Եղանակը Հայաստանում

Եղանակը Հայաստանում

Մայիսի 13-ին հանրապետությունում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ եւ ամպրոպ, տեղ-տեղ՝ հորդառատ, կարկուտ կտեղա։ Օդերեութաբանները կանխատեսում են նաեւ հարավարեւմտյան քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանն առաջիկա 3 օրերին աստիճանաբար կնվազի։ Ինչպես   տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրեւներ եւ ամպրոպ, տեղ-տեղ անձրեւները կլինեն ինտենսիվ։ Ամպրոպի ժամանակ քամին կուժգնանա՝ 15-18 մ/վրկ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +11+13, վաղը ցերեկը՝ +19+21։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ +5+9, ցերեկը՝ +13+16, Կոտայքի լեռներում գիշերը՝ +6+9, ցերեկը՝…

Կարդալ ավելին

Համերկրացուն սպանած 23-ամյա երիտասարդը կալանավորվել է(Տեսանյութ)

Համերկրացուն սպանած 23-ամյա երիտասարդը կալանավորվել է(Տեսանյութ)

Համայնքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները մայիսի 8-ին՝ ժամը 20.05-ին, օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Ռուբինյանց փողոցում գտնվող սուպերմարկետի մոտ երկու օտարերկրացիների վեճն ավարտվել է դանակահարությամբ: Րոպեներ անց ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնից է հաղորդում ստացվել. կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Պարույր Սևակի և Ռուբինյանց փողոցների խաչմերուկում դանակահարություն է տեղի ունեցել, մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց: Քանաքեռ-Զեյթունի բաժնի համայնքային ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումերի արդյունքում Ռուբինյանց-Պարույր Սևակի փողոցների խաչմերուկում հայտնաբերվել, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով ձերբակալվել և բաժին…

Կարդալ ավելին

Կայացել է Մարկոս Գրիգորյանի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի առաջին նիստը

Կայացել է Մարկոս Գրիգորյանի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի առաջին նիստը

   ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել նկարիչ, հողարվեստի ուղղության հիմնադիր Մարկոս Գրիգորյանի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի առաջին նիստը, որը վարել էր ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը: Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը, Մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, հանձնաժողովի անդամները: Հանձնաժողովը ձևավորվել ԿԳՄՍ նախարարի հրամանով: Հոբելյանական միջոցառումները կազմակերպելու նպատակով ԿԳՄՍ նախարարությունը բաց հայտարարությամբ  հավաքագրել է առաջարկներ: Նիստի ընթացքում քննարկվել են Մարկոս Գրիգորյանի ծննդյան 100-ամյակի հոբելյանական ծրագրերի…

Կարդալ ավելին

Թմրամիջոց տեղադրող երիտասարդներ են ձերբակալվել․ Արաբկիրի ոստիկանների բացահայտումը(Տեսանյութ)

Թմրամիջոց տեղադրող երիտասարդներ են ձերբակալվել․ Արաբկիրի ոստիկանների բացահայտումը(Տեսանյութ)

Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ ստացած հերթական տեղեկությունն իրացրին մայիսի 6-ին: Մայրաքաղաքի Կոմիտասի պողոտայում նրանք հայտնաբերեցին ու ձերբակալեցին 19-ամյա երկու երիտասարդի, մեկը Նոր Հաճնի, մյուսը` Երևանի բնակիչ: Երկուսի խուզարկությամբ էլ հայտնաբերվեցին զիպ փականով փաթեթներ, որոնք իրենց հերթին լցված էին կպչուն ժապավենի փաթեթներով: Ձերբակալվածների մոտ եղած 21 փաթեթում մարիխուանայի նմանվող զանգված էր: Հետագա միջոցառումներով պարզվեց, որ նրանք մարիխուանայով փաթեթները ձեռք են բերել Տելեգրամյան մի կայքէջի օգտատիրոջից` իրացնելու նպատակով: Պարզվեց նաև, որ նրանք նախքան…

