Կապիտալ դրամաշնորհների պայմանագրերով 50 մլն 360 հազար դրամ կհատկացվի դպրոցներին. ԿԳՄՍՆ

Կապիտալ դրամաշնորհների պայմանագրերով 50 մլն 360 հազար դրամ կհատկացվի դպրոցներին. ԿԳՄՍՆ

ՀՀ կառավարության որոշմամբ՝ հանրակրթական դպրոցներում կապիտալ ծախսեր իրականացնելու նպատակով «Հանրակրթության ծրագիր» ծրագրի շրջանակում դպրոցներին հատկացված սուբսիդիայից չօգտագործված գումարներից 50 մլն 360 հազար դրամի չափով փոխանցվել է պետական բյուջե՝ որպես «Նախորդ տարիների՝ ՀՀ պետական բյուջեից ծախսերի ֆինանսավորման նպատակով հատկացված գումարների (բացառությամբ փոխառու միջոցների) վերադարձից մուտքեր»: Այդ գումարը կապիտալ դրամաշնորհների պայմանագրերով կհատկացվի դպրոցներին: Մասնավորապես գումարներ կհատկացվեն հետևյալ դպրոցներին՝ 20,380.6 հազար դրամ՝ «Եղվարդի N 1 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ին` դպրոցի ջերմային ցանցի վերանորոգման աշխատանքների ձեռքբերման համար, 1,988.0 հազար դրամ՝…

Կարդալ ավելին

ՀՀ օմբուդսմենը կրկին մտահոգություն հայտնեց ատելության քարոզչության կապակցությամբ

ՀՀ օմբուդսմենը կրկին մտահոգություն հայտնեց ատելության քարոզչության կապակցությամբ

ՀՀ օմբուդսմենի գրասենյակի առաջնահերթություններից է ատելության քարոզչության դեմ պայքարը։ Այս մասին Ազգային ժողովում հունիսի 2-ին մշտական ​​խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստին 2021 թ. պետբյուջեի կատարողականի նախնական քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ օմբուդսմեն Քրիստինե Գրիգորյանը։ Նրա խոսքով, այս փուլում իրենք շփում են հաստատել շահագրգիռ կողմերի հետ՝ ի դեմս ԶԼՄ-ների, պատգամավորների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների եւ մասնագիտացված միջազգային կազմակերպությունների։ Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում իրադարձությունների զարգացման դինամիկան, ըստ ՄԻՊ-ի, ցույց է տալիս իր բարձրաձայնած խնդրի լուծմանն ուղղված կոնկրետ քայլեր ձեռնարկելու…

Կարդալ ավելին

Բացվել է ՀՀ ժողովրդական արտիստներ Երվանդ Ղազանչյանի և Գալյա Նովենցի միասնական հուշատախտակը

Բացվել է ՀՀ ժողովրդական արտիստներ Երվանդ Ղազանչյանի և Գալյա Նովենցի միասնական հուշատախտակը

Հունիսի 2-ին՝ ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանը կդառնար 85 տարեկան։ Այսօր Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի ճակատային հատվածում բացվել է ՀՀ ժողովրդական արտիստներ,  Պետական մրցանակի դափնեկիրներ Երվանդ Ղազանչյանի և Գալյա Նովենցի միասնական հուշատախտակը։ Հուշատախտակի բացմանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, մշակույթի, արվեստի, գրական ոլորտների անվանի գործիչներ, Ե. Ղազանչյանի և Գ. Նովենցի արվեստի երկրպագուներ: Արա Խզմալյանի նշմամբ՝ անգնահատելի է Երվանդ Ղազանչյանի…

Կարդալ ավելին

«Զվարթնոց»-ում հայտնաբերվել է դրամապանակ, որում եղել է 12 հազար եվրո

«Զվարթնոց»-ում հայտնաբերվել է դրամապանակ, որում եղել է 12 հազար եվրո

Մայիսի 31-ին Ֆրանկֆուրտ- Երևան չվերթի ժամանակ օդանավի անձնակազմն օդանավում հայտնաբերել է դրամապանակ, որում եղել է 12.010 եվրո գումար, բանկային քարտեր և վարորդական վկայական: «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերությունից NEWS.am-ին հայտնում են, որ դրամապանակը փոխանցվել է Ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակիցն, վերջինս էլ իր հերթին այն ամբողջ պարունակությամբ ու համաձայն ընթացակարգի վերադարձրել է ուղևորին: «Մեր ուղևորներին հորդորում ենք առավել զգոն և ուշադիր լինել անձնական իրերի նկատմամբ»,-նշում են ընկերությունից։        

Կարդալ ավելին

Սիրիայի նոր դեսպան Նորա Արիսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Արարատ Միրզոյանին

Սիրիայի նոր դեսպան Նորա Արիսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Արարատ Միրզոյանին

Հունիսի 2-ին Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության նորանշանակ դեսպան Նորա Արիսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին։ ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նախարար Միրզոյանը շնորհավորել է Նորա Արիսյանին և վստահություն հայտնել, որ նա իր դիվանագիտական գործունեությունը կծառայեցնի հայ-սիրիական հարաբերությունների շարունակական զարգացմանն ու փոխշահավետ համագործակցության ընդլայնմանը։ Զրուցակիցները մեծապես արժևորել են փոխադարձ համակրանքի և վստահության վրա հիմնված երկու ժողովուրդների ավանդական, բարեկամական կապերը։ Այս առումով ընդգծվել է սիրիահայ համայնքի ունեցած դերը: Ընդգծելով, որ այս տարի…

Կարդալ ավելին

Արդեն կան ուսուցիչներ, որոնց ընդհանուր վարձատրությունը կազմում է 450 հազար դրամ. Ժաննա Անդրեասյան

