Արագածոտնի նախկին մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը ՊՆ–ում պաշտոն է ստացել

Արագածոտնի նախկին մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը ՊՆ–ում պաշտոն է ստացել

«Ապարան» ջոկատի հրամանատար, Արագածոտնի նախկին մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի զինվորական գծով խորհրդական: Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց Պետրոսյանը։ «Ծառայության եմ անցնելու պաշտպանության նախարարությունում։ Հիմա նախարարությունում եմ` փաստաթղթերի ձևակերպման հարցերով ենք զբաղվում»,–ասաց Պետրոսյանը։ Հիշեցնենք, որ Ռազմիկ Պետրոսյանն Արագածոտնի մարզպետի պաշտոնը զբաղեցրել է 2021-ի հոկտեմբերից մինչև 2022թվական։ Նախկին մարզպետը 90-ականներին ակտիվորեն մասնակցել է Ղարաբաղյան պատերազմին, կռվել «Ապարան» կամավորական ջոկատի շարքերում, եղել է ՀՀ ԶՈւ հատուկ գնդի վաշտի հրամանատարի տեղակալ։        

Կարդալ ավելին

Հետևում ենք Ուկրաինայում իրավիճակի զարգացումներին, ՀՀ քաղաքացիներին կտրվեն լրացուցիչ ուղղորդումներ. ԱԳՆ

Հետևում ենք Ուկրաինայում իրավիճակի զարգացումներին, ՀՀ քաղաքացիներին կտրվեն լրացուցիչ ուղղորդումներ. ԱԳՆ

Ուշադիր հետևում ենք Ուկրաինայում իրավիճակի զարգացումներին: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարարության խոսնակը՝ պատասխանելով ԶԼՄ-ների հարցին։ Նա նշել է, որ Ուկրաինայում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները (Կիևում դեսպանությունը և Օդեսայում գլխավոր հյուպատոսությունը) աշխատում են բնականոն ռեժիմով` մշտական կապի մեջ լինելով ՀՀ քաղաքացիների հետ, որոնց, ըստ անհրաժեշտության, կտրվեն լրացուցիչ ուղղորդումներ:        

Կարդալ ավելին

«Շուշիի հռչակագիրը՝ իր սադրիչ և ապակառուցողական բնույթով, անընդունելի է Հայաստանի համար». ԱԺ հայտարարության նախագիծը

«Շուշիի հռչակագիրը՝ իր սադրիչ և ապակառուցողական բնույթով, անընդունելի է Հայաստանի համար». ԱԺ հայտարարության նախագիծը

Հայաստանի խորհրդարանը պարտավոր է արձագանքել ու գնահատական տալ Թուրքիայի ու Ադրբեջանի խորհրդարանների կողմից վավերացված «Շուշիի հռչակագրին»։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը: Նա, մասնավորապես նշել է. «Այդ փաստաթղթի դրույթներով մարտահրավեր է նետված ՀՀ անկախության հռչակագրին, Հայաստանի ու Արցախի գոյությանը։ Բլեֆ են այն խոսակցությունները, թե, իբր, Թուրքիայից դրական ազդակներ են գալիս ու հայ–թուրքական հարաբերությունները կարգավորելու ներկա գործընթացն, իբր, առանց նախապայմանների է։ «Շուշիի հռչակագիրը» վավերացնելով՝ Ադրբեջանն ու Թուրքիան լրիվ այլ…

Կարդալ ավելին

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 695 նոր դեպք. Մահացել է 20 քաղաքացի

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 695 նոր դեպք. Մահացել է 20 քաղաքացի

Հայաստանում փետրվարի 14-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 695 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 407074 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2828454 վերջին մեկ օրում` 4245 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 21702 պացիենտ: Մեկ օրում նվազել է 1631-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 375612 անձ` վերջին մեկ օրում 2306 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է…

