Փոփոխությունը նպատակաուղղված է տնտեսվարող սուբյեկտների գործունեության պարզեցմանն ու դյուրացմանը

Փոփոխությունը նպատակաուղղված է տնտեսվարող սուբյեկտների գործունեության պարզեցմանն ու դյուրացմանը

Կառավարության որդեգրած տնտեսական քաղաքականության ծրագրերն իրականացնելուն է ուղղված «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունը: Օրենսդրական նախաձեռնությունն առաջին եւ երկրորդ ընթերցումներով քննարկվել, ապա ընդունվել է հունիսի 9-ին՝ ԱԺ արտահերթ նիստում: Գործող կարգավորումներով առեւտրի իրականացման վայրի կազմակերպման տեսակներից առեւտրի կենտրոնների, սպառողական ապրանքների եւ գյուղատնտեսական արտադրանքի շուկաների կազմակերպման գործունեության համար տնտեսվարողը դիմում է Ֆինանսների նախարարությանը՝ ծանուցելով նման գործունեություն իրականացնելու մասին: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը նշել է, որ առաջարկվող փոփոխությամբ Ֆինանսների նախարարության փոխարեն կլինի Կառավարության կողմից լիազորած…

Կարդալ ավելին

Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց պետությունը կտրամադրի աջակցության քարտ

Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց պետությունը կտրամադրի աջակցության քարտ

Կառավարությունն առաջարկում է սահմանել սոցիալական պաշտպանության հաստատության եւս մեկ տեսակ` համայնքային փոքր տներ: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանի տեղեկացմամբ՝ կառույցը հոգեկան առողջության, մտավոր խնդիրներ ունեցող անձանց, ինչպես նաեւ տարեցներին կտրամադրի մասնագիտացված խնամք եւ սոցիալական ծառայություններ: Այդ եւ այլ փոփոխությունները կատարվում են «Սոցիալական աջակցության մասին» օրենքում: Սոցիալական աջակցության ոլորտում մի շարք հրատապ խնդիրների կարգավորման եւ սոցիալական ծառայությունների բարեփոխումների համար Կառավարությունն առաջարկում է ստեղծել անհրաժեշտ իրավական հիմքեր: Սահմանվում են պետական վկայագիրը եւ աջակցության…

Կարդալ ավելին

Օրենսդրական փոփոխության արդյունքում հավասարեցվում է ՍԴ դատավորների աշխատավարձի չափը

Օրենսդրական փոփոխության արդյունքում հավասարեցվում է ՍԴ դատավորների աշխատավարձի չափը

Կարեւոր է Վճռաբեկ եւ Սահմանադրական դատարանների դատավորների պատշաճ սոցիալական երաշխիքների ապահովումը՝ նրանց պաշտոնին, կարգավիճակին եւ պատասխանատվությանը համարժեք վարձատրության նախատեսումը: Այս համատեքստում առաջարկվում է վերանայել նրանց վարձատրությունը՝ տրամադրվող հավելավճարները վերանայելու միջոցով: «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ու «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքներում առաջարկվող փոփոխություններն ԱԺ նիստում ներկայացնելով՝ նշել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը: Վճռաբեկ դատարանի դատավորների համար առաջարկվում է սահմանել պաշտոնային դրույքաչափի 50 տոկոսի…

Կարդալ ավելին

300 հազար դրամից ավելի գործարքների դիմաց վճարումները պետք է կատարվեն անկանխիկ եղանակով

300 հազար դրամից ավելի գործարքների դիմաց վճարումները պետք է կատարվեն անկանխիկ եղանակով

Այս տարվա հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնելու 2022 թ. հունվարի 18-ին ընդունված «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքը, որի համաձայն՝ 300 հազար դրամից ավելի գործարքների դիմաց վճարումները պետք է կատարվեն անկանխիկ եղանակով: Սա վերաբերում է, մասնավորապես, գույքի օտարման, օգտագործման, աշխատանքների կատարման եւ ծառայությունների մատուցման գործարքներին, որոնց գինը գերազանցում է 300 հազար դրամը կամ օրինակ՝ 500 հազար դրամը, եթե դրանք այնպիսի գործարքներ են, որոնց արդյունքում գույքի նկատմամբ իրավունքները ենթակա են գրանցման: Դրանք են, օրինակ՝ անշարժ  գույքի առք…

Կարդալ ավելին

Մեծ  ծավալի աշխատանքներ և ներդրումներ «Արտաշատ» ՋՕ Ընկերության սպասարկման տարածքում(ֆոտոներ)

Մեծ  ծավալի աշխատանքներ և ներդրումներ «Արտաշատ» ՋՕ Ընկերության սպասարկման տարածքում(ֆոտոներ)

