Մենք հստակ տեղեկություններ ունենք, որ էլեկտրաէներգետիկ համակարգում վթարների թիվն աճել է 40%-ով այն բանից հետո, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կառավարումն անցավ իշխանություններին, թեև վերջիններս փորձում են թաքցնել այդ թվերը և հայտարարում են, որ աճ չկա։ Այս մասին փետրվարի 17-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի նախկին գլխավոր տնօրենի պաշտոնակատար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչության անդամ Դավիթ Ղազինյանը։ Նա տարօրինակ է համարել այն, որ իշխանությունները կառավարման այն համակարգը, որի դեպքում վթարների…
Կարդալ ավելինՆորություններ
Թրամփը չի կարողանա ոչնչացնել Իրանը․ Խամենեի
Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին չի հաջողվի կործանել Իսլամական Հանրապետությունը, ինչպես դա չի հաջողվել նաև ԱՄՆ նախկին առաջնորդներին: «ԱՄՆ նախագահն ասել է, թե Միացյալ Նահանգներն արդեն 47 տարի է ինչ չի կարողանում կործանել Իսլամական Հանրապետությունը: Սա լավ խոստովանություն է: Ես ասում եմ՝ դու նույնպես չես կարողանա», – ասել է նա IRIB հեռուստաալիքի եթերում՝ Իրանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ: Խամենեին հավելել է, որ նույնիսկ «ամենաուժեղ բանակը», ինչպիսին իրենց համարում…
Կարդալ ավելինՔաղհասարակության ներկայացուցիչների հետ բաց և կառուցողական երկխոսությունը մարդու իրավունքների պաշտպանության համակարգի արդյունավետության կարևոր բաղադրիչներից է. Ա. Մանասյան
Փետրվարի 16-ին Կոտայքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Հրազդանում հանդիպել է մարզում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, իրավունքի ոլորտով հետաքրքրված երիտասարդների, ինչպես նաև հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների և ղեկավար անձնակազմի հետ։ «Հայի բռունցք» հասարակական կազմակերպության գրասենյակում կազմակերպված հանդիպումը տեղի է ունեցել Ազգային ժողովի պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հետ համատեղ, մասնակցել են նաև ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները: Ողջունելով ներկաներին՝ Պաշտպանն ընդգծել է նման ձևաչափով հանդիպումների կարևորությունը՝ նշելով, որ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ բաց…
Կարդալ ավելինԴպրոցի տնօրենի մրցութային գործընթացի թվայնացում. հարթակում հասանելի են նաև ուսուցչի մրցույթները
Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի թափուր պաշտոնի մրցույթի հայտարարագրման, անցկացման, մասնագիտական հանձնաժողովի ձևավորման, տնօրենի նշանակման և բողոքարկման կարգում: Առաջարկվող փոփոխություններից է ուսումնական հաստատության տնօրենի մրցութային գործընթացի ամբողջական թվայնացումը: Հստակ ամրագրվում է, որ տնօրենի թափուր տեղի մրցույթի հայտարարությունը հրապարակվում է բացառապես Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում ձևավորված հարթակում: Նույն հարթակում հրապարակվում են նաև ուսուցչի և ոչ մանկավարժական հաստիքների թափուր տեղերի հայտարարությունները: Ըստ որոշման՝ տնօրենի հավակնորդները մասնակցության հայտերն ու զարգացման ծրագրերը նույնպես…
Կարդալ ավելինՀռոմում կայացել է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի առաջիկա նախագահության ներկայացման միջոցառումը
Շրջակա միջավայրի նախարարության փոխանցմամբ ՝ Հռոմում կայացել է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի առաջիկա նախագահության ներկայացման միջոցառումը․ Հայաստանը ներկայացրեց 2026 թվականին Երևանում կայանալիք համաժողովի տեսլականը : Փետրվարի 16-ին Հռոմում, Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի իրականացման հարցերով օժանդակ մարմնի 6-րդ նիստի շրջանակում, Հայաստանի Հանրապետության պատվիրակության նախաձեռնությամբ անցկացվեց առաջիկա նախագահության ներկայացման տեղեկատվական միջոցառում։ Այն հարթակ էր՝ ներկայացնելու Հայաստանի՝ որպես հաջորդ համաժողովի նախագահող կողմի մոտեցումները և 2026 թվականին Երևանում կայանալիք COP17 նախապատրաստական աշխատանքների հիմնական ուղղությունները։ Միջոցառման ընթացքում Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը…
