«ԿՅԱՆՔ» Հայ երաժիշտ, երգիչ-երգահան Վահագ Ռաշը ներկայացրել է իր նոր ստեղծագործությունը՝ «Կյանք» վերնագրով։ Երգի հեղինակն է Սիրանուշ Անտոնյանը, գործիքավորումը կատարվել է Կարեն Արզումանյանի կողմից։ «Կյանք» երգը հանդիսանում է Վահագ Ռաշի և Սիրանուշ Անտոնյանի երրորդ համագործակցությունը։ Երաժիշտը պատմում է, որ երգը երկար ժամանակ իր մտքում պտտվում էր, մինչև հասկացան այն ճիշտ հնչողությամբ ներկայացնելու ձևը։ «Սիրանուշի երգերի մեջ միշտ կա հոգեբանական թերապիա, և այս գործն էլ բացառություն չէ», — նշում է Վահագ Ռաշը։ Հնչյունային ռեժիսոր՝ Սերգեյ Գասպարյան…
Կարդալ ավելինՆորություններ
Մամուլի հաղորդագրություն․288 828 000 դրամ տուգանք՝ ՀԴՄ սպասարկման համար չհիմնավորված բարձր գներ սահմանելու համար
Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը 288 828 000 դրամ տուգանք է կիրառել «Տոչ-մաստեր», «Իննթեք» , «Քյու տերմինալ», «ՀԴՄ շտրիխ», «Տերմինալ սերվ», «Մերի-Քրիստ» և «Սմարթ սոլուշնս» ընկերություններ անձանց խմբի նկատմամբ ՀԴՄ սպասարկման ծառայությունների ձեռքբերման համար չհիմնավորված բարձր (1 800 դրամից, 2 400 դրամից 3 600 դրամ), ինչպես նաև խտրական գներ սահմանելու և կիրառելու համար, ինչը հանգեցրել է գերիշխող դիրքի չարաշահման։ Ընդունված որոշմամբ Հանձնաժողովը հանձնարարել է` ü դադարեցնել չհիմնավորված բարձր և խտրական գների սահմանումն ու կիրառումը, ü 2024 թվականի նոյեմբերի…
Կարդալ ավելինՍՈՒՇԻԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է
ԱՀԱԶԱՆԳՈՒՄ ԵՆ ՍՊԱՌՈՂՆԵՐԸ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչների կողմից իրականացված վերահսկողական միջոցառումների արդյունքնում կասեցվել է անհատ ձեռնարկատեր Անդրանիկ Խաչատրյանին պատկանող սուշիի արտադրամասի արտադրական գործունեությունը (Երևան, Արշակունյաց պողոտա): Պարզվել է, որ արտադրամասն աշխատում է սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով: Ի մասնավորի՝ արտադրամասի հատակների, պատերի, մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, հեշտորեն լվացվող, ախտահանվող նյութերից, իսկ սանհանգույցի դուռը բացվել է դեպի…
Կարդալ ավելինՈրպես անհետ կորած որոնվում է Գալուստ Երոյանը
Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 1939 թ. ծնված Գալուստ Երոյանը: Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել Ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02։ `Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարդալ ավելինՆԳ նախարարությունը շարունակում է կանխարգելիչ միջոցառումները․ տեղադրվել են իրազեկող արագաչափեր.տեսանյութ
«Գեղարդ» հիմնադրամի դիմում-բողոքը Կուբայում լույս տեսնող «Universidad y Sociedad» ամսագրին
Միջազգային հարթակներում ինդեքսավորված “Universidad y Sociedad” գիտական ամսագրում վերջին տարիներին հրապարակվել են «գիտական» մի շարք հոդվածներ, որոնք ունեն քաղաքական կողմնակալ մոտեցումներ, ընդգծված հակահայկական ու հակագիտական ուղղվածություն, պարունակում են բացահայտ կեղծիք, թշնամական վերաբերմունք Հայաստանի Հանրապետության ու հայերի նկատմամբ։ Հրապարակված հոդվածներում, մասնավորապես՝ Aliyev Zaur Bilal Oglu. (2020). A vision on Armenian-Turk conflict during the beginning of XX century՝ խեղաթյուրված են 1915 թ․ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները։ Հայոց ցեղասպանությունը, փաթեթավորելով որպես հարկադիր միգրացիա և հայերին մեղադրելով 518…
