ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Կարեն Կրպոյանին պատկանող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը, հիմք ընդունելով Արարատի մարզային կենտրոնի տեսուչների վերահսկողության արդյունքում հայտնաբերած խախտումների արձանագրությունը։ Մասնավորապես՝ -սննդի կառույցը նախագծված, կառուցված չի եղել այնպես, որ ապահովվի ․ տեխնիկական սարքավորումների անհրաժեշտ տեխնիկական սպասարկումը և ընթացիկ վերանորոգումը, արտադրական շինությունների մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացների իրականացումը, – ապահովված չի եղել կեղտի կուտակումներից, արտադրվող սննդամթերքում մասնիկները թափվելուց, – սանհանգույցի դռները բացվել են…
Կարդալ ավելինԵղանակը Հայաստանում
Նոյեմբերի 28-ին հանրապետության մարզերի մեծ մասում գիշերը սպասվում են տեղումներ, լեռներում եւ նախալեռներում՝ ձյան տեսքով, օրվա մնացած ժամերին դրանք կշարունակվեն միայն առանձին վայրերում։ Քամին՝ հյուսիսարեւմտյան, 2-5 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանն առաջիկա 3 օրերին գիշերային ժամերին աստիճանաբար կիջնի 5-8 աստիճանով։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում է կարճատեւ անձրեւ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի 0-2, վաղը ցերեկը՝ +5+7։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ -5-9, ցերեկը՝ -2+2, Կոտայքի լեռներում գիշերը՝ -4-8, ցերեկը՝ -2+2, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ -1-3, ցերեկը՝ +2+5,…
Կարդալ ավելինՎերին Լարսում կուտակվել է 570 հայկական բեռնատար
Ռուս-վրացական սահմանի «Վերին Լարս» անցակետի մոտ շուրջ 570 հայկական բեռնատար կա կուտակված։ Այս մասին տեղեկանում ենք Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնից։ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածը ձյան պատճառով նոյեմբերի 25–ին փակվել էր բեռնատարների համար։ Նոյեմբերի 26–ին էլ ճանապարհը 2 ուղղություններով փակվեց բոլոր տրանսպորտային միջոցների համար: Անցակետը հատելու հերթում, այս ժամի դրությամբ, ընդհանուր 1740 տրանսպորտային միջոց կա, որոնցից 570-ը հայկական են։
Կարդալ ավելին18-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. նախաձեռնվել է քրեական վարույթ(Տեսանյութ)
Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի և ՔՈԳՎ Վայոց ձորի մարզային վարչության ծառայողներն ու մարզի պարեկները, իրացնելով ստացված տեղեկություններն ու համատեղ ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ Արենի գյուղի բնակիչ 18-ամյա երիտասարդը Կապի գլուխ կոչվող տարածքում և իր կողմից շահագործվող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի մեջ թմրամիջոց է պահում: Հետագա միջոցառումներով երիտասարդը վերոհիշյալ տարածքում հայտնաբերվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժին: «Մերսեդեսը» տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք: Անձնական խուզարկությամբ երիտասարդի մոտ հայտնաբերվել են 2, 32…
Կարդալ ավելինՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են երիտասարդական և վաղ մանկության զարգացման ծրագրերի ուղղությամբ առաջնահերթությունները.ԿԳՄՍՆ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի վաղ մանկական զարգացման գծով խորհրդական Իվելինա Բորիսովային և ՅՈՒՆԻՍԵՖ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի դեռահասների և երիտասարդների զարգացման գծով մասնագետ Աիդա Աիլարովային: Հանդիպման առանցքում եղել են ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի՝ 2026-2030 թվականների գործունեության շրջանակի` առավելագույնս համապատասխանեցումը ԿԳՄՍՆ առաջնահերթություներին, մասնավորապես՝ վաղ մանկության զարգացման և երիտասարդական քաղաքականության ոլորտներում իրականացվող բարեփոխումներին: Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչներին և ընդգծել՝…
Կարդալ ավելինՆոր Արեշում այրվել է երկու «Լեքսուս». հրկիզողը ձերբակալվել է.(Տեսանյութ)
