Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 3-ի նիստում որոշում կայացրեց, որով առաջարկվում է 2024-ի բյուջեով ԱԺ ընդհանուր հատկացումների հաշվին իրականացնել վերաբաշխում: Մասնավորապես, նախատեսվում է 27,4 մլն դրամ հատկացնել բենզին (16,9 մլն դրամի) եւ ձեռքի թղթե սրբիչներ (10,5 մլն դրամի) գնելու համար: Նշվում է, որ ռեգուլյար տեսակի բենզինի գնման պայմանագիրը կնքվել է «ՖԼԵՇ» ՍՊԸ-ի հետ:
Կարդալ ավելինAuthor: nazaryan.vigen.99.vn
Ակնկալում ենք սերտ համագործակցություն.. Միրզոյանը՝ ՆԱՏՕ-ի նորանշանակ գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մարկ Ռյուտեին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու առթիվ։ Այս մասին Միրզոյանը գրել է X-ի իր միկրոբլոգում։ «Անկեղծորեն շնորհավորում եմ Մարկ Ռյուտեին՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու առթիվ։ Ակնկալում ենք սերտ համագործակցություն Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև գործընկերության հետագա ամրապնդման ուղղությամբ՝ հիմնված ընդհանուր արժեքների և ընդհանուր տեսլականի վրա՝ ապահովելու ավելի անվտանգ և խաղաղ ապագա»,- գրել է Արարատ Միրզոյանը։ Հիշեցնենք, որ Մարկ Ռյուտեն ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնել է հոկտեմբերի 1-ից։…
Կարդալ ավելինՆոր կարգավորում. կենսաթոշակային ֆոնդերին կկարողանան ուղղակիորեն ներդրումներ իրականացնել ՀՀ տնտեսության իրական հատվածում
Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 3-ի նիստում հավանություն տվեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի փոփոխություններին: Այս նախագծով առաջարկվում են հետեւյալ փոփոխությունները. մասնակիցների ռեեստրը վարողն անձին նրա կենսաթոշակային հաշվում արտացոլված նախորդ օրացուցային տարվա տվյալների մասին տեղեկատվությունը տրամադրում է միայն էլեկտրոնային տարբերակով՝ էլեկտրոնային փոստի առկայության դեպքում: Հանվում են թղթային տարբերակով տեղեկատվություն ուղարկելու պահանջները: Օրենքի 34-րդ հոդվածը խմբագրվում է այնպես, որ անձի կողմից կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմում չներկայացնելու դեպքում մասնակիցների ռեեստրը վարողը տվյալ անձի անունից կենսաթոշակային ֆոնդի կառավարչի և կենսաթոշակային…
Կարդալ ավելին«Թամարա» ընկերությունն ազատվեց մաքսատուրքից. Նա որոշել է ընդլայնել կարագի արտադրությունը
Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 3-ի նիստում որոշեց մաքսատուրքից ազատել «Թամարա» ՍՊԸ-ին: Նշենք, որ կառավարությունը դեռեւս 2023-ի մայիսի իր որոշմամբ բավարարվել էր գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում «Թամարա» ընկերության՝ մաքսատուրքից ազատելու հայտը, սակայն ներկայումս անհրաժեշտություն է առաջացել ներմուծել 140 մլրդ դրամի հումքի լրացուցիչ խմբաքանակ՝ առաջիկա արտադրական պրոցեսի բնականոն ընթացքը չխաթարելու համար։ «ԹԱՄԱՐԱ»ՍՊ ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել կարագի արտադրության համար։ Արտադրանքի 80 տոկոսը և ավելին նախատեսվում է արտահանել ԵԱՏՄ անդամ երկրներ։ Արտադրությունն իրականացվելու…
Կարդալ ավելինԱրարատ Միրզոյանը ժամանել է Փարիզ
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ժամանել է Փարիզ, որտեղ այսօր կմասնակցի Ֆրանկոֆոնիայի 45-րդ նախարարական համաժողովին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 3-5-ն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն՝ մասնակցելու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հերթական գագաթնաժողովին: Այցի շրջանակում ՀՀ վարչապետը հանդիպումներ է ունենալու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և վարչապետ Միշել Բարնիեի հետ:
Կարդալ ավելինԱռաջին ատյանի դատարաններում քրեական մասնագիտացման 8 դատավորներ կավելանան. Մասնավոր մեղադրանքով վարույթներ կքննեն
Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 3-ի նիստում համաձայնություն տվեց ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների քրեական մասնագիտացման դատավորների թվակազմն ավելացնելու վերաբերյալ ԲԴԽ 2024-ի հունվարի 26-ի առաջարկությանը: Ըստ այդմ, թվակազմը կավելանա Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավորների թվակազմը՝ 1 դատավորով, ինչպես նաեւ մեկական դատավորով Կոտայքի, Արմավիրի, Արագածոտնի, Արարատի, Շիրակի, Լոռու եւ Սյունիքի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քրեական մասնագիտացման դատավորների թվակազմը: Արդարադատության նախարարի տեղակալ` Արմենուհի Հարությունյանը ներկայացնելով նախագիծը, նշեց. «2021-ին ընդունված քրեական օրենսգրքով սահմանվել…
Կարդալ ավելին«Հեզբոլլահի» սպանված առաջնորդի թաղումը տեղի կունենա հոկտեմբերի 4-ին. ԶԼՄ
«Հեզբոլլահ» շիական շարժման՝ Իսրայելի ՌՕՈւ հարվածի հետեւանքով սպանված գլխավոր քարտուղար Հասան Նասրալայի թաղումը տեղի կունենան ուրբաթ։ Այս մասին տեղեկացրել է Kan իսրայելան ռադիոկայանը։ Սեպտեմբերի 23-ին Իսրայելն սկսել է «Հյուսիսի նետեր» գործողությունը շիական «Հեզբոլլահ» շարժման դեմ, որի ընթացքում զանգվածային ավիահարվածներ է հասցնում շարժման ռազմական օբյեկտներին։ Հարվածներից մեկի հետեւանքով սեպտեմբերի 27-ին Բեյրութում սպանվել է Նասրալան։ Շիական շարժումը հաստատել է նրա զոհվելու փաստը եւ խոստացել շարունակել դիմակայությունն Իսրայելին։
Կարդալ ավելինԼիբանանի հիվանդանոցները գերբնակեցված են վիրավորների մեծ թվի պատճառով. ԱՀԿ
Լիբանանի առողջապահական համակարգը, որը թուլացել է ճգնաժամերից, պայքարում է դիմակայելու ներկայիս մարտական իրավիճակին, հիվանդանոցները ծանրաբեռնված են վիրավորների հոսքով: Այս մասին իր X էջում հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը։ «Լիբանանում զոհերի թիվն աճում է, հիվանդանոցները գերբեռնված են վիրավորների հոսքի պատճառով։ Առողջապահական համակարգը թուլացել է հաջորդական ճգնաժամերի պատճառով և պայքարում է հսկայական կարիքները հաղթահարելու համար»,- գրել է նա։ Գեբրեյեսուսը հայտարարել է Ժնևում Արաբական պետությունների լիգայի դեսպանների հետ հանդիպման մասին։ Այնտեղ քննարկվել…
Կարդալ ավելինPolitico. Իսրայելը քննարկում է ԱՄՆ-ի հետ Սիրիայում կամ Եմենում ԻՀՊԿ-ին հարվածելու հնարավորությունը
Իսրայելը, ի պատասխան Իրանի հրթիռային հարձակումների, կարող է հարվածել Թեհրանի կողմից աջակցվող կազմավորումներին կամ ուղղակիորեն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) Սիրիայում կամ Եմենում: Այս մասին հայտնում է Politico թերթը՝ հղում անելով ամերիկյան վարչակազմի աղբյուրներին։ «[Ջո Բայդենի] օգնականները նշել են, որ ԱՄՆ-ն ակտիվորեն ներգրավված է Իսրայելի հետ [իրանական հարձակմանը] պատասխանելու հարցում, որը կարող է ներառել ռազմական հարված: Ի թիվս այլոց, դիտարկվում է Իրանի կողմից աջակցվող կազմավորումների դեմ կամ ուղղակիորեն Իսլամական հեղափոխության…
Կարդալ ավելինԳիշերային երկարատև ծոմապահությունը և վաղ նախաճաշն օգնում են պահպանել բարեկազմությունը. JBNPA
Բարսելոնայի Գլոբալ առողջության ինստիտուտի (ISGlobal) գիտնականները բացահայտել են, որ գիշերային երկարատև ծոմապահությունը և վաղ նախաճաշը երկարաժամկետ հեռանկարում օգնում են պահպանել առողջ քաշը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of Behavioral Nutrition and Physical Activity (JBNPA) հանդեսում: Հետազոտությանը մասնակցել են 40-65 տարեկան ավելի քան յոթ հազար կամավորներ գերմանական Տրիաս և Պուժոլի հետազոտական ինստիտուտի (IGTP) գլխավորած Genomes for Life նախագծի GCAT խմբից: 2018 թվականին մասնակիցները պատասխանել են իրենց քաշի և հասակի, ուտելու սովորությունների, ապրելակերպի և սոցիալ-տնտեսական կարգավիճակի վերաբերյալ…
Կարդալ ավելին