Կարդալ ավելինՇԱՐՈՒՆԱԿԵՆՔ ՀԱՅ ՄՆԱԼ՝ ԵՐԳՈՎ, ՀԱՎԱՏՔՈՎ, ԲԱՐՈՒԹՅԱՄԲ․ ԱԴԱՄ ԲԱՐՐՈ
Ադամ Բարրոն՝ Գյումրիում ծնված ու ճակատագրի բերումով Փարիզում ապրող երգիչը, իր ձայնով ու կերպարով ներկայացնում է Հայաստանի պատմությունն ու հոգին աշխարհի բեմերում։ Ծննդյան անունը՝ Մուրադ Ամիրխանյան, բայց օտարների համար անսովոր հնչող անուն-ազգանունը փոխվեց, որպեսզի արտասահմանյան հանդիսատեսը չխեղաթյուրի այն, դառնալով Ադամ Բարրո։ Ձայնային դիապոզոնը՝ բասի ամենացածր նոտաներից մինչև բարիտոնի ամենաբարձրը, նրան դարձրել է միջազգային օպերային արվեստի հեռանկարային անուններից մեկը։ Ադամ Բարրոն հանդես է եկել Եվրոպայի և աշխարհի բազում քաղաքներում։ Նա միաժամանակ հանդես է գալիս բարեգործական նախաձեռնություններով…
Կարդալ ավելինԱզգային տիկնիկային թատրոնը Բրազիլիայում մասնակցել է «Animaneco Joinville» միջազգային փառատոնին
Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնը մասնակցել է Բրազիլիայի Ժոնվիլ քաղաքում անցկացված «Animaneco Joinville» 7-րդ միջազգային տիկնիկային թատերական փառատոնին։ Տիկնիկային թատրոնը հանդես է եկել «Մատնաչափիկը» ներկայացմամբ՝ այն խաղալով երկու անգամ պորտուգալերենով։ Փառատոնի շրջանակում կայացել են մի շարք կարևոր հանդիպումներ։ Թատրոնի գործունեությամբ հետաքրքրվել են Արգենտինայի և Բրազիլիայի այլ միջազգային փառատոների ղեկավարներ, ձեռք են բերվել համագործակցության նախնական պայմանավորվածություններ 2026-2028 թվականներին կայանալիք փառատոների համար։ Բրազիլիայի «Animaneco Joinville» 7-րդ միջազգային տիկնիկային թատերական փառատոնին 24 թատերախումբ…
Կարդալ ավելինՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը նշում է իր 80-ամյակը՝ ընդգծելով Հայաստանում գյուղական կյանքի կարևորությունը
Գյուղատնտեսական փառատոները պարզապես տոնակատարություններ չեն, դրանք հզոր հարթակներ են՝ ճանաչելու գյուղատնտեսների ներդրումը, ամրապնդելու համայնքային կապերը և ներկայացնելու տեղական բերքի բազմազանությունն ու հարստությունը։ Այս տարի Միավորված ազգերի կազմակերպության Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) միացել է «Բերքի տոն». գյուղական կյանքի և ավանդույթների փառատոնին։ ՊԳԿ-ի տաղավարներում իրենց արտադրանքը ներկայացնելու հնարավորություն ստացան Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերի յոթ շահառու գյուղացիական խմբեր, որոնք կիսվեցին իրենց պատմություններով՝ ընդգծելով ոչ միայն մշակույթն ու ավանդույթները, այլև հայաստանյան գյուղատնտեսության առատությունը։ ՊԳԿ-ի մասնակցությունը կազմակերպության…
Կարդալ ավելինԵրևանի քաղաքապետարանի հերթական նախաձեռնությունը՝ տարեցների համար
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության նախաձեռնած տարեցների ներգնա շրջագայությունների ծրագրի հերթական ուղղությունը Գառնին ու Գեղարդն էին։ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի մեր տատիկներն ու պապիկներն այցելեցին պատմամշակութային կարևոր վայրեր, ունեցան գեղեցիկ ու հիշարժան օր, ձեռք բերեցին նոր ծանոթություններ և վարչության պետ Գևորգ Ղարիբյանի հետ քննարկեցին իրենց խնդիրները: Այս տարվա ընթացքում նախատեսվում է իրականացնել 55 շրջագայություն՝ շուրջ 9 ուղղություններով, որոնցում կներառվի 1100 տարեց։
Կարդալ ավելին









