ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 25-ին, կազմել է 388.20 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.15 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 416.27 դրամ (նվազել է 0.15 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 492.43 դրամ (աճել է 1.04 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.44 դրամ (աճել է 0.03 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 384-386 դրամով, վաճառվում է 390-393 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 408-413 դրամով, վաճառվում…
Կարդալ ավելինAuthor: nazaryan.vigen.99.vn
Պուտինն ու Էրդողանը պայմանավորվել են շարունակել անձնական շփումները, այդ թվում՝ ՇՀԿ գագաթնաժողովում. Կրեմլ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խստորեն դատապարտել է Դաղստանում ահաբեկիչների կողմից իրականացված հանցավոր հարձակումը, համերաշխություն է հայտնել ռուս ժողովրդին, անկեղծ ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթել բոլոր վիրավորներին, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ Պուտինն, իր հերթին, շնորհակալություն է հայտնել ցավակցությունների ու արտահայտած աջակցության համար։ Երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են շարունակել հակաահաբեկչական ուղղությամբ գործողությունների սերտ համակարգումը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա անձնական շփումների…
Կարդալ ավելինՄիրզոյանը եւ Ֆիդանը անդրադարձել են Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ: Հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև շարունակական երկխոսությանը, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին և պայմանավորվածությունների իրականացմանը:
Կարդալ ավելինԺաննա Անդրեասյանն ընդունել է «Անուշավան և Օֆիկ Աբրահամյան» բարեգործական կրթական հիմնադրամի պատվիրակությանը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է «Անուշավան և Օֆիկ Աբրահամյան» բարեգործական կրթական հիմնադրամի պատվիրակությանը՝ տնօրեն Օֆիկ Աբրահամյանի գլխավորությամբ: Հայտնումեն ԿԳՄՍ նախարարությունից: ԿԳՄՍ նախարարը նախ ցավակցություն է հղել բարեգործական հիմնադրամի հիմնադիր նախագահ Անուշավան Աբրահամյանի մահվան կապակցությամբ՝ համոզմունք հայտնելով, որ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ոլորտում տարիներ շարունակ վերջինիս ներդրած ջանքերը, բարեգործական ներդրումներն ու մեծ ավանդը կշարունակվեն թե՛ պետության, թե՛ բարերարի ընտանիքի կողմից: «Անուշավան և Օֆիկ Աբրահամյան» բարեգործական կրթական հիմնադրամի…
Կարդալ ավելինԲայրամովը Խովաևին ասել է, որ բանակցային գործընթացի հիմնական խոչընդոտը Հայաստանի Սահմանադրությունն է
«Հայաստանի Սահմանադրության մեջ Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերաբերյալ պնդումները» բանակցային գործընթացի համար հիմնական խոչընդոտն են, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը` ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման գծով ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի հետ հանդիպմանը, հայտնում է АПА-ն։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Բայրամովը Խովաեւին տեղեկատվություն է տրամադրել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղ համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների ընթացքի մասին։
Կարդալ ավելինԱտելության խոսքը լրջագույն մարտահրավեր է այսօրվա իրականությունում. Անահիտ Մանասյան
