Ստեփանակերտում Վերածննդի հրապարակում հավաքված քաղաքացիները փակել են նախագահական նստավայրի մուտքը: Նրանք պահանջում են, որ նախագահը դուրս գա եւ պատասխանի իրենց հարցերին: Քաղաքացիները պնդում են, որ այլ պաշտոնյայի բացատրությունները իրենց պետք չեն, իրենց մտահոգություններին պետք է անձամբ նախագահը պատասխանի: Նշենք, որ մեծ թվով ոստիկաններ կան նախագահի նստավայրի հետ: Ավելի վաղ հայտնել էինք, որ Ստեփանակերտի հրապարակում քաղաքացիները ինքնաբուխ հանրահավաք են անցկացնում:
Կարդալ ավելինԱԳՆ
Ադրբեջանի զինուժը շարունակում է ամրապնդել դիրքերը ՀՀ օկուպացված հատվածներում. ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի 77-րդ գլխավոր վեհաժողովի առաջին կոմիտեի ընդհանուր քննարկումներում: Մարգարյանը, մասնավորապես ասել է. Հայաստանը վերահաստատում է իր ամուր հանձնառությունը զենքի չտարածման, զինաթափման, սովորական սպառազինությունների վերահսկման և վստահության ու անվտանգության ամրապնդման միջոցառումների բնագավառներում իրավաբանորեն պարտադիր միջազգային պարտավորությունների լիարժեք և համընդհանուր կատարմանը: Տարիներ շարունակ Հայաստանը հավատարիմ է եղել Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին իրավաբանորեն պարտադիր պայմանագրի և վստահության ու անվտանգության ամրապնդման միջոցների մասին Վիեննայի փաստաթղթի իրականացմանը: Ցավոք, սովորական սպառազինությունների վերահսկման…
Կարդալ ավելինԱդրբեջանը հակված չէ ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցը քննարկել Հայաստանի հետ. ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարը պատասխանել է«Արմենպրես» լրատվական գործակալության հարցերին: Հարց ու պատասխանը՝ ստորև. Հարց. Հայտարարության մեջ որևէ անդրադարձ չկա Լեռնային Ղարաբաղին: Արդյոք հանդիպման ընթացքում ԼՂ հիմնախնդրին անդրադարձ եղե՞լ է: Առաջիկայում ի՞նչ զարգացումներ կարելի է սպասել Արցախի հարցում՝ հաշվի առնելով, որ կողմերը հաստատել են, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը: Պատասխան. Մենք բազմիցս նշել ենք, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցը առանցքային է մեզ համար։ Մենք այդ հարցերը բարձրացնում ենք մեր բոլոր հանդիպումներում, այդ…
Կարդալ ավելինԱյն, ինչ արել ենք մինչ օրս, այսուհետ էլ նույն ենք անելու. Էրդողանը՝ Հայաստանի հետ սահմանը բացելու մասին
Այն, ինչ արել ենք մինչ օրս, այսուհետ էլ նույն ենք անելու: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 6-ին, Պրահայում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ներկայումս Հայաստանի հետ սահմանների բացման առաջ որն է ամենակարեւոր արգելքը: Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 6-ին աշխատանքային այցով ժամանել է Չեխիայի մայրաքաղաք Պրահա: Վարչապետին ուղեկցում են Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը և պաշտոնատար այլ անձինք: Տելեգրամյան ալիքներում տարածվել են լուսանկարներ…
Կարդալ ավելին«Ղարաբաղի հայերը մեր քաղաքացիներն են, և մենք կորոշենք՝ երբ և ինչպես նրանց հետ խոսել». Ալիև
Ղարաբաղի հայերը մեր քաղաքացիներն են, և մենք կորոշենք՝ երբ և ինչպես նրանց հետ խոսել: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 6-ին, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Հայաստանի, Ֆրանսիայի, Եվրոպական խորհդի ղեկավարի հետ Պրահայում նախատեսված քառակողմ հանդիպումից առաջ։ Արձագանքելով «Ազատության» հարցին, թե Փաշինյանը կոչ է անում Բաքվին ուղիղ խոսել Ղարաբաղի հետ, որն է Ձեր պատասխանը, Ալիևն ասել է. «Ղարաբաղի հայերը մեր քաղաքացիներն են։ Նրանց հետ շփումը մեր ներքին գործն է, որը մենք երրորդ երկրի հետ չենք պատրաստվում քննարկել»։
