Վրաստանում 2024 թվականի խորհրդարանական ընտրություններին Մառնեուլիում տեղակայված ընտրատեղամասերից մեկում քվեաթերթիկների լցոնման դեպք էր գրանցվել։ Մի քանի օր անց երկրի ՆԳՆ-ն հայտարարել էր ձերբակալված 2 անձի մասին, որոնցից մեկն ազգությամբ ադրբեջանցի Ռովշան Իսկանդարովն էր՝ տեղական ինքնակառավարման մարմնում «Վրացական երազանք»-ի ներկայացուցիչը։ Թեև Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) Մառնեուլիի տվյալ ընտրատեղամասի ձայները չեղյալ համարեց, այնուամենայնիվ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը ադրբեջանաբնակ այդ շրջանում ստացել էր ձայների ճնշող մեծամասնությունը։ Ավանդաբար Վրաստանում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները հիմնականում քվեարկում են իշխող ուժի օգտին։ Սակայն, ի տարբերություն ազգային այլ…
Կարդալ ավելինAMIO Mobile հավելվածի ակտիվ օգտատերերը վայելեցին ուղղաթիռով անմոռանալի ուղևորությունը
AMIO Mobile հավելվածի ամենաակտիվ օգտատերերը, հաղթելով «Թռիչք դեպի թվայինը» մրցույթում, ստացան իրենց նվերը՝ անմոռանալի թռիչք ուղղաթիռով։ Մրցույթի հաղթողները վայելեցին Երևանի, Ազատի ջրամբարի և Գառնու տաճարի չքնաղ տեսարանները վերևից: Ամիօ բանկի այլ հետաքրքիր առաջարկների մասին ինֆորմացիան թարմացվում է amiobank.am-ում, սոցիալական մեդիա էջերում: Հետևեˈք, որպեսզի բաց չթողնեք: Ուղղաթիռով թռիչքի հոլովակն այստեղ՝ «Թռիչք դեպի թվայինը» մրցույթի հաղթողների ուղղաթիռով թռիչքը Ամիօ բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Կարդալ ավելինԿառավարության որոշմամբ 20 համայնքի 29 սուբվենցիոն ծրագրեր կֆինանսավորվեն
Կառավարությունը հաստատեց «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2323-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցը: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը ներկայացրեց ՀՀ-ի համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերը 2024 թվականի պետական բյուջեից համաֆինանսավորման նպատակով ՀՀ մարզպետների աշխատակազմին 2 մլրդ 43 մլն 744 հազար դրամ հատկացնելու վերաբերյալ որոշման նախագիծը: Սույն նախագծով առաջարկվում է 20 համայնքի 29 սուբվենցիոն ծրագրեր ֆինանսավորել,…
Կարդալ ավելինԵղանակը Հայաստանում
Նոյեմբերի 29-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարեւմտյան, 2-5 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանն առաջիկա 2 օրերին կիջնի եւս 5-7 աստիճանով։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում է կարճատեւ անձրեւ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի -2-4, վաղը ցերեկը՝ +5+7։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ -8-13, ցերեկը՝ -2+2, Կոտայքի լեռներում գիշերը՝ -8-12, ցերեկը՝ -1+2, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ -3-6, ցերեկը՝ +2+4, Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -8-13, ցերեկը՝ -2+2, Լոռիում գիշերը՝ -8-13, ցերեկը՝ +4+7, Տավուշում գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +8+11, Արագածոտնի…
Կարդալ ավելինՕրական որքա՞ն ջուր պետք է խմի մարդը
Մարդուն օրական անհրաժեշտ ջրի ծավալը միջինը տատանվում է մեկուկես լիտրից երեք լիտրի սահմաններում։ Կա նաեւ հատուկ բանաձեւ, որն օգնում է հաշվարկել անհրաժեշտ քանակությունը՝ կախված քաշից. մարմնի մեկ կիլոգրամ զանգվածի համար պահանջվում է մոտ 30-40 միլիլիտր ջուր։ Չարժե ավելի շատ խմել, մանավանդ որ չպետք է խմել խորհուրդ տրվող ողջ ծավալը միանգամից, մեկ-երկու ընդունմամբ, գրել է «ՌԻԱ Նովոստին»։ Ավելի լավ է ջուրը բաշխել օրվա ընթացքում, օգտագործել ոչ մեծ բաժիններով՝ նախընտրությունը տալով տաք հեղուկին։ Չափից սառը ջուրը (ինչպես…