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 25-ին կազմակերպել է քննարկում՝ կրթական հաստատությունների դերն ատելության խոսքի դեմ պայքարում թեմայով։Հայտնում են ՄԻՊ գրասենյակից: Միջոցառման նպատակն էր բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների հետ քննարկել ատելության խոսքը կարգավորող չափանիշները, կրթական հաստատությունների դերը ատելության խոսքի դեմ պայքարում և կրթական հաստատություններում ատելության խոսքին հակազդելու ներքին մեխանիզմների ներդրման հետագա քայլերը։ Բացման խոսքով են հանդես եկել Պաշտպան Անահիտ Մանասյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Եվրոպայի խորհրդի Խտրականության դեմ պայքարի համագործակցության…
Կարդալ ավելինՀայաստանի ինքնիշխանության համար պայքարն առաջին հերթին ենթադրում է պայքար հենց արհեստածին Ադրբեջանի դեմ. Ոսկանյան
Նրանք, որոնք պարբերաբար մաշեցնում են «ինքնիշխանություն» բառը, պետք է նաև հստակ արձանագրեն, որ Հայաստանի ոչ միայն ինքնիշխանության, այլ նաև գոյության իսկ թիվ մեկ մշտական մարտահրավերը և վտանգը բխում է արհեստածին Ադրբեջանից։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում գրում է իրանագետ, ԵՊՀ արեւելագիտութան ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը: Ըստ այդմ, եթե ինչ-որ մեկն իրոք ձգտում է Հայաստանի ինքնիշխանությանը կամ դրա ամրապնդմանը, ապա չի կարող չխոսել այս գոյութենական մարտահրավերի և վտանգի չեզոքացման կամ ոչնչացման մասին։ Չի կարող ինչ-որ մեկը…
Կարդալ ավելինԱՄՆ-ի գլխավոր վիրաբույժը հրազենային բռնությունը հանրային առողջության ազգային ճգնաժամ է անվանել
ԱՄՆ-ի գլխավոր վիրաբույժ Վիվեկ Մուրթին ասել է, որ զենքով բռնությունը Միացյալ Նահանգներում դարձել է հանրային առողջության ազգային ճգնաժամ, հաղորդում է HealthDay-ը: «Այսօր, առաջին անգամ մեր գրասենյակի պատմության մեջ, ես հրապարակում եմ գլխավոր վիրաբույժի առաջարկությունները հրազենային բռնության վերաբերյալ: Այն նկարագրում է հրատապ սպառնալիքը, որը հրազենային բռնությունը ներկայացնում է մեր երկրի առողջության և բարեկեցության համար, ասել է դոկտոր Վիվեկ Մուրթին առողջապահական նոր ուղեցույցները հրապարակող ուղերձում: «Որպես բժիշկ՝ ես մոտիկից տեսել եմ հրազենային բռնության հետևանքները: Սրանք մայրեր և…
Կարդալ ավելինԱմիօ ժամանակաշրջան. ստորագրվել է հուշագիր Հայաստանում ֆրանսիական համալսարանի հետ
Ամիօ Բանկն իր կրթական բարեգործական ծրագրի շրջանակներում ստորագրել է համագործակցության հուշագիր Հայաստանի ֆրանսիական համալսարանի հետ: Հիշեցնենք, որ «Ամիօ ժամանակաշրջան» ծրագիրն Ամիօ Բանկի սոցիալական պատասխանատվության նախագիծն է, որի շրջանակներում մինչև 25 ուսանող ստանալու է վարձավճար համալսարանական մեկ ուսումնական տարվա համար: Բանկն այս կրթական բարեգործական ծրագրի միջոցով փորձում է խրախուսել բարձր առաջադիմությունը, ինչպես նաև ցանկանում է իր փոքրիկ ներդրումն ունենալ Հայաստանում կրթության զարգացման մեջ: Շտապեք, քանի որ ծրագրին դիմելու վերջնաժամկետն արդեն շատ մոտ է: ՙԱմիօ ժամանակաշրջան՚ բարեգործական…
Կարդալ ավելինՆԳ նախարարն ու ԱՄՆ ԹՊԻՀ պատվիրակությունը ՊԾ և Օպերատիվ կառավարման կենտրոնի վարչական նոր համալիրում ծանոթացել են կատարված աշխատանքներին/տեսանյութ/
Հունիսի 24-ին ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, Հայաստանում Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Ռեյչլ Քուքը, ԹՊԻՀ-ի ներկայացուցիչներն ու ՆԳ նախարարության ղեկավարությունն այցելել են Պարեկային ծառայության վարչակազմի, Երևան քաղաքի գնդի և Օպերատիվ կառավարման կենտրոնի վարչական համալիրի շինհրապարակ։ Նրանք շրջել են տարածքում, ծանոթացել կատարված շինարարական աշխատանքներին։ Նոր վարչական համալիրը հագեցած է լինելու գերժամանակակից սարքավորումներով, կահավորանքով ու պայմաններով՝ պատրաստ քաղաքացիներին բարձրորակ ծառայություններ մատուցելուն։ Համալիրն ունի մարզասրահ, լողավազան, հանգստի սենյակներ,…
Կարդալ ավելին