«Զրույց» թերթը և «progressarmenia.com» էլեկտրոնային կայքը  հանդիպել է Արտաշատ խոշորացված համայնքի այն բնակավայրերին, որտեղ  2021 թվականին կառավարության սուբվենցիոն ծրագրով   իրականացվել են ոռոգման ներքին ցանցի  բետոնյա կիսախողովակների տեղադրման և բարեկարգման աշխատանքներ: Նորաշեն գյուղում նախորդ տարի այդ ծրագրի շրջանակներում ևս իրականացվել է կարևոր աշխատանք , որի մասին ասաց  համայնքի վարչական ղեկավար Արտակ Հարությունյանը , ում խոսքերով՝  ոռոգման ջրի  ապահովումը մեծ հնարավորություն տվեց, որ անջրտի հողերը ևս ոռոգելի դառնան և ավելանան գյուղում ցանկսատարածությունները: Վերոհիշյալ  թեմայի  և  կատարված աշխատանքի…

Կարդալ ավելին

Նախորդ տարվա բյուջեյի հաշվետվությունը՝ ռեալ աշխատանքների կատարում. Կոտայքի մարզում

Նախորդ տարվա բյուջեյի հաշվետվությունը՝ ռեալ աշխատանքների կատարում. Կոտայքի մարզում

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գ. Սանոսյանը խորհրդարանում ներկաայացրեց 2021 թվականին ընդհանուր առմամբ իրականացված 22 ծրագիր՝ 160 միջոցառում: Դրանց իրականացման համար Կառավարությունը հատկացրել է 243 մլրդ դրամ: Ծախսային մասը կազմել է 201 մլրդ, ենթավարկերը՝ 42 մլրդ: Կատարողականը կազմել է 94,5 տոկոս: Այս մասին հայտնել է Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների հունիսի 3-ի համատեղ նիստում: 111 մլրդ 731 մլն…

Կարդալ ավելին

Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 43 նոր դեպք. Մահ չի գրանցվել

Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 43 նոր դեպք. Մահ չի գրանցվել

Հայաստանում հունիսի 6-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ վերջին մեկ շաբաթում կորոնավիրուսով գրանցվել է վարակվելու 43 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 423006-ի: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Վերջին մեկ շաբաթում կատարվել է 10329 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 3109931 է: Փաստացի այս պահին բուժվում է 76 պացիենտ, ավելացել է 28-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 412621 անձ` վերջին մեկ շաբաթում՝ 15 անձ: Մեկ շաբաթում կորոնավիրուսի հետևանքով…

Կարդալ ավելին

Ազգերի լիգա․ Հայաստանի հավաքականը մեկնարկեց հաղթանակով

Ազգերի լիգա․ Հայաստանի հավաքականը մեկնարկեց հաղթանակով

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը հաղթանակով մեկնարկեց  Ազգերի լիգայի նոր մրցաշրջանում։ B լիգայի առաջին խմբի առաջին տուրի խաղում իսպանացի Խոակին Կապառոսի գլխավորած թիմը Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընդունեց Իռլանդիայի հավաքականին եւ առավելության հասավ նվազագույն հաշվով։ Առաջին խաղակեսում հյուրերը զգալի տարածքային առավելություն ունեին՝ գնդակին տիրելով ժամանակի 66 տոկոսը։ Իռլանդիայի թիմը Դավիթ Յուրչենկոյի պաշտպանած դարպասի ուղղությամբ 6 հարված կատարեց։ Հայաստանի թիմը 1 հարված կատարեց մրցակցի դարպասին։ Երկրորդ խաղակեսի սկզբում Հայաստանի հավաքականը կարողացավ ճնշում գործադրել մրցակցի նկատմամբ։…

Կարդալ ավելին

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ եւ դստեր հետ մասնակցել է գինու փառատոնին

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ եւ դստեր հետ մասնակցել է գինու փառատոնին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի  եւ կրտսեր դստեր` Արփիի հետ մասնակցել Երևանում կազմակերպված գինու փառատոնին։ Փաշինյանը շրջել է տաղավարներով, հետաքրքրվել  հայկական արտադրության գինիներով։ Հիշեցնենք, որ հունիսի 3-5-ը Սարյան, Թումանյան և Մոսկովյան փողոցներում անցկացվում է ավանդական դարձած Գինու փառատոնը։        

Կարդալ ավելին

Սամվել Գասպարյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն

Սամվել Գասպարյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության 102 կգ քաշայինների պայքարում Հայաստանի թիմի առաջատարներից, 2021 թվականի Եվրոպայի չեմպիոն Սամվել Գասպարյանը չկարողացավ ոսկե մեդալ նվաճել: Գյումրեցի ծանրորդը երկամարտի 390 կգ արդյունքով դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն՝ 2 կգ հետ մնալով չեմպիոնի կոչումը նվաճած բուլղարացի Դավիթ Ֆիշերովից: Պոկում վարժությունում Գասպարյանն առաջին մոտեցմամբ բարձրացրեց 172 կգ, երկրորդ փորձից հետո նոր հաջողությամբ պոկեց 176 կգ ծանրաձողը: Այս վարժությունում Սամվել Գասպարյանը նվաճեց փոքր բրոնզե մեդալ: Հրում վարժությունում Գասպարյանը կատարեց բոլոր երեք մոտեցումները:…

Կարդալ ավելին
1 481 482 483 484 485 568