Գազավորված եւ չգազավորված ջրերը միատեսակ օգտակար են օրգանիզմի հիդրացիայի համար։ Սակայն առաջինը որոշ դեպքերում կարող է վատացնել միզահեռացման եւ մարսողական համակարգի աշխատանքը։ Այս մասին The Conversation պարբերականին պատմել են Բոնդի համալսարանի (Ավստրալիա) բժշկական ֆակուլտետի աշխատակիցները եւ հետազոտողները։ Գիտնականները նշել են, որ երբ բանը հասնում է ջրային հավասարակշռության պահպանմանը, չգազավորված եւ գազավորված ջրերը միատեսակ օգտակար են։ Բացի այդ, ապացույցներ չկան, որ գազավորված ջուրը վնասում է ոսկորները կամ ատամները։ Բարձր թթվայնության պատճառով գազավորված ջուրը իսկապես կարող է…
Կարդալ ավելին«Երիտասարդական խորհրդարանն» անցկացրել է անդրանիկ նիստը
«Երիտասարդական խորհրդարանը» հրավիրել է իր անդրանիկ նիստը: ՀՀ ԱԺ-ի փոխանցմամբ նիստի օրակարգում էին 3 օրենսդրական նախաձեռնություններ: Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, հիմնական զեկուցող Լաուրա Թորոսյանը քննարկման է ներկայացրել օրենսդրական նախաձեռնություն, որը վերաբերում է բարձրագույն ուսումնական հաստատություններում հավասար կրթության հնարավորությանը: ««Լեզվի մասին օրենքում» լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որն իրենից ենթադրում է հայերենի տարածմանն ու պահպանմանն ուղղված ծրագիր՝ սփյուռքում հայագիտության պահպանությանը, քննարկման է ներկայացրել Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի…
Կարդալ ավելինԴոլարն ու եվրոն էժանացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 3-ին, կազմել է 387.38 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.26 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 427.51 դրամ (նվազել է 1.49 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 508.09 դրամ (նվազել է 1.15 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.37 դրամ (աճել է 0.04 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 384-386 դրամով, վաճառվում է 388-391 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 421-426 դրամով, վաճառվում…
Կարդալ ավելինՈրոշվել է 9 ծառայողի նկատմամբ կիրառել «Ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժը. կայացել է ՆԳՆ կարգապահական հանձնաժողովի նիստը(տեսանյութ)
Սեպտեմբերի 2-ին տեղի է ունեցել ՆԳ նախարարության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը: Մասնակցում էին ՆԳՆ ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի ու իրավաբանական վարչությունների պետերը, ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալը, ինչպես նաև կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նիստի ընթացքում ուսումնասիրվեցին և քննարկվեցին ոստիկանության 13 աշխատակցի նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու եզրակացությունները: Փաստական հանգամանքները վերլուծելուց հետո կարգապահական հանձնաժողովը որոշում կայացրեց միջնորդել ծառայողական քննությունը նշանակած պաշտոնատար անձանց՝ ոստիկանության 9…
Կարդալ ավելինԲացահայտվել է հանցագործության 223 դեպք. Գրանցվել է 31 ավտովթար, վիրավորվել է 58 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ օգոստոսի 30-ից սեպտեմբերի 2-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 223 դեպք: Ոստիկանությունից հայտնում են, որ մասնավորապես՝ թմրանյութի հայտնաբերման՝ 42, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 28, մարմնական վնասվածք պատճառելու՝ 24, ֆիզիկական ներգործության, խարդախության՝ 15-ական, անձնական ունեցվածքի գողության՝ 12, հոգեկան ներգործության՝ 11, պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից կամ զորահավաքային զորակոչից խուսափելու՝ 7, գույքը ոչնչացնելու կամ վնասելու՝ 6, զենք-զինամթերքի առգրավման՝…
