համակարգ կսահմանվի
ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել է 2023 թվականի դեկտեմբերի 4-ին Մոսկվայում ստորագրված համաձայնագիրը, որն անցել է ներպետական բոլոր ընթացակարգերը: Այս մասին տեղեկացնում է խորհրդարանը: «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանվող ապրանքների ծագումը որոշելու ներդաշնակեցված համակարգի մասին» համաձայնագրի վավերացման նպատակն է համակարգել եւ միավորել երրորդ երկրներ արտահանվող ապրանքների ծագման երկրի որոշման հետ կապված հարցերը, կարգավորել ապրանքների ծագման հավաստագրեր տրամադրող կազմակերպությունների գործունեությունը, վերացնել այդ դաշտում առկա իրավական բացերը կամ տարբերությունները: Հարցը հանձնաժողովում ներկայացրել…
Կարդալ ավելինԻսրայելի ավիահարվածը Լիբանանի հարավում սպանել է ՄԱԿ-ի աշխատակցին
Երկուշաբթի իսրայելական ավիահարվածի հետևանքով Լիբանանի հարավում զոհվել է մեքենայում գտնվող երկու մարդ, այդ թվում՝ սահմանի մոտ ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության պայմանագրային աշխատակիցը, հայտնում է Reuters-ը: Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ երկու մարդ է զոհվել հարավային ծովափնյա Նակուրա քաղաքում ավտոմեքենայի վրա իսրայելական հրաձգության հետևանքով: ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությունը՝ ՅՈՒՆԻՖԻԼ-ը, հայտնել է, որ զոհերից մեկը գործակալության հետ պայմանագիր կնքած մաքրման ընկերության աշխատակից է: «Կապալառուի աշխատակիցը և մեքենայի մեկ այլ ուղևոր, որը ինչպես մենք հասկանում ենք, որ այցելում էր…
Կարդալ ավելինՀայաստանը և Վիետնամը վայելում են սերտ գործընկերային հարաբերություններ. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության վարչապետ Ֆամ Մին Չինին՝ Անկախության օրվա առիթով։ Ուղերձում նշված է. «Հայաստանի Հանրապետության Կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Վիետնամի բարեկամ ժողովրդին ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ: Հայաստանը և Վիետնամը վայելում են սերտ գործընկերային հարաբերություններ՝ հիմնված փոխադարձ հարգանքի, վստահության և բարեկամության վրա: Վստահ եմ, որ բարձր մակարդակի քաղաքական երկխոսության միջոցով համատեղ ջանքերով նոր լիցք կհաղորդենք համագործակցության հետագա զարգացմանը: Ուրախ կլինեմ հյուրընկալելու Ձեզ…
Կարդալ ավելինՎերաբացվել է Ամիօ բանկի «Հրազդան» մասնաճյուղը (ֆոտո)
Ամիօ բանկի «Հրազդան» մասնաճյուղը վերաբացվել է նոր հասցեում` ավելի նոր ու հարմարավետ միջավայրում։ Այսուհետ արդեն Օգոստոսի 23 փողոց, 50/1 հասցեում գործող նորաբաց մասնաճյուղն իր հաճախորդներին կընդունի առավել ընդարձակ և հարմարավետ պայմաններում՝ մատուցելով յուրաքանչյուրի ֆինանսական կարիքներին համապատասխան բանկային ընդլայնված ծառայություններ։ Մասնաճյուղի բացման առիթով, որպես ավանդույթ՝ Բանկի բոլոր հաճախորդները բացման առաջին օրը ձեռք բերեցին Amio Visa Gold 10,000 դրամ արժողությամբ քարտերն անվճար, իսկ մինչև սեպտեմբերի 06-ը ներառյալ՝ քարտերը հաճախորդների կողմից կարող են ձեռք բերվել կես գնով: ՙՀրազդան՚…
Կարդալ ավելինԱվարտվել է 9 քաղաքացուց ավելի քան 342մլն. ՀՀ դրամի հափշտակություններ կատարելու բազմադրվագ վարույթի նախաքննությունը
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է 2010-2017թթ. ընկած ժամանակահատվածում Ա.Ա.-ի կողմից խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով, ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերի հափշտակություններ կատարելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից: Իրականացված քննչական և ապացուցողական մեծածավալ գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ Ա.Ա.-ն նշված ժամանակահատվածում հափշտակել է քաղաքացիների կողմից բնակարաններ և ավտոկայանատեղիներ ձեռք բերելու դիմաց նրա տնօրինմանը, տիրապետմանը, օգտագործմանը հանձնված առանձնապես խոշոր չափերի գումարները, ինչպես…
Կարդալ ավելին