Ամիօ բանկն ամփոփել է իր մեկնարկային «Ամիօ ժամանակաշրջան» կրթական բարեգործական ծրագիրը, որը հնարավորություն է տալիս ուսանողներին ստանալ վարձավճարի 100% փոխհատուցում: «Ամիօ ժամանակաշրջան» ծրագրի շրջանակում ԵՊՀ, ՀՊՏՀ, ԵՊՄՀ, ՀՖՀՀ, ՀՌՀ, ՀԱՊՀ , ԲՊՀ և ՀԱԱՀ հետաքրքրված ուսանողները մասնակցել են նախապես սահմանված 3 մրցութային փուլերի, որի արդյունքում 800 դիմորդներից ընտրվել են 25 լավագույն մասնակիցները։ Բանկում հպարտությամբ հյուրընկալեցին ծրագրի հաղթողներին: Բանկի գլխամասային գրասենյակում տեղի ունեցած միջոցառմանը ներկա էին բանկի ղեկավարները, հաղթողները և ծրագրի գործընկերները: Հանդիպման ընթացքում մասնակիցներին շնորհվեցին…
Կարդալ ավելինՊԱՆՐԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԸ ԿԳՈՐԾԻ ՄԻԱՅՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒՑ ՀԵՏՈ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչների կողմից անհատ ձեռնարկատեր Ամալյա Փարեմուզյանին պատկանող կաթնամթերքի՝ պանրի, արտադրամասում (Լոռու մարզ, գյուղ Շնող) իրականացված ստուգմամբ հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի բազմաթիվ շեղումներ: Այսպես. -արտադրական շինությունների նախագծումը, դրանց կառուցվածքը, դասավորվածությունը և չափսը չեն բացառել հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի հանդիպակաց կամ խաչաձևվող հոսքերի հնարավորությունը, -արտադրամասում տարանջատված չեն եղել հումքի ընդունման, պահման, տեխնալոգիական գործընթացի իրականացման և պատրաստի արտադրանքի փաթեթավորման և պահման տարածքները, -չի բացառվել կենդանիների (այդ թվում՝…
Կարդալ ավելինԵղանակը Հայաստանում
Հանրապետության առանձին շրջաններում սեպտեմբերի 5-ի երեկոյան սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ։ Օդերեւութաբանները կանխատեսում են հարավարեւմտյան քամու ուժգնացում՝ 18-22 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը առաջիկա 2 օրերին , հատկապես ցերեկային ժամերին, աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում հնարավոր են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ, քամին կուժգնանա՝ 17-20 մ/վրկ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +19+21, վաղը ցերեկը՝ +32+34։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +24+28, Կոտայքի լեռներում գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +23+27, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +16+18, ցերելը՝ +30+32,…
Կարդալ ավելինՄեկ օրում բացահայտվել է հանցագործության 118 դեպք. գրանցվել է 15 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 18 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 3-ից 4-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 118 դեպք, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված: Ոստիկանությունից հայտնում են, որ մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 15, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 13, թմրանյութի հայտնաբերման և զորակոչից խուսափելու՝ 10-ական, անձնական ունեցվածքի գողության ու խարդախության՝ 9-ական, ֆիզիկական ներգործության՝ 8, հոգեկան ներգործության՝ 6, խուլիգանության և բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու՝ 4-ական, շրջանառությունն արգելված…
Կարդալ ավելինԵղեգնաձորում, Արարատում և Վարդենիսում կկառուցվեն մարզաառողջարարական կենտրոններ
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։ Ներկայացնելով առաջարկվող փոփոխությունները՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը նշել է, որ «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում փոփոխություններով առաջարկվում է «հավաքական թիմ» բառերը փոխարինել «հավաքական» բառով: Այն մարզաձևերի շարքին, որոնց ուղղությամբ պետության կողմից տարբեր միջազգային մրցաշարերում 1-3-րդ…