Կարդալ ավելին

Խ. Աբովյանի անվան մանկավար ժական համալսարանի գրադարանում կկայանա Լալիկ Խաչատրյանի գրքի շնորհանդեսը

Խ. Աբովյանի անվան մանկավար ժական համալսարանի գրադարանում կկայանա Լալիկ Խաչատրյանի  գրքի շնորհանդեսը

2025 թվականի մայիսի 13-ին՝ ժամը 14.30-ին, Խ. Աբովյանի անվան մանկավար ժական համալսարանի գրադարանում (Տիգրան Մեծի 17) կկայանա բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, հայոց լեզվի և նրա դասավանդման մեթոդի կայի ամբիոնի երկարամյա նախկին վարիչ, ապա Լեզվաբանական հետազոտություն ների լաբորատորիայի նախկին վարիչ, քսաներեք անուն գրքերի և շուրջ երկու հարյուր հոդվածի հեղինակ Լալիկ Խաչատրյանի «Լեզվաբանական ավանդույթներ, նոր և նորագույն ուղղություններ» (մ.թ.ա . IV հազարամյակից մինչև XXIդ.) գրքի շնորհանդեսը։ Պրոֆեսոր Լալիկ Խաչատրյանի այս վերջին գիրքը հրատարակվել է հետմահու․․․ Լեզվաբանության պատմությունը…

Կարդալ ավելին

Հայաստանը ներկայացնում է աշխարհին

Հայաստանը ներկայացնում է աշխարհին

Տաթևը և Որոտանի կիրճը՝ Համաշխարհային ժառանգության անվանացանկի թեկնածու 2025 թվականի մայիսի 12-ին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում (ՃՇՀԱՀ) հաջողությամբ անցկացվեց գիտագործնական աշխատաժողով՝ նվիրված ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների տարածքների համալիր կառավարմանը։ Ուշադրության կենտրոնում էին Տաթևի վանական համալիրը և Որոտանի կիրճը՝ եզակի պատմամշակութային և բնական համադրություն, որը 1995 թվականից ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում։ Նախագիծը պատրաստվել է «ՌԵ-Դպրոց» գիտակրթական նախագծի՝ մշակութային ժառանգության պահպանման և վերարժևորման ոլորտի մասնագետների կողմից։ Միջոցառման կազմակերպիչներն են «301. Իմաստության երկիր»…

Կարդալ ավելին

Չորս օրում բացահայտվել է հանցագործության 285 դեպք. գրանցվել է 58 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 90 մարդ

Չորս օրում բացահայտվել է հանցագործության 285 դեպք. գրանցվել է 58 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 90  մարդ

ՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 8-12-ը: Բացահայտվել է 285 հանցագործություն, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 48 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 38 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 36 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 27 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 21 դեպք՝ խարդախության, 17 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 16 դեպք՝ հոգեկան ներգործության, 9-ական դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու և զենք-զինամթերքի առգրավման,8 դեպք՝ սառը զենք…