Կարդալ ավելինԴոլարի արժեւորումը շարունակվում է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 28-ին, կազմել է 392.97 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 1.34 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 414.58 դրամ (աճել է 2.27 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 497.66 դրամ (աճել է 3.62 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 3.57 դրամ (նվազել է 0.01 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 390.5-392.5 դրամով, վաճառվում է 396-397 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 405-413 դրամով, վաճառվում…
Կարդալ ավելինՊուտինը մեկնաբանել է ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի բացակայությունը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է Աստանայում ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի բացակայությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ՌԴ նախագահն ասել է, որ յուրաքանչյուր երկիր իրավունք ունի ընտրելու, թե ինչ է անելու անվտանգության ոլորտում։ Հիշեցնենք, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ գագաթնաժողովին, որը տեղի է ունենում Ղազախստանի մայրաքաղաքում։
Կարդալ ավելինԱհաբեկչական գրոհը Հալեպի եւ Իդլիբի դեմ դեռ շարունակվում է. Սիրիայի բանակ
Սիրիայի Զինված ուժերը շարունակում են դիմակայել զանգվածային ահաբեկչական գրոհին, որը ձեռնարկել են ահաբեկչական կազմակերպությունները Հալեպում եւ Իդլիբում, ինչը հանգեցրել է տեխնիկայի ծանր կորուստների եւ մարդկային զոհերի։ Այս մասին տեղեկացրել է SANA-ն։ «Ջաբհաթ Ան-Նուսրայի» հետ կապված ահաբեկչական խմբավորումները, խախտելով ապաթեժացման համաձայնագիրը, նոյեմբերի 27-ին խոշոր գրոհ են սկսել լայն ճակատով՝ հարվածներ հասցնելով գյուղերին, ինչպես նաեւ մեր ռազմական կետերին այդ շրջաններում։ Զինված ուժերը արձագանքում են ահաբեկչական գրոհին, որը դեռ շարունակվում է, եւ գրոհող խմբավորումները տեխնիկայի ծանր կորուստներ են պատճառել…
Կարդալ ավելինՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում է․ տարատեսակ վկայականները վարորդին որևէ արտոնություն չեն տալիս(Տեսանյութ)
Նոյեմբերի 26-ի երեկոյան մայրաքաղաքի պարեկները կանգնեցրել են մի մեքենա: Ստուգման ընթացքում ուղևորը իրավապահներին է ներկայացրել կարմիր ու կապույտ կազմերով վկայականներ: Կեղծ փաստաթղթեր պատրաստելու կամ օգտագործելու կասկածանքով նա ձերբակալվել և տեղափոխվել է համայնքային բաժին, իսկ կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին: Եվ սա միակ դեպքը չէ: Վերջերս նկատվում է մի երևույթ, երբ պարեկները կանգնեցնում են խախտում կատարած մեքենա, իսկ վարորդը, վարչական պատասխանատվությունից խուսափելու համար, ցույց է տալիս ինչ-ինչ փաստաթղթեր, որոնք, իբր, իրեն տալիս են արտոնություն: Ոստիկանությունը…
Կարդալ ավելին«Կողք կողքի» 5-րդ միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնը կանցկացվի «Ներառական հասարակություն՝ քաղաքակիրթ երկիր» խորագրի ներքո
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հովանու ներքո, «Կողք կողքի» կրթամշակութային հասարակական կազմակերպությունը 2024 թվականի նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 3-ը կանցկացնի «Կողք կողքի» 5-րդ միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնը: Փառատոնն այս տարի անցկացվում է «Ներառական հասարակություն՝ քաղաքակիրթ երկիր» կարգախոսով։ Նոյեմբերի 28-ին մամուլի ասուլիսով ազդարարվել է փառատոնի մեկնարկը: Մամուլի ասուլիսին մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, «Կողք կողքի» միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնի հիմնադիր Նաիրա Սարգսյանը, Հայաստանի…
Կարդալ ավելին