Կարդալ ավելինՀայաստանի Սահմանադրությունում դեռեւս պահպանվում են տարածքային հավակնություններ Ադրբեջանի հանդեպ. Բայրամով
ՀՀ Սահմանադրությունում եւ իրավանորմատվային այլ ակտերում դեռեւս պահպանվում են տարածքային հավակնություններ Ադրբեջանի հանդեպ, դա, իր հերթին, խաղաղության եւ հարաբերությունների կարգավոման ամենալուրջ սպառնալիքն է։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը սերբ գործընկերոջ՝ Մարկո Ջուրիչի հետ Բաքվում տված համատեղ մամուլի ասուլիսում, տեղեկացրել է Report-ը։ Բայրամովը տեղեկացրել է սերբ գործընկերոջը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման Ադրբեջանի քայլերի եւ այն դրական քայլերի մասին, որոնք կատարվում են երկու երկրների միջեւ սահմանազատման հարցում։ Բայրամովը նաեւ հայտնել է, որ Հայաստանի…
Կարդալ ավելինՎերջին մեկ շաբաթում գրանցվել է կարմրուկով վարակման մեկ դեպք. ընդհանուր թիվը 549 է
ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ներկայացրել է կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում: Ըստ այդմ՝ 2024-ին հաստատվել է կարմրուկով վարակման 549 դեպք, որից 329-ը՝ երեխա, 220-ը՝ մեծահասակ: Oգոստոսի 26–ից սեպտեմբերի 2-ը հաստատվել է կարմրուկով վարակման մեկ դեպք, մեկ անձ հոսպիտալացվել է:
Կարդալ ավելինՀայաստանի պետական պարտքը 2024 թվականի առաջին կիսամյակում հասել է 12,1 մլրդ դոլարի
2024 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով Հայաստանի պետական պարտքը հասել է 12 միլիարդ 157 միլիոն դոլարի։ Այս մասին Ազգային ժողովում Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստում 2024 թվականի առաջին կիսամյակի պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ 2. Այսինքն, ըստ նրա, խոսքը 4 տրլն. 718 մլրդ դրամի մասին է։ «Մեր ցուցանիշները կառավարելի են։ Հատկանշական է, որ մարման միջին ժամկետը տարեսկզբի համեմատ փոքր-ինչ նվազել է՝ հասնելով 7,1 տարվա։ Եվ սա…
Կարդալ ավելինԹուրքիան դիմել է BRICS-ին միանալու համար. Bloomberg
Թուրքիայի իշխանությունները BRICS-ին միանալու հայտ են ներկայացրել։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Ինչպես նշել է գործակալությունը, այս կերպ Թուրքիան ձգտում է ամրապնդել իր ազդեցությունն աշխարհում և ընդլայնել կապերը զարգացող երկրների հետ։ Bloomberg-ի փոխանցմամբ՝ ասոցիացիայի ընդլայնման հարցը կարող է քննարկվել BRICS-ի առաջիկա գագաթնաժողովում, որը կանցկացվի հոկտեմբերի 22-24-ը Կազանում։
Կարդալ ավելինՍեպտեմբերի 2-ի դրությամբ 10 հազար տաքսու վարորդ գեներացրել է շուրջ 150 հազար էլեկտրոնային ՀԴՄ կտրոն
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ սեպտեմբերի 1-ից տաքսի ծառայությունների ոլորտում գործող նոր կարգավորումների համաձայն՝ ՀՀ տարածքում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ կարող են իրականացնել միայն այն կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը կամ ֆիզիկական անձինք, որոնք միացել են ՊԵԿ համակարգին և տրամադրում են էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոն։ Սեպտեմբերի 2-ի դրությամբ էլեկտրոնային հարթակով տաքսի ծառայություն մատուցող 20.000 քաղաքացի պարզեցված ընթացակարգով արդեն իսկ գրանցվել է հարկային մարմնում։ Էլեկտրոնային հարթակների միջոցով՝ կանխիկ և անկանխիկ գործարքներով, վերջին տվյալներով 10 հազար վարորդի…
Կարդալ ավելին