1996 թվականին Երևանի քաղաքապետ Վանո Սիրադեղյանի աջակցությամբ հիմնադրվեց «Կասկադ» սոցիալ-հասարակական ակումբը։ Լինելով առաջին խոշոր մշակույթային վայրերից մեկը, որտեղ երիտասարդների համար կազմակերպվել են տարբեր երաժշտական և արտիստիկ միջոցառումներ։ «YoCerebrum» հարթակում «Armat community» հասարակական կազմակերպությունը «Fastex» ընկերության հետ համատեղ վերստեղծվել է «Կասկադ» ակումբի թվային կրկնօրինակը, որը ներկայացվել է Պարոնյան 16/2 հասցեում գտնվող «ftNFT ֆիջիթալ սփեյսում»։ Այս ձևաչափում սա առաջին նմանատիպ միջոցառումն է, որի շրջանակում հայկական ակումբային կյանքը տեղափոխում է վիրտուալ իրականություն: «Cascade Club»ը կշարունակի զարգանալ որպես…
Կարդալ ավելինՆԳՆ սպասարկման գրասենյակները շրջիկ ձևաչափով ծառայություններ կմատուցեն Արմավիրի և Շիրակի մարզերում
Արմավիրի մարզի Փարաքար և Շիրակի մարզի Գյումրի համայնքների ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկության օրը ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն՝ ապահովելու ընտրացուցակների ճշգրտումը, լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու համար տեղեկանքների տրամադրումը և ընտրությունների պատշաճ անցկացման հետ կապված այլ հարցերի լուծումները։Մարտի 30-ին՝ ժամը 08։00-20։00, Շիրակի մարզ, Գյումրի համայնք՝ Վարդանանցի հրապարակ, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք՝ Փարաքարի համայնքապետարանի հարևանությամբ։ Մարտի 30-ին, ժամը 08։00-20։00-ն աշխատելու են նաև ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Գյումրի 1 (հասցե՝ Շիրակացի 17),
Գյումրի 2 (հասցե՝ Ղորղարյան 91/1),…
Շուրջ 250 սովորող, 94 նախագիծ. մեկնարկել է Հայկական համադպրոցական գիտության փառատոնի 2025 թվականի եզրափակիչ փուլը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր ՀՀ ԳԱԱ նախագահության շենքում ներկա է եղել Հայկական համադպրոցական գիտության փառատոնի 2025 թվականի եզրափակիչ փուլին: Փառատոնին այս տարի շուրջ 250 սովորող է մասնակցել՝ ներկայացնելով 94 նախագիծ հինգ հիմնական անվանակարգերում՝ մաթեմատիկա-ծրագրավորում, ֆիզիկա-աստղագիտություն, քիմիա, կենսաբանություն, սոցիալական գիտություններ: Եզրափակիչ փուլում նրանք ներկայացրել են հետազոտությունների արդյունքները: Նախորդ տարվա համեմատ այս տարի նախագծերի թիվն ավելացել է 50-ով: ԿԳՄՍ նախարարի տեղակալը շրջել է տաղավարներով, զրուցել մասնակիցների հետ և ծանոթացնել…
Կարդալ ավելինՁերբակալված և կալանավորված անձանց ուղեկցումների ամբողջ ծավալով իրականացումը՝ ՆԳՆ առաջնահերթություն(Տեսանյութ)
Ազատությունից զրկված անձանց ամբողջ ծավալով ուղեկցման հարցը շարունակում է մնալ ՆԳ նախարարության ուշադրության կենտրոնում` հիմքում ունենալով նրանց իրավունքների պատշաճ ապահովումը։ Ոստիկանության բարեփոխումների շրջանակում դիտարկվել է ազատազրկված անձանց ուղեկցման մոդելային փոփոխությունը և ձևակերպվել հարցի ինստիտուցիոնալ նոր մոտեցումն առ այն, որ նրանց ուղեկցումն իրականացնելու է այն կառույցը, որի շահառու է տվյալ անձը։ Մասնավորապես՝ նոր մոդելով ձերբակալված անձանց ուղեկցումը ձերբակալվածների պահման վայրից դատարան և հակառակ ուղղությամբ իրականացնելու է ՆԳՆ ոստիկանությունը, կալանավորված և տնային կալանքի տակ գտնվող անձանց ուղեկցումը…
Կարդալ ավելինՊԱՀԱԾՈՆԵՐԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «Սավա» ՍՊԸ-ին պատկանող պտուղ-բանջարեղենների պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը (Կոտայքի մարզի, քաղաք Աբովյան): Հիմքը այդ արտադրամասում իրականացված վերահսկողության արդյունքներն են. հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի բազնաթիվ խախտումներ: Մասնավորապես՝ – արտադրական շինությունների նախագծումը, դրանց կառուցվածքը, դասավորվածությունը և չափսը չեն բացառել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի խաչաձևվող հոսքերը, կեղտի կուտակումները, արտադրվող սննդամթերքում մասնիկները թափվելու հնարավորությունը, – չեն ապահովվել պարենային հումքի, փաթեթավորման նյութերի և սննդամթերքի պահպանման պայմանները, –…
