Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը փետրվարի 21-ին ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Սիլվի Գիյոմին եւ Ֆրանսուա Ալֆոնսին: Ողջունելով հյուրերին` Ռուբեն Ռուբինյանը ԵԽ պատգամավորների խնդրանքով ներկայացրել է իրավիճակը տարածաշրջանում: ԱԺ փոխնախագահը բարձրաձայնել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղի 120.000 հայ բնակչության առջեւ ծառացած հումանիտար մարտահրավերները: Հանդիպմանն անդրադարձ է եղել ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժմանը եւ հայ ռազմագերիների հետ կապված խնդիրներին: Մտքեր են փոխանակվել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ: Ռուբեն…
Կարդալ ավելինԵվրոպա
Էկովառարանները 450 անգամ ավելի են աղտոտում մթնոլորտը, քան գազով ջեռուցումը
Փայտով այրվող էկովառարանները (Ecodesign) 450 անգամ ավելի վնասակար են մթնոլորտի համար, քան գազով կենտրոնական ջեռուցումը։ Միայն Անգլիայում աղտոտված օդի պատճառով տարեկան մինչեւ 36 000 մարդ է մահանում։ Ջեռուցման էկոլոգիապես ամենամաքուր տարբերակը էլեկտրականությունն է: Հետազոտության արդյունքներն իր տարեկան զեկույցում ներկայացրել է Անգլիայի գլխավոր բժիշկ, պրոֆեսոր Քրիս Ուիթին, գրում է The Guardian-ը։ Ուիթիի տվյալներով՝ հնացած փայտի վառարաններն ու բուխարիները 3700 անգամ ավելի շատ թունավոր նյութեր են արտանետում շրջակա միջավայր, քան այրվող գազը: Ընդ որում, մարդիկ հաճախ դրանք…
Կարդալ ավելինԿարեւորվել է Հայաստանի մասնակցությունը «Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների եւ նորարարության շրջանակային ծրագրին
««Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ Միության «Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների եւ նորարարության շրջանակային ծրագրին ՀՀ մասնակցության մասինե համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը փետրվարի 7-ին քննարկվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում: Համաձայնագիրը ստորագրվել է 2021 թվականի նոյեմբերի 12-ին Բրյուսելում: Հայաստանի մասնակցությունը ծրագրին կնպաստի գիտական կազմակերպություններում եւ բուհերում գործող գիտական խմբերի՝ համաշխարհային մակարդակի գիտական հետազոտություններում անմիջական մասնակից դառնալուն: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանի ներկայացմամբ՝ համաձայնագրի վավերացումը կապահովի Հայաստանի Հանրապետության գիտական…
Կարդալ ավելին