Պուտինը մեկնաբանել է ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի բացակայությունը

Պուտինը մեկնաբանել է ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի բացակայությունը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է Աստանայում ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի բացակայությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ՌԴ նախագահն ասել է, որ յուրաքանչյուր երկիր իրավունք ունի ընտրելու, թե ինչ է անելու անվտանգության ոլորտում։ Հիշեցնենք, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ գագաթնաժողովին, որը տեղի է ունենում Ղազախստանի մայրաքաղաքում։

Կարդալ ավելին

Ահաբեկչական գրոհը Հալեպի եւ Իդլիբի դեմ դեռ շարունակվում է. Սիրիայի բանակ

Ահաբեկչական գրոհը Հալեպի եւ Իդլիբի դեմ դեռ շարունակվում է. Սիրիայի բանակ

Սիրիայի Զինված ուժերը շարունակում են դիմակայել զանգվածային ահաբեկչական գրոհին, որը ձեռնարկել են ահաբեկչական կազմակերպությունները Հալեպում եւ Իդլիբում, ինչը հանգեցրել է տեխնիկայի ծանր կորուստների եւ մարդկային զոհերի։ Այս մասին տեղեկացրել է SANA-ն։ «Ջաբհաթ Ան-Նուսրայի» հետ կապված ահաբեկչական խմբավորումները, խախտելով ապաթեժացման համաձայնագիրը, նոյեմբերի 27-ին խոշոր գրոհ են սկսել լայն ճակատով՝ հարվածներ հասցնելով գյուղերին, ինչպես նաեւ մեր ռազմական կետերին այդ շրջաններում։ Զինված ուժերը արձագանքում են ահաբեկչական գրոհին, որը դեռ շարունակվում է, եւ գրոհող խմբավորումները տեխնիկայի ծանր կորուստներ են պատճառել…

Կարդալ ավելին

ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում է․ տարատեսակ վկայականները վարորդին որևէ արտոնություն չեն տալիս(Տեսանյութ)

ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում է․ տարատեսակ վկայականները վարորդին որևէ արտոնություն չեն տալիս(Տեսանյութ)

Նոյեմբերի 26-ի երեկոյան մայրաքաղաքի պարեկները կանգնեցրել են մի մեքենա: Ստուգման ընթացքում ուղևորը իրավապահներին է ներկայացրել կարմիր ու կապույտ կազմերով վկայականներ: Կեղծ փաստաթղթեր պատրաստելու կամ օգտագործելու կասկածանքով նա ձերբակալվել և տեղափոխվել է համայնքային բաժին, իսկ կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին: Եվ սա միակ դեպքը չէ: Վերջերս նկատվում է մի երևույթ, երբ պարեկները կանգնեցնում են խախտում կատարած մեքենա, իսկ վարորդը, վարչական պատասխանատվությունից խուսափելու համար, ցույց է տալիս ինչ-ինչ փաստաթղթեր, որոնք, իբր, իրեն տալիս են արտոնություն: Ոստիկանությունը…

Կարդալ ավելին

«Կողք կողքի» 5-րդ միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնը կանցկացվի «Ներառական հասարակություն՝ քաղաքակիրթ երկիր» խորագրի ներքո

«Կողք կողքի» 5-րդ միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնը կանցկացվի «Ներառական հասարակություն՝ քաղաքակիրթ երկիր» խորագրի ներքո

  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հովանու ներքո, «Կողք կողքի» կրթամշակութային հասարակական կազմակերպությունը 2024 թվականի նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 3-ը կանցկացնի «Կողք կողքի» 5-րդ միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնը: Փառատոնն այս տարի անցկացվում է «Ներառական հասարակություն՝ քաղաքակիրթ երկիր» կարգախոսով։ Նոյեմբերի 28-ին մամուլի ասուլիսով ազդարարվել է փառատոնի մեկնարկը: Մամուլի ասուլիսին մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, «Կողք կողքի» միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնի հիմնադիր Նաիրա Սարգսյանը, Հայաստանի…

Կարդալ ավելին

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը շարունակում է շրջիկ ձևաչափով ծառայություններ մատուցել

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը շարունակում է շրջիկ ձևաչափով ծառայություններ մատուցել

ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու, քաղաքացիներին մատուցվող ծառայություններն առավել հասանելի դարձնելու, ինչպես նաև ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց` ՀՀ քաղաքացիություն ստանալու վերաբերյալ դիմումների ընդունմանն աջակցելու նպատակով դեկտեմբերի 4-ից 6-ը շրջիկ ձևաչափով ծառայություններ կմատուցվեն Սյունիքի և Վայոց ձորի մարզերում: Դեկտեմբերի 4-ին, ժամը 15.00-18.00, Քաջարանի համայնքապետարանում՝ (Լեռնագործների փող., 4 շենք), դեկտեմբերի 5-ին, ժամը 10.00-12.00, Սյունիքի մարզի Տաշտուն բնակավայրում, դեկտեմբերի 5-ին, ժամը 14.00-16.00, Սյունիքի մարզի Գեղի բնակավայրում, դեկտեմբերի 6-ին, ժամը 11.00-15.00, Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի…

Կարդալ ավելին

ՆԱԽԱՆՇՎՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆ-ԱՐԳԵՆՏԻՆԱ ՇՓՈՒՄՆԵՐԻ ԱԿՏԻՎԱՑՈՒՄ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

ՆԱԽԱՆՇՎՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆ-ԱՐԳԵՆՏԻՆԱ ՇՓՈՒՄՆԵՐԻ ԱԿՏԻՎԱՑՈՒՄ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