Կարդալ ավելինԱնահիտ Մանասյանն այցելել է «Առաքելություն Հայաստան» հասարակական կազմակերպության «Հրազդանի ցերեկային խնամքի կենտրոն» և «Երեխաների աջակցության հիմնադամի» երեխաների ցերեկային խնամքի և զարգացման կենտրոն
Փետրվարի 16-ին Կոտայքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է «Առաքելություն Հայաստան» հասարակական կազմակերպության «Հրազդանի ցերեկային խնամքի կենտրոն» և «Երեխաների աջակցության հիմնադամի» երեխաների ցերեկային խնամքի և զարգացման կենտրոն։ Այցերը տեղի են ունեցել Ազգային ժողովի պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հետ համատեղ, մասնակցել են նաև ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները: Հաստատություններում Պաշտպանն իրականացրել է շրջայցեր, ծանոթացել շահառուներին՝ տարեցներին և երեխաներին մատուցվող ծառայությունների, զարգացման և խնամքի ծրագրերին, ինչպես նաև ուսումնասիրել հաստատության կենսապայմանները, այդ թվում՝ անձնակազմի աշխատանքային…
Կարդալ ավելինՀունվարին էլեկտրաէներգիայի հավելագրում չի արձանագրվել. ՀԷՑ
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հայտնում է, որ հունվար ամսվա սպառման վերաբերյալ ստացված շուրջ յոթ տասնյակ ահազանգերի ստուգման արդյունքում հավելագրման դեպքեր չեն հայտնաբերվել։ Սպառման աճը պայմանավորված է ամանորյա տոնական օրերին էլեկտրաէներգիայի բնականոն ավելացմամբ և սաստիկ ցուրտ եղանակային պայմաններով։ «Ի գիտություն մեր քաղաքացիների՝ ստացված բացառապես բոլոր դիմումների հիման վրա պատշաճ ստուգումներ են իրականացվել. մինչ այս պահը ստացված ահազանգերի և դրանց հիման վրա իրականացված ստուգողական գործառույթների արդյունքում (շուրջ 7 տասնյակ դեպքեր) կարող ենք արձանագրել, որ հավելագրման դեպք չի…
Կարդալ ավելինՀօգուտ Հայաստանի կբռնագանձվի 1,6 միլիոն դոլարին համարժեք դրամ. դատախազություն
Գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի փետրվարի 26-ի վճռով, մասնակիորեն բավարարվել է: Վճռի հիման վրա՝ հօգուտ Հայաստանի Հանրապետության Ա.Հ.-ից, Գ.Մ.-ից և Բ.Ա.-ից, որպես պետությանը պատճառված վնասի հատուցում, կբռնագանձվի 1 միլիոն 600 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 629 միլիոն 610 հազար դրամ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: 2025 թվականի մարտի 28-ին պատասխանողների կողմից վճռի դեմ ներկայացվել էր վերաքննիչ բողոք, որը Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ մերժվել էր: Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի…
Կարդալ ավելինԷլեկտրաէներգետիկ ցանցում միշտ էլ խափանումներ կլինեն․ ՀԾԿՀ ղեկավար
Էներգահամակարգում վթարներ միշտ կլինեն։ Այս մասին փետրվարի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը։ Նա հավելել է, որ էներգետիկների խնդիրն է նվազեցնել դրանց քանակը և այդ ցուցանիշը հասցնել նվազագույնի։ Մեսրոպյանն անիրականալի է անվանել այն սպասումները, թե այս տարի էներգահամակարգում վթարներ ընդհանրապես չեն լինի։ «Ոչ մի այլ երկրում նման բան չի եղել։ Վթարներ միշտ էլ կլինեն, բայց դրանք չպետք է կրկնվեն և չպետք է լայնածավալ լինեն», –…
Կարդալ ավելինLեզվի տակ ոսկորներ չկան. Ադրբեջանում հայտարարել են Հայաստանում «740 մուսուլմանական գերեզմանոցների» մասին
TRIPP նախագծի իրականացմանն ուղղված աշխատանքների ակտիվացման և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարի համատեքստում Բաքվում ակտիվացել են «Արևմտյան Ադրբեջանի» մասին խոսակցությունները։ Հիշեցնենք, որ այս անվան տակ Ադրբեջանը նկատի ունի ժամանակակից Հայաստանի գրեթե ողջ տարածքը։ Այս անգամ նույնանուն համայնքի (որը ստեղծվել է շտապ կարգով) նախագահ Ազիզ Ալեքբերլին հայտարարել է «Արևմտյան Ադրբեջանում» գտնվող 740 մուսուլմանական գերեզմանոցների կոորդինատների որոշման մասին։ Այս մասին ասվել է Կովկասի մուսուլմանների վարչության հետ համատեղ անցկացված միջոցառման ժամանակ։ Նորահայտ գործիչը դժգոհել է,…
Կարդալ ավելին