Կարդալ ավելինՃգնաժամին դեմ հանդիման շարունակեք անել այն, ինչ անում եք. Ռուբեն Վարդանյան
Տեխնոլոգիաների ու նորարարության ոլորտը հայերի համար ստեղծում է նոր հնարավորություններ ու քանդում է բոլոր սահմանները: Այս մասին Գլոբալ ինովացիոն ֆորում 2022-ին իր ելույթում նշեց FAST-ի համահիմնադիր, «Ավրորա» նախաձեռնության համահիմնադիր, հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանը:Ճգնաժամին դեմ հանդիման շարունակեք անել այն, ինչ անում եք «Այսօր մենք մի իրավիճակում ենք, որը ոչ ոք չէր կարող երեւակայել, եւ չգիտենք՝ ինչ կարող է լինել վաղը մեզ հետ, մեր երկրի հետ: Հատկապես Հայաստանում պետք է մտածենք ոչ թե նրա մասին, թե ինչպես…
Կարդալ ավելինՊրահայում մեկնարկել է Փաշինյան-Ալիև-Միշել-Մակրոն հանդիպումը (ֆոտո)
Պրահայում մեկնարկել է Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի, Ֆրանսիայի նախագահների ու Եվրոպական խորհդի ղեկավարի առանձնազրույցը։ Սա Փաշինյանի և Ալիևի առաջին հանդիպումն է շաբաթներ առաջ Հայաստանի վրա իրականացված հարձակումից հետո, որի հետևանքով Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի որոշ տարածքներ՝ առաջխաղացման գնալով Ջերմուկում և Սյունիքում։ Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 6-ին աշխատանքային այցով ժամանել է Չեխիայի մայրաքաղաք Պրահա: Վարչապետին ուղեկցում են Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը և պաշտոնատար այլ անձինք: Տելեգրամյան ալիքներում տարածվել…
Կարդալ ավելինԱդրբեջանը ԱՄՆ միջնորդությամբ հայկական կողմին է վերադարձրել 17 հայ ռազմագերիների․ հայտնի են անունները. ՊՆ
Այսօր ադրբեջանական կողմը ԱՄՆ միջնորդությամբ հայկական կողմին է վերադարձրել 17 հայ ռազմագերիների, տեղեկացնում է Պաշտպանության նախարարությունը: Նրանք են՝ 1. Մկրտչյան Շահեն Հովհաննեսի 2. Ջիլավյան Կարեն Սարգսի 3. Կարապետյան Էրիկ Գարիկի 4. Կարապետյան Սասուն Հրաչիկի 5. Հովեյան Մեսրոպ Արթուրի 6. Մխիթարյան Վրեժ Գոռի 7. Կարապետյան Դավիթ Արմենի 8. Գևորգյան Ռաֆայել Արամի 9. Ֆարոյան Ալեքսան Սուրիկի 10. Ղուբաթյան Հրաչյա Էդվարդի 11. Գիժլարյան Վահե Արտակի 12. Եգանյան Քաջիկ Արամայիսի 13. Շահինյան Տիգրան Էդգարի 14. Գրիգորյան Սերյոժա Աբրահամի 15….
Կարդալ ավելինՀունաստանի ԱԳՆ-ն կոչ է անում պատասխանատվության ենթարկել հայ գերիների մահապատժի մեղավորներին
Հունաստանի ԱԳՆ-ն կոչ է անում պատասխանատվության ենթարկել հայ գերիների մահապատժի մեղավորներին, այս մասին ասվում է Հունաստանի ԱԳՆ-ի՝ Twitter-ում տարածած հայտարարության մեջ։ «Չափազանց ցնցված եմ ադրբեջանական զորքերի կողմից անզեն հայ գերիների մահապատժի մասին սարսափելի հաղորդումներից։ Հունաստանը խստորեն դատապարտում է բռնության այդպիսի գործողությունները եւ կոչ է անում մանրակրկիտ հետաքննություն անցկացնել՝ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար»,- նշվում է հայտարարության մեջ։
Կարդալ ավելինԱրդեն երկրորդ անգամ Ադրբեջանը հրաժարվում է կատարել հայ ռազմագերիների ազատ արձակելու իր խոստումը. Փաշինյան
Արդեն երկրորդ անգամ Ադրբեջանը հրաժարվում է կատարել հայ ռազմագերիների ազատ արձակելու իր խոստումը: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Առաջին անգամ հրաժարվել է մայիսին՝ խախտելով Բրյուսելում տված խոստումը, իսկ երկրորդ անգամ՝ հիմա. Ադրբեջանը Վաշինգտոնում պարտավորվել էր մինչև սեպտեմբերի 30-ը ազատ արձակել 17 հայ ռազմագերու»,- գրել է ՀՀ վարչապետը։ Ավելի վաղ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել էր, որ Սեպտեմբերի 27-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի նախաձեռնությամբ…
Կարդալ ավելին