  ՍԱՏՄ ղեկավար Արմեն Դանիելյանն ընդունել է Հայաստանում Արգենտինայի Հանրապետության դեսպանության հյուպատոս և կոմերցիոն բաժնի ղեկավար Նիկոլաս Պասամանին։ Հանդիպումը կազմակերպվել էր արգենտինական կողմի նախաձեռնությամբ և կրում էր ճանաչողական բնույթ: Քննարկվել են Արգենտինայից Հայաստան մսամթերքի, կաթնամթերքի և կենդանական ծագման այլ մթերքների, ինչպես նաև Հայաստանից Արգենտինա որոշակի ապրանքատեսակների արտահանման-ներմուծման վերաբերյալ համագործակցության հնարավորությունները՝ հաշվի առնելով նաև Արգենտինայում հայկական մեծաքանակ համայնքի առկայությունը: Տեսչական մարմնի ղեկավարը հյուրերին ներկայացրել է Հայաստանի՝ որպես ԵԱՏՄ անդամ երկրի, անասնաբուժական ենթահսկման բեռների ներմուծման պահանջները, կարգը,…

Կարդալ ավելին

“Christmas Story”«Ամանորյա պատմություն»

“Christmas Story”«Ամանորյա պատմություն»

Հետաքրքիր կրկեսային շոու Christmas Story («Սուրբ Ծննդյան պատմությունը») Երևանում. փրկիր տոնը կախարդական հեքիաթի հերոսների հետ միասին: Դեկտեմբերի 20-ից Հաղթանակի զբոսայգում «Մայր Հայաստան» հուշարձանի հարևանությամբ կմեկնարկի տարվա ամենաբազմաժանր ընտանեկան կրկեսային շոուն՝ Christmas Story-ն։ Սա վառ պատմություն է Սուրբ Ծննդյան փրկության մասին, որտեղ բարությունը առճակատվում է է Ձյունե թագուհու հմայքին: Հերոսներին վիճակված է հաղթահարել բազմաթիվ փորձություններ՝ տոնը մարդկանց սրտեր վերադարձնելու համար։ Հանդիսատեսին սպասվում է հետաքրքիր հնարքներով, զարմանալի կատարումներով և ջերմ հույզերով լի ճանապարհորդություն: Շոու ծրագրում. • Ակրոբատներ՝…

Կարդալ ավելին

Գեղարքունիքի պարեկները հայտնաբերել են զենք-զինամթերք(Տեսանյութ)

Գեղարքունիքի պարեկները հայտնաբերել են զենք-զինամթերք(Տեսանյութ)

Նոյեմբերի 25-ին, գիշերվա ժամը 2.40-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի պարեկները Հայրավանք բնակավայրի տարածքում ստուգման նպատակով կանգնեցրել են Կոտայքի մարզի Նուռնուս գյուղի բնակիչ 36-ամյա տղամարդու վարած «Ջիպը»:  Ստուգման ընթացքում պարեկները նստելատեղի վրա նկատել են որսորդական հրացան ու փամփուշտներ: Վարորդը հրացանի համար ներկայացրել է համապատասխան փաստաթղթեր: Այնուհետև պարեկները նկատել են, որ հետևի նստելատեղը խախտված է: Վարորդը նստելատեղի տակից հանել է «Կարաբին» տիպի զենք` մասամբ ընթեռնելի գրառմամբ: Մեքենան տեղափոխվել է Գավառի բաժնի պահպանվող հատուկ տարածք, իսկ վարորդը կազմված փաստաթղթերի…

Կարդալ ավելին

Հաստատվել է բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով 2025-2026 ուստարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը

Հաստատվել է բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով 2025-2026 ուստարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը

Կառավարությունը հավանության է արժանացրել «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով (առկա, հեռակա) 2025-2026 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը հաստատելու մասին» որոշման նախագիծը: Որոշմամբ կկանոնակարգվի բուհերում նույն մասնագիտության (կրթական ծրագրի) համար ընդունելության միասնական չափանիշների սահմանումը և միևնույն մուտքային պահանջների համապատասխանությունը՝ նկատի ունենալով նաև տվյալ մասնագիտության համար շրջանավարտին շնորհվող միևնույն համապատասխան որակավորումը: Դիմորդների գիտելիքների ստուգման գործընթացն իրականացնելիս, անկախ բուհի կարգավիճակից (պետական, ոչ պետական), բոլոր դիմորդների համար ապահովվում են ընդունելության…

Կարդալ ավելին

Մեծարման երեկո՝ ի նշանավորումն Փարաջանովի 100 և Երվանդ Քոչարի 125-ամյակների

Մեծարման երեկո՝ ի նշանավորումն Փարաջանովի 100 և Երվանդ Քոչարի 125-ամյակների

Փարիզի Պոմպիդու կենտրոնում տեղի է ունեցել մեծարման երեկո՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100 և Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակների հոբելյաններին: Հոբելյանական միջոցառումը ուղեկցվել է նաև Երվանդ Քոչարի` Պոմպիդու կենտրոնում պահպանվող երկու ստեղծագործությունների ցուցադրությամբ: Միջոցառումն ընթացել է Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանի, Պոմպիդու կենտրոնի նախագահ Լորեն Լե Բոնի, Փարիզի ժամանակակից արվեստի թանգարանի տնօրեն Ք. Ռեյի, Երվանդ Քոչարի հարազարտների և այլ հյուրերի մասնակցությամբ:  

Կարդալ ավելին
1 2 3 572