Կարդալ ավելին

ԱԻՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԱԻՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Սույն թվականի փետրվարի 13-ին, տեղական ժամանակով ժամը 22:25 -ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 18:25-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.19⁰ և արևելյան երկայնության 43.97⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան` Բավրա քաղաքից 16 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5.2 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ: Երկրաշարժը զգացվել է Շիրակի, Լոռու, Արագածոտնի մարզերում 4-5 բալ ուժգնությամբ և Երևան քաղաքում 3 բալ ուժգնությամբ: Հ.Գ.տեղեկացնում է ԱԻՆ պաշտոնական…

Կարդալ ավելին

Տեառնընդառաջը (Տրնդեզ) Հայ առաքելական եկեղեցու անշարժ տոներից է և նշվում է փետրվարի 13-ին՝ Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնից 40 օր հետո:

Տեառնընդառաջը (Տրնդեզ) Հայ առաքելական եկեղեցու անշարժ տոներից է և նշվում է փետրվարի 13-ին՝ Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնից 40 օր հետո:

Տեառնընդառաջը (Տրնդեզ) Հայ առաքելական եկեղեցու անշարժ տոներից է և նշվում է փետրվարի 13-ին՝ Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնից 40 օր հետո: Նրանք ակամայից իրենց ճրագներով լուսավորում են Հիսուսի ճանապարհը դեպի տաճար: Այստեղից էլ առաջացել է «Տեառնընդառաջը», որը նշանակում է Տիրոջն ընդառաջ: Տոնի խորհուրդն էլ Տիրոջն ընդառաջ գնալն է: Տեառնընդառաջի ծիսական արարողակարգն սկսվում է փետրվարի 13-ի երեկոյան. եկեղեցական օրացույցի համաձայն՝ երեկոյան ժամերգությունից հետո փոխվում է օրը, և փետրվարի 14-ն սկսվում է փետրվարի 13-ի երեկոյից: Եկեղեցական…

Կարդալ ավելին

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1574 նոր դեպք. մահացել է 10 քաղաքացի

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1574 նոր դեպք. մահացել է 10 քաղաքացի

Հայաստանում փետրվարի 13-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 1574 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 406 379 դեպքի: Այս մասին  հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2 824 209 վերջին մեկ օրում` 5189 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 23333  պացիենտ: Մեկ օրում նվազել է 1474-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 373 306 անձ` վերջին մեկ օրում 3034 անձ: Մեկ օրում…

Կարդալ ավելին

Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին մերկասառույց է

Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին մերկասառույց է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, փակ՝ կցորդիչով բեռնատարների համար։ Վայոց ձորի մարզի Սարավան-Սարալանջ, Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհներին և Լոռու մարզի  Ստեփանավանի ոլորաներ կոչվող հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված…

Կարդալ ավելին

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2402 նոր դեպք. մահացել է 14 քաղաքացի

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2402 նոր դեպք. մահացել է 14 քաղաքացի

Հայաստանում փետրվարի 11-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 2402 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 404 805 դեպքի: Այս մասին  հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2819 020 վերջին մեկ օրում` 7249 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 24807 պացիենտ: Մեկ օրում նվազել է 2022-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 370 272 անձ` վերջին մեկ օրում 4610 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի…

Կարդալ ավելին

Վարդան Ղուկասյանի որդին կմնա կալանքի տակ. նա իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում

Վարդան Ղուկասյանի որդին կմնա կալանքի տակ. նա իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում

Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի գործը դատարանում է։ Նախնական դատական նիստին նրա պաշտպանը միջնորդել է՝ ազատ արձակել Սպարտակ Ղուկասյանին, ինչը դատարանը մերժել է։ Նրա պաշտպան Ռուբեն Հակոբյանը նշեց, որ Սպարտակ Ղուկասյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Ըստ նրա՝ նրան կալանքի տակ պահելու հիմքն այն է, թե Ղուկասյանն ազատության մեջ գտնվելով, կարող է խոչընդոտել գործի քննությանը։ Սպարտակ Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքներ հնչեցնելու հատկանիշներով։ «Նշվում է, թե նա…

Կարդալ ավելին
1 525 526 527 528 529 565