Նոյեմբերի 24-ին, գիշերվա ժամը 3.19-ին, Փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ստացվել է ահազանգ, որ Երևանի Նոր Արեշի 44-րդ փողոցի տներից մեկի ավտոտնակում մեքենա է այրվում: Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ավտոտնակում այրվում է երկու մեքենա: Հրդեհը մեկուսացվել է ժամը 3.49-ին, մարվել` 4.42-ին: Այրվել է «Լեքսուս» մակնիշի երկու մեքենա, մեկը` մասամբ: Այրվել են նաև կենցաղային իրեր: Նույն ընթացքում ահազանգ է ստացվել նաև ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում: Հաղորդումը փոխանցվել է Համայնքային…
Կարդալ ավելինՀԱՅԱՍՏԱՆԸ ԲԱՐԵԼԱՎԵԼ Է ՀԱԿԱՄԱՆՐԷԱՅԻՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱԳՐՈՊԱՐԵՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐՈՒՄ
Հակամանրէային կայունության դեմ պայքարի մասին իրազեկման համաշխարհային շաբաթվա շրջանակներում Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվել է միջազգային համաժողով, որտեղ Հայաստանի Հանրապետությունը ներկայացրել է ՀՀ ՍԱՏՄ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արման Գևորգյանը: Հակամիկրոբային դեղերի կայունությունը ձևավորվում է հակաբիոտիկների և այլ դեղերի ոչ ճիշտ ու չափից ավելի օգտագործման հետևանքով: Այս գլոբալ սպառնալիքն ամեն տարի խլում է ավելի քան մեկ միլիոն մարդու կյանք: Համաժողովն արձանագրել է, որ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հինգ երկրներ՝ Հայաստանը, Բելառուսը,…
Կարդալ ավելինՈւժեղացված ծառայության ընթացքում պահպանվող հատուկ նոր տարածք է տեղափոխվել 125 մեքենա(Տեսանյութ)
Տեսանյութում Պարեկային ծառայության Երևանի գնդի և մարզերի գումարտակների ծառայողներն են՝ կազմ ու պատրաստ անցնելու ուժեղացված ծառայության։ Պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանն անցկացնում է շարային ստուգատես։ Ստուգվում է մեքենաների տեխնիկական վիճակը, հագեցվածությունը, պարեկների ընդհանուր պատրաստվածությունն ու արտաքին տեսքը: Ուժեղացված ծառայության մեկնարկից առաջ Արթուր Խուդինյանը հրահանգավորում է պարեկներին՝ հորդորում լինել հետևողական, իսկ երբ խոսքը վերաբերում է հասարակական կարգի և ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանը` լինել անզիջում։ «Շեշտը դնում ենք այն իրավախախտումներին, որոնք նպաստում են ճանապարհատրանսպորտային…
Կարդալ ավելին«Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի անդամները հանդես կգան տարեվերջյան եզրափակիչ համերգով
ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Հարմոնիում» կազմակերպությունը նոյեմբերի 27-ին՝ ժամը 18:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան դահլիճում կանցկացնի «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի գալա համերգը: Ծրագրի գեղարվեստական ղեկավարն է դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Արմեն Բաբախանյանը, ծրագրի ղեկավարը՝ դաշնակահար, ՀՀ վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Սերգեյ Քեչեկը: «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի գալա համերգը ինքնատիպ ստուգատես է, որի ընթացքում հանրագումարի կբերվի 2024 թվականի ընթացքում կատարված աշխատանքը: Ծրագրի պատանի երաժիշտ-կատարողներին ևս մեկ անգամ հնարավորություն կտրվի տոնական մթնոլորտում…
Կարդալ ավելինՆԳ նախարարությունը շարունակում է կադրային բանկի համալրումը. հրավիրում ենք աշխատանքի
Համակարգում ընթացող համընդգրկուն բարեփոխումներով և կազմակերպչական նոր մոտեցումների ներդրման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՆԳ նախարարությունը շարունակում է հավաքագրել մասնագետներ: – Գործընթացի նպատակն է ձևավորել մասնագիտական բարձր կարողություններով կադրային բանկ, որը հնարավորություն կտա արագ և արդյունավետ համալրել թափուր աշխատատեղերը, այդ թվում՝ հայեցողական պաշտոնները, քաղաքացիական աշխատանքի և տեխնիկական սպասարկման ապահովման հաստիքները։ – Կադրային բանկը համալրելու համար անհրաժեշտ է ուղարկել դիմում և ինքնակենսագրություն (CV)։ – Փաստաթղթերը պետք է ուղարկել mia@gov.am էլեկտրոնային հասցեին՝ subject մասում նշելով «Դիմում՝ Ներքին գործերի նախարարության կադրային…
Կարդալ ավելին