Կարդալ ավելին

Քրդստանի Աշխատավորական կուսակցությունը հայտարարել է ինքնալուծարման մասին

Քրդստանի Աշխատավորական կուսակցությունը հայտարարել է ինքնալուծարման մասին

Քրդստանի Աշխատավորական կուսակցությունը (PKK), որն ավելի քան 40 տարի զինված պայքար է մղել Թուրքիայի դեմ՝ անկախ քրդական պետություն ստեղծելու համար, հայտարարել է իր լուծարման մասին։ Այս որոշումը, ինչպես հաղորդել է PKK-ին մոտ կանգնած Firat լրատվական գործակալությունը, կայացվել է կուսակցության 12-րդ համագումարից հետո, որը տեղի է ունեցել մայիսի սկզբին, գրել է Reuters-ը։ Համագումարի պատվիրակները եկել են այն եզրակացության, որ PKK պայքարը հանգեցրել է նրան, որ քրդական խնդիրն այժմ կարող է լուծվել ժողովրդավարական միջոցներով։ Այսպիսով, Քրդստանի աշխատավորական կուսակցությունը կատարել է իր պատմական առաքելությունը եւ դադարում է գոյություն ունենալ, հաղորդել է Firat-ը։ Համագումարը, նշել է Reuters-ը, գումարվել է այն բանից հետո, երբ PKK առաջնորդ Աբդուլա Օջալանը, որը 1999-ից ցմահ բանտարկություն է կրում, 2025թ. փետրվարին կողմնակիցներին կոչ է արել դադարեցնել զինված պայքարը եւ սկսել մասնակցել թուրքական քաղաքական համակարգի ժողովրդավարացմանն ու դրանում լիարժեք ինտեգրմանը։ Քրդստանի աշխատավորական կուսակցությունը, որն իր նպատակն էր հռչակել Թուրքիայում քրդերի ազգային իրավունքների համար պայքարը եւ քրդական պետության ստեղծումը, հիմնադրվել է 1974թ. նոյեմբերին։ 1984-ց զինված պայքար է մղում թուրքական իշխանությունների դեմ։ Զինված հակամարտության ընթացքում, գրել է Reuters-ը, 40 տարվա ընթացքում ավելի քան 40 հազար մարդ է զոհվել։

Կարդալ ավելին

Գերմանիան եւս 30 մլն եվրո կհատկացնի Պաղեստինի բնակչությանը՝ որպես հումանիտար օգնություն

Գերմանիան եւս 30 մլն եվրո կհատկացնի Պաղեստինի բնակչությանը՝ որպես հումանիտար օգնություն

Գերմանիան եւս 30 միլիոն եվրոյի մարդասիրական օգնություն կտրամադրի պաղեստինյան տարածքների խաղաղ բնակչությանը։ Այս մասին Ռամալլահում Պաղեստինի վարչապետ Մուհամեդ Մուսթաֆայի հետ հանդիպումից հետո հայտնել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը, փոխանցել է DPA գործակալությունը։ Միջոցները, ի թիվս այլ բաների, կօգտագործվեն պարենային օգնության, ջրամատակարարման, առողջապահության եւ ժամանակավոր կացարանների կառուցման համար։ Այսպիսով, Գերմանիան կդառնա պաղեստինյան տարածքների ամենամեծ դոնորներից մեկը՝ 2023թ. հոկտեմբերից տրամադրվող մարդասիրական օգնության ընդհանուր գումարը կկազմի 333 մլն եվրո։ Հիմնական ուշադրությունը նախկինի պես հատկացվում է պարենային օգնությանը, առաջնային բուժօգնությանը եւ հոգեսոցիալական աջակցությանը։  

Կարդալ ավելին

Մեկնարկել է «Արարատ Նազարբեկյանի գավաթ» ձյուդոյի միջազգային մրցաշարը

Մեկնարկել է «Արարատ Նազարբեկյանի գավաթ» ձյուդոյի միջազգային մրցաշարը

Չարենցավանի «Արա Մանուկյանի անվան ՄՊՄԴ» ՀՈԱԿ-ում անցկացվում  է «Արարատ Նազարբեկյանի գավաթ» ձյուդոյի միջազգային մրցաշարը: Մայիսի 9-ից 11-ը, տարբեր երկրներից ժամանած 450 մարզիկ, իրենց ուժերն են չափում   «Արարատ Նազարբեկյանի գավաթ» ձյուդոյի միջազգային մրցաշարում։ Արդեն ավանդական դարձած մրցաշարը կազմակերպվում է Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի, Կոտայքի մարզի ձյուդոյի ֆեդերացիայի և Չարենցավանի մարզադպրոցի  նախաձեռնությամբ: Մրցումներն անցկացվում են ձյուդո մարզաձևի միջազգային կանոններին համաձայն` 4 տարիքային խմբերով:  Մարզիկները մրցում են  35 քաշային կարգով: Այս տարի մասնակիցների աշխարհագրությունն ընդլայնվել է. ՀՀ-ից, ՌԴ-ից, Վրաստանից…

Կարդալ ավելին
1 2 3 678