Եթե փնտրում եք հեշտ և արագ ֆինանսավորում Ձեր բիզնեսի համար, ապա Amio Easy բիզնես վարկը լավագույն լուծումն է։ Ստացեք 10,000,000 – 100,000,000 ՀՀ դրամի կամ համարժեք արտարժույթի չափով բիզնես վարկ՝ առանց ֆինանսական վերլուծության, անշարժ գույքի ապահովվածությամբ: Բացի այն, որ վարկի տրամադրման ժամանակ չի իրականացվում ֆինանսական վերլուծություն, նաև չի կիրառվում վարկի վաղաժամկետ մարման տույժեր և տուգանքներ: Ամիօ բանկը պատրաստ է դառնալ ձեր վստահելի ֆինանսական գործընկերը՝ ապահովելով արագ և հուսալի ֆինանսավորում Amio Easy-ի միջոցով: Դիմե´ք այսօր և…
Կարդալ ավելինԵրկրաշարժ՝ հայ-վրացական սահմանային գոտում․ ՀՀ ԳԱԱ Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտ
Սույն թվականի մարտի 26-ին՝ տեղական ժամանակով 23:11:39-ին (UTC 19:11:39) և 23:43:34-ին (UTC 19:43:34) հայ-վրացական սահմանային գոտում՝ Ջավախքի սեյսմաակտիվ լեռնաշխարհի հարավային հատվածում, արձանագրվել են միմյանց հաջորդած M=2.1 և M=2.8 մագնիտուդ ուժգնությամբ, օջախի 10կմ և11կմ խորություններով երկրաշարժեր։ Էպիկենտրոնների աշխարհագրական կոորդինատներն են, համապատասխանաբար, հյուսիսային լայնության φ=41.1550N, արևելյան երկայնության λ=43.8580E և հյուսիսային լայնության φ=41.1280N, արևելյան երկայնության λ=43.8510E: Միմյանց հաջորդած սեյսմիկ իրադարձությունների էպիկենտրոնները գտնվում են Վրաստանի Հանրապետության Նինոցմինդա շրջանի Սամեբա բնակավայրից 4 կմ արևելք և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք…
Կարդալ ավելինՎԵՐԱՑՎԵԼ Է ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչներն իրականացրել են կրկնակի ստուգում Շահեն Քիթոյան ԱՁ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Շիրակի մարզ, ք․ Արթիկ), որի ընթացքում խախտումներ չեն հայտնաբերել։ ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։
Կարդալ ավելինՊետությունը կհատուցի ուսանողի և դասախոսի հեծանիվի ձեռքբերման վարկի տոկոսները. խրախուսելով առողջ ապրելակերպը
ՀՀ կառավարության նիստում հաստատվել է հանրության շրջանում առողջ ապրելակերպի խրախուսման և երթևեկության այլընտրանքային ձևերի խթանման միջոցառումը: Ըստ այդմ՝ բարձրագույն, արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողների ու աշխատակիցների համար կստեղծվի ֆինանսական միջոցների հասանելիություն հեծանիվների ձեռքբերման համար: 2025 թվականի սեպտեմբերից կմեկնարկի ծրագրից օգտվելու դիմումների ընդունումը: Օժանդակությունը կտրամադրվի հեծանիվի ձեռքբերման նպատակային վարկերի համար՝ պետության կողմից տոկոսադրույքի փոխհատուցման ձևով. վարկի առավելագույն չափը՝ 300 հազար ՀՀ դրամ: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա…
Կարդալ ավելինԱԺ իշխող խմբակցությունը Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածու է առաջադրել Ժիրայր Մխիթարյանին
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից Ժիրայր Մխիթարյանն առաջադրվել է Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածու: Նրա թեկնածությունը Ազգային ժողովի՝ մարտի 27-ի նիստին ներկայացրեց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը: Ժիրայր Մխիթարյանը ծնվել է 1993 թվականին Երևանում: 2012 թվականին գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ-ն՝ ստանալով տնտեսագիտության բակալավրի որակավորում, իսկ 2014-ին՝ տնտեսագիտության մագիստրոսի աստիճան: Զուգահեռ սովորել է Հայաստանի ամերիկյան համալսարանում՝ ստանալով գործարար կառավարման մագիստրոսի որակավորւմ: 2017-ին ավարտել է ասպիրանտուրան՝ ստանալով տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան: Աշխատանքային գործունեությունը սկսել է…