Կարդալ ավելինԴոլարի եւ եվրոյի փոխարժեքներն աճել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 4-ին, կազմել է 387.63 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճով 0.25 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 428.45 դրամ (աճել է 0.94 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 508.34 դրամ (աճել է 0.25 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.34 դրամ (նվազել է 0.03 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 384-386 դրամով, վաճառվում է 389-391 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 417-426 դրամով, վաճառվում…
Կարդալ ավելինԵրկու հոգու համար նախատեսված ընթրիքը եվրոպական ռեստորաններում
Եվրոպայում ուտելիքի արժեքի հսկայական տարբերություն կա . մեկ ափսե տապասը Լոնդոնում կարող է նույն արժեքն ունենալ, ինչ երկու կերակրատեսակն Իսպանիայում։ Եթե դուք սիրում եք ուտել, բայց ձեր բյուջեն սահմանափակ է, FerryGoGo-ի նոր հետազոտությունը կպարզի, թե եվրոպական որ քաղաքներում ընթրիքը ռեստորանում կարող է ձեզ վրա շատ թանկ նստել։ Առաջին տեղը զբաղեցրել են Ցյուրիխը եւ Ժնեւը։ Այստեղ երեք կերակրատեսակներով ընթրիքը միջինում արժե 123,62 եվրո։ Երկրորդ տեղում Ռեյկյավիկն է՝ Իսլանդիայի մայրաքաղաքը, որտեղ նույն ճաշն արժե մոտ 114 եվրո,…
Կարդալ ավելինԷրդողանը Կազանում կմասնակցի ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Կազանում կմասնակցի ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին։ Դրա մասին հայտնել է թուրքական Habertürk հեռուստաալիքը՝ հղում անելով Թուրքիայի նախագահի աշխատակազմի աղբյուրներին։ Ավելի վաղ Bloomberg-ը՝ վկայակոչելով աղբյուրներին, հայտնել էր, որ թուրքական իշխանությունները մի քանի ամիս առաջ են դիմում ներկայացրել ԲՐԻԿՍ-ին միանալու համար։ Գործակալության տվյալներով՝ միավորման ընդլայնման հարցը կքննարկվի հոկտեմբերի 22-24-ը Կազանում անցկացվելիք գագաթնաժողովում, որտեղ հրավիրված է Էրդողանը։ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը չորեքշաբթի լրագրողներին հայտնել է, որ Թուրքիան ԲՐԻԿՍ-ին միանալու դիմում է ներկայացրել, և այն…
Կարդալ ավելինՀայաստանում բենզինը օգոստոսին թանկացել է 3,2 %-ով, իսկ դիզվառելիքը ՝ 5,4 %-ով
Հայաստանում բենզինը օգոստոսին թանկացել է 3,2 %-ով, իսկ դիզվառելիքը ՝ 5,4 %-ով: Տեղեկանում ենք Վիճակագրական կոմիտեի տվյալներից։ Ըստ վիճակագրության՝ բենզինի գներն այս տարվա օգոստոսին, հուլիսի համեմատ, աճել են 1.6%–ով, իսկ դիզելային վառելիքինը՝ նվազել 1.2% -ով։ Այս տարվա օգոստոսին նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ բենզինն ու դիզվառելիքը էժանացել են համապատասխանաբար 7.3 և 7.8 %-ով։
Կարդալ ավելինԿԳՄՍ-ն մանրամասներ է ներկայացրել է վերապատրաստման և ատեստավորման գործընթացի վերաբերյալ
Ուսուցիչների հերթական վերապատրաստման և ատեստավորման գործընթացն առաջին անգամ իրականացվում է մասնագիտական կարիքի գնահատման արդյունքների հիման վրա՝ համաձայն նոր կարգի: Հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից: ԿԳՄՍ նախարարությունը դպրոցներից ստացել է գրություններ և հարցումներ առ այն, որ Կրթության կառավարման տեղեկատվական առցանց համակարգում հարցաթերթիկի լրացման ժամանակ պարտադիր ատեստավորման ենթակա որոշ ուսուցիչների կարիքի գնահատումը սխալ է իրականացվել: Խնդրի կարգավորման նպատակով տրվում է ևս մեկ անգամ շտկում կատարելու հնարավորություն՝ մինչև 2024 թվականի սեպտեմբերի 6-ը՝ ժամը 18:00-ն: Համապատասխան խմբագրումներն անհրաժեշտ է կատարել…
Կարդալ ավելին