Կարդալ ավելին«ԿԱԹ 3.2%» ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ «Դեագա» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրության (քաղաք Երևան) առանձին գործառույթը՝ «Կաթ 3.2%» արտադրատեսակի արտադրությունը, կասեցվել է: Որոշման համար հիմք է ծառայել արտադրատեսակի նմուշի լաբորատոր փորձաքննության արդյունքը. «Կաթ 3.2%» արտադրատեսակը «ԱՑԽՄ» (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշով չի համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին, ուստի համարվում է վտանգավոր սննդամթերք: Սահմանվել է խախտումները վերացնելու ժամկետ:
Կարդալ ավելինԱդրբեջանում գտնվող պատմական հուշարձանների անմխիթար վիճակը
Ադրբեջանը, որ երբևէ աչքի չի ընկել իր պատմամշակութային արժեքների պահպանությամբ, շարունակում է հայկական կողմին մեղադրել Արցախի տարածքում գտնվող մուսուլմանական մշակութային հուշարձանները վանդալիզմի ենթարկելու մեջ։ Հարկ է նշել, որ մուսուլմանական մշակույթին պատկանող այդ հուշարձանները բացառապես կապ չունեն «ադրբեջանական մշակույթի» հետ։ Ավելին՝ բազմաթիվ պատմական հուշարձաններ և մշակութային կոթողներ, անգամ` մուսուլմանական սրբավայրեր ու մզկիթներ, Ադրբեջանում այսօր վերածվել են աղբանոցների կամ անասնագոմերի։ Մոնղոլական ժամանակաշրջանի, Շիրվանշահերի մշակույթին պատկանող արժեքներն այսօր կանգնած են վերացման վտանգի առջև: Օրինակ՝ Սեֆյանների ժամանակաշրջանին պատկանող Շահ…
Կարդալ ավելինԿԱՍԵՑՎԵԼ Է ԵՐԿՈՒ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «ԽԱՔ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Արարատի մարզ, գ. Քաղցրաշեն) իրականացված ստուգման ընթացքւմ նմուշառում են կատարել առկա արտադրատեսակներց և ներկայացրել լաբորատոր փորձաքննության: Փորձաքննության արդյունքում պարզվել է, որ «Կաթնաշոռ 9%» և Չանախ պանիր 40% արտադրատեսակների նմուշները համապատասխանաբար՝ «ԱՑԽՄ» (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) և «Կաթնաթթվային միկրոօրգանիզմներ ցուցանիշներով չեն համապատասխանում Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին, ուստի համարվում են վտանգավոր սննդամթերք: Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ արտադրության առանձին գործառույթը՝ նշված արտադրատեսակների արտադրությունը, կասեցվել…
Կարդալ ավելին«Մշակութային վերջին զանգի կազմակերպումը խրախուսվելու է». Արաքսիա Սվաջյան
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մասնակցել է «Կամուրջ կրթության և մշակույթի միջև» խորագրով համահայկական ուսուցչական առցանց համաժողովին, որն անցկացրել է ԿԳՄՍ նախարարությունը։ Համաժողովում քննարկվել են մշակութային կրթության տարվա շրջանակում իրականացված կրթամշակութային ծրագրերը։ Նախարարության կողմից նախապես հայտարարված համաժողովին առցանց տարբերակով մասնակցել է ավելի քան հազար ուսուցիչ: Ողջունելով ուսուցչական համաժողովի մասնակիցներին՝ Արաքսիա Սվաջյանը շնորհակալություն է հայտնել հետաքրքրության համար՝ նշելով, որ ԿԳՄՍ նախարարությունը 2024-2025 ուսումնական տարին հայտարարել է Մշակութային կրթության տարի։ Այս ընթացքում…
Կարդալ ավելին«Արա Հարությունյանի Կոմիտասը». Երևանի թիվ 112 ավագ դպրոցի աշակերտների նախագծային աշխատանքը՝ նվիրված ականավոր քանդակագործին
Մարտի 28-ը հայ ականավոր քանդակագործ, ժողովրդական նկարիչ Արա Հարությունյանի ծննդյան օրն է։ Կինոյի տան դահլիճում տեղի է ունեցել «Արա Հարությունյանի Կոմիտասը» խորագրով ֆիլմի անդրանիկ ցուցադրությունը, որն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հայտարարված մշակութային կրթության տարվա շրջանակում։ Ֆիլմը ստեղծվել է Երևանի թիվ 112 ավագ դպրոցի կողմից՝ որպես նախագծային աշխատանք: Ֆիլմի ցուցադրությանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, մշակութային գործիչներ, արվեստաբաններ, ուսուցիչներ, դպրոցականներ: Ֆիլմի դիտումից…
Կարդալ ավելին