Արդեն կան ուսուցիչներ, որոնց ընդհանուր վարձատրությունը կազմում է 450 հազար դրամ. Ժաննա Անդրեասյան

Մայիսի 12-ից կամավոր ատեստավորման դիմումներն ընդվում են, որի վերջնաժամկետը հունիսի 7-ն է և այս պահին ունենք արդեն ավելի քան 2600 դիմում: Այս մասին այսօր՝ հունիսի 2-ին, կառավարության նիստում նշեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Հայտարարելով, թե շատ է շահարկվել, թե արդյո՞ք 400 հազար դրամ աշխատավարձ ստանալն իրատեսական է՝ փոխնախարարը տեղեկացրեց, որ այս ամիս արդեն բարձրացված վարձատրությունը ստացող 475 ուսուցիչների շրջանում կան ուսուցիչներ, որոնց ընդհանուր վարձատրությունը կազմում է 450 հազար դրամ: Փոխնախարարը հստակեցրեց, որ աշխատավարձի այդ…

Կարդալ ավելին

Ինչպե՞ս են հարվածային գործիքներն ազդում աուտիզմով տառապող դեռահասների վրա

Ինչպե՞ս են հարվածային գործիքներն ազդում աուտիզմով տառապող դեռահասների վրա

Հարվածային հմտությունները, որոնք անհրաժեշտ են թմբուկին հարվածելու համար, կարող են օգնել աուտիզմով տառապող դեռահասների մոտ հաղորդակցության եւ կենտրոնանալու ունակությունների բարելավմանը, վկայում են նոր հետազոտության արդյունքները, որը հրապարակվել է Proceedings of the National Academy of Sciences ամսագրում:  Հետազոտության արդյունքները ստացվել են աուտիզմի սպեկտրի խանգարումներով 36 դեռահասների հետ աշխատանքի ընթացքում, որոնց միջին տարիքը 18 տարեկան էր: Նրանք, ովքեր ընտրվել էին թմբուկ նվագել սովորելու համար, շաբաթական երկու 45 րոպեանոց սեանս էին ստանում ութ շաբաթվա ընթացքում: Մյուս խմբում հարվածային…

Կարդալ ավելին

Արմեն Դարբինյանն ընտրվել է ՌԴ Գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ

Արմեն Դարբինյանն ընտրվել է ՌԴ Գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ

Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Դարբինյանն ընտրվել է Ռուսաստանի Դաշնության Գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ գլոբալ խնդիրների և միջազգային հարաբերությունների գծով («Համաշխարհային տնտեսություն» ուղղությամբ): Համալսարանից NEWS.am-ին հայտնում են, որ որոշումը կայացվել է հունիսի 1-ին կայացած ՌԳԱ-ի ընդհանուր ժողովում: Ռուսաստանի Դաշնության Գիտությունների ակադեմիայի անդամների ընտրությունները, որոնք առաջինն են 2019թ․-ից հետո, ընթանում են հունիսի 1-3-ը Մոսկվայում, որի ավարտից հետո ՌԳԱ-ի ընդհանուր ժողովը կհայտարարի նոր անդամների անունները։ ՌԳԱ-ի նոր կազմն իր նախագահին կընտրի ընթացիկ տարվա սեպտեմբերին։        

Կարդալ ավելին

Հովհաննես Բաչկովի փառահեղ հաղթանակը Երեւանում, առաջնությանը մասնակցեց 39 երկրի 250 բռնցքամարտիկ

Հովհաննես Բաչկովի փառահեղ հաղթանակը Երեւանում, առաջնությանը մասնակցեց 39 երկրի 250 բռնցքամարտիկ

Ինչպես գիտեք մայիսի 22-30-ը Երեւանում անցկացվեց բռնցքամարտի տղամարդկանց Եվրոպայի առաջնությունը, որը Հայաստանն ընդունեց առաջին անգամ: Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում բոլորս հետեւեցինք հպարտորեն , հատկապես կիսաեզրափակիչներում դուրս եկած մեր մարզիկների ելույթներին:Հայաստանի 4 մասնակիցների մրցելույթներից հատկապես՝ 92 կգ քաշային Նարեկ Մանասյանի բոյկոտին ռինգում, մինչեւ ուշ գիշեր թիմի հետ սպասում էինք Հայաստանի բողոքարկման արդյունքներին, իսկ մայիսի 30-ին եզրափակիչներում Հայաստանի երեք մասնակիցների տպավորիչ մենամարտերին, Հովհաննես Բաչկովի փառահեղ հաղթանակը ոգևորեց բոլորիս: 13 բռնցքամարտիկով Եվրոպայի առաջնությանը մասնակցած Հայաստանի թիմը նվաճեց…

Կարդալ ավելին

Վահագն Գևորգյանը, պարզելով, որ իր սեղանին փակ թղթապանակով 10000 դոլար կաշառք են թողել, ահազանգել է ԱԱԾ

Վահագն Գևորգյանը, պարզելով, որ իր սեղանին փակ թղթապանակով 10000 դոլար կաշառք են թողել, ահազանգել է ԱԱԾ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել է բարձրաստիճան պաշտոնատար անձին առանձնապես խոշոր չափերով` 4.599.800 ՀՀ դրամին համարժեք 10.000 ԱՄՆ դոլար կաշառք տալու դեպք: Հակակոռուպցիոն կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ Ս. Զ.-ն 2021 թվականի դեկտեմբերին և 2022 թվականի հունվարին դիմել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանին` նրա օգնականի, տեղակալի կամ գլխավոր քարտուղարի պաշտոններում նշանակվելուն նպաստելու համար, սակայն բոլոր դեպքերում նրանից…

Կարդալ ավելին
1 483 484 485 486 487 568