Կարդալ ավելինԿՈՏԱՅՔՈՒՄ ԿԱՍԵՑՎԵԼ Է ՀԱՑԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական աշխատանքներ են իրականացրել «Սոլոմոնյան» ՍՊԸ ընկերությանը պատկանող հացի արտադրամասում (Կոտայքի մարզ, քաղաք Աբովյան) և պարզել, որ այն աշխատում է իրավական ակտերով սահմանված անիտարահիգիենիկ նորմերի խախտումներով: Այսպես՝ արտադրական շինությունների նախագծումը, կառուցվածքն ու դասավորվածությունը չեն ապահովել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի խաչաձևվող հոսքերը, հատակի, պատերի, առաստաղիը մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից, չեն կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը, մասնիկների թափվելու հնարավորությունը, չի ապահովվել…
Կարդալ ավելինԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԱՌԱՆՁԻՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹ Է ԿԱՍԵՑՎԵԼ
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «ԱԱ Տրանզիտ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Շիրակի մարզ, քաղաք Գյումրի)՝ առկա արտադրատեսակներից կատարելով նմուշառումներ: Լաբորատոր փորձաքննության ներկայացված նմուշներից կարագ սերուցքային «Ավանդական» արտադրատեսակի նմուշը ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշով չի համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին: Արտադրատեսակը համարվում է վտանգավոր: Կաթնամթերքի արտադրության առանձին գործառույթը՝ կարագ սերուցքային «Ավանդական» արտադրատեսակի արտադրությունը, կասեցվել է, սահմանվել է ժամկետ խախտումները վերացնելու համար:
Կարդալ ավելինԿեղծ դոլարներով ոսկեղեն էին գնել. Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը(Տեսանյութ)
Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնում մարտի 18-ին ստացվել էր տեղեկություն, որ Երևանի Նոր Նորքի զանգվածի բնակիչ 30-ամյա տղամարդն ու նրա կինը մարտի 5-ին Էջմիածնի Նար-Դոսի փողոցի ոսկու առևտրի սրահում մի անհատ ձեռնարկատեր 58-ամյա կնոջից գնել են ոսկյա զարդեր` վճարելով 600 դոլարի կեղծ թղթադրամներ: Ընդունվեց հաղորդում, նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում ձեռնարկված միջոցառումների արդյունքում հաջողվեց պարզել, որ նույն օրը, նույն սրահում ամուսինները ոսկեղեն են գնել նաև անհատ ձեռնարկատեր մեկ այլ` 70-ամյա կնոջից` կրկին վճարելով 600 դոլարի…
Կարդալ ավելինՍերգեյ Փարաջանովի ֆիլմերի հետահայաց ցուցադրություն Լիսաբոնում՝ նվիրած կինոռեժիսորի ծննդյան 100-ամյակին
Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակի հոբելյանական պետական ծրագրի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Լիսաբոնում՝ «Պորտուգալական Սինեմատեկ» կինոթանգարանում, իրականացվել է Սերգեյ Փարաջանովի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը: Սերգեյ Փարաջանովի «Գաղտնի աշխարհը» խորագիրը կրող ֆիլմերի ցուցադրությունը կազմակերպվել է Հայաստանի կինոյի հիմնադրամի, «Պորտուգալական Սինեմատեկ» կինոթանգարանի, Վրաստանի և Ուկրաինայի գործընկերների համագործակցությամբ: Հայաստանի կինոյի հիմնադրամի պատվիրակության մասնակցությունը ծրագրին իրականացվել է ԿԳՄՍ նախարարության ֆինանսական աջակցությամբ։ «Պորտուգալական Սինեմատեկի» դահլիճում ցուցադրության բացմանը ողջույնի խոսքերով հանդես են եկել «Սինեմատեկի» տնօրեն Ռուի Մաշադոն,…
Կարդալ ավելինԿԱՍԵՑՎԵԼ Է ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչների վերահսկողական միջոցառումների արդյունքում, Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ, կասեցվել է «Ֆրեշ Մարկետ» ՓԲԸ-ին պատկանող պատրաստի սննդի արտադրամասի (Երևան, Ծարավ Աղբյուր փ.) արտադրական առանձին գործառույթը` «Սոուս մայոնեզի հիմքով» արտադրատեսակի արտադրությունը: Կասեցման հիմքը նշված սոուսի նմուշի լաբորատոր փորձաքննության արդյունքն է. այն ՄԱՖԱնՄՔ (մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ) ցուցանիշով չի համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին, ուստի համարվում է վտանգավոր սննդամթերք: Խախտումը վերացնելու համար սահմանվել է ժամկետ:
Կարդալ ավելին