Փաշինյանն ու Էրդողանը պայմանավորվել են շարունակել երկխոսությունը․ ՀՀ կառավարություն

Փաշինյանն ու Էրդողանը պայմանավորվել են շարունակել երկխոսությունը․ ՀՀ կառավարություն

Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ Զրուցակիցները կարևորել են տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմանը միտված քայլերը։ Վարչապետ Փաշինյանը և նախագահ Էրդողանը շեշտել են կառուցողական մոտեցումների պահպանման անհրաժեշտությունը՝ փոխվստահության մթնոլորտի ձևավորման և տարածաշրջանային հաղորդակցությունների զարգացման նպատակով։ Կողմերը պայմանավորվել են շարունակել երկխոսությունը։        

Կարդալ ավելին

Հայտնաբերվել է 432 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

Հայտնաբերվել է 432 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

Օգոստոսի 25-ից սեպտեմբերի 1-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4938 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 213 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 215 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 217 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 23, չամրակապված վարելու՝ 1180, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 44, վարելու ընթացքում ծխելու՝ 519, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 349, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 256 և 1539 այլ իրավախախտում։ 140 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ…

Կարդալ ավելին

ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ ՊԵՏՔ Է ԴՐՎԵՆ

ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ ՊԵՏՔ Է ԴՐՎԵՆ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Հայկ Սարգսյանը հանդիպում է ունեցել Հայաստանի մի շարք կաթնամթերք՝ մասնավորապես պանիր արտադրող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։   Հանդիպման ընթացքում քննարկվել են արտադրական գործընթացներում անվտանգության չափանիշների խստագույնս պահպանման, ՎՎՀԿԿ (HACCP) համակարգի ներդրման կարևորության, ինչպես նաև արտահանման հնարավորությունների ընդլայնման հետ կապված հարցեր։   Հայկ Սարգսյանը, շեշտել է, որ Տեսչական մարմինը հետևողական է լինելու սպառողին որակյալ ու անվտանգ կաթնամթերքի մատակարարումն ապահովելու հարցում՝ գործադրելով վերահսկողության բոլոր հասանելի գործիքները: Մասնավորապես, հստակ ցուցում է տրվել պահպանել…

Կարդալ ավելին

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ

    Սիրելի՛ սովորողներ, մանկավարժներ, դասախոսներ, Նախորդ ուսումնական տարին հայտարարել էինք մշակութային կրթության տարի՝ կարևորելով ստեղծագործականությունը, արվեստի միջոցով իրականությանն առնչվելու, իրականությունը ճանաչելու, հետազոտելու հմտությունը, արվեստային և մշակութային կրթության խրախուսումը, մեր ուսումնական հաստատություններում միջոցառումների անցկացման բովանդակության շեշտադրումը։ Միասին նախորդ ուսումնական տարվա ավարտին կարողացանք արձանագրել, որ էապես ավելացել է թանգարաններ, թատրոններ, համերգասրահներ այցելող սովորողների թիվը, ընդ որում՝ այցելությունը դիտարկելով ոչ միայն իբրև ժամանց, այլև կրթական գործընթացի մաս։ Բազմաթիվ նախագծեր և քննարկումներ իրականացրեցինք, միասին անցկացրեցինք մշակութային վերջին զանգ՝…

Կարդալ ավելին

Սեպտեմբերի 1-ին ՄՍՇՊՀ-ն իր դռներն էր բացել փոքրիկ սպառողների առջև

Սեպտեմբերի 1-ին ՄՍՇՊՀ-ն իր դռներն էր բացել փոքրիկ սպառողների առջև

Ո՞վ էր ճիշտ՝  սպառողը, որը ցանկանում էր հետ վերադարձնել գնված սառնարանը և հետ ստանալ իր գումարը, թե՞ վաճառողը, որը պնդում էր, որ սառնարանի հետ կապված խնդիրը ծագել է սպառողի մեղքով։   Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նիստերի դահլիճում այսօր վիճում և որոշումներ էին կայացնում Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի մի խումբ սաներ։ Սեպտեմբերի 1-ի առթիվ կազմակերպված այս միջոցառման ընթացքում նրանք հարստացրեցին  սպառողների իրավունքների վերաբերյալ իրենց  գիտելիքները  և հետագայում կկարողանան արդեն իրական իրավիճակներում դրանք  կիրառել, ինչպես նաև օգտակար…

Կարդալ ավելին

Սեպտեմբերի 1-ը՝ գիտելիքի ու նոր հնարավորությունների սկիզբ

Սեպտեմբերի 1-ը՝ գիտելիքի ու նոր հնարավորությունների սկիզբ

  Սեպտեմբերի 1-ը ոչ միայն նոր ուսումնական տարվա մեկնարկն է, այլև գիտելիքի, զարգացման և նոր հորիզոնների օրվա խորհրդանիշը։ Այն յուրահատուկ առիթ է հիշեցնելու, որ կրթությունը ուժ է, որը ձևավորում է ապագա մասնագետներին, ղեկավարներին ու պատասխանատու քաղաքացիներին։ Ամիօ բանկը բարձր է գնահատում կրթության դերը հասարակության կայուն զարգացման գործում և համոզված է, որ կրթության մեջ կատարված ներդրումը միշտ նոր հնարավորություններ է ստեղծում։ Այդ համոզմունքով է գործարկվել Amio Era կրթական բարեգործական ծրագիրը, որի նպատակն է ուսանողներին ընձեռել սովորելու,…

Կարդալ ավելին

Եղանակը Հայաստանում

Եղանակը Հայաստանում

Սեպտեմբերի 2-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հարավարևմտյան քամի՝ 2-5 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը մի փոքր էլ կբարձրանա, սակայն չորեքշաբթի և հինգշաբթի օրերին այն աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով։ Ինչպես հայտնեցին Հայպետհիդրոմետից, Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հաջորդ գիշերը մայրաքաղաքում կլինի +20+22, վաղը ցերեկը՝ +36+38։ Օդի ջերմաստիճանը մարզերում՝ Շիրակ՝ գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +30+35, Կոտայքի լեռներ՝ գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +30+34, Կոտայքի նախալեռներ՝ գիշերը՝ +18+20, ցերեկը՝ +33+35, Սևանա լճի ավազան՝ գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +27+32, Լոռի՝ գիշերը՝ +10+15,…

Կարդալ ավելին

ԵՄ-ն շարունակում է հաստատակամորեն աջակցել Հայաստանում կրթական բարեփոխումներին. ՀՀ-ում ԵՄ առաքելություն

ԵՄ-ն շարունակում է հաստատակամորեն աջակցել Հայաստանում կրթական բարեփոխումներին. ՀՀ-ում ԵՄ առաքելություն

ՀՀ-ում ԵՄ առաքելության գրասենյակը շնորհավորում է Գիտելիքի և դպրության օրը։ «Հաջող ուսումնական տարի ենք մաղթում աշակերտներին, նրանց ուսուցիչներին և ընտանիքներին։ ԵՄ-ն շարունակում է հաստատակամորեն աջակցել Հայաստանում կրթական բարեփոխումներին և կրթությունն ավելի հասանելի դարձնել երիտասարդությանը»,- նշված է Ֆեյսբուքում արված գրառման մեջ։        

Կարդալ ավելին

ՔՊ–ական Արեն Մկրտչյանի պատգամավորական լիազորությունները դադարեցվել են.Լոռու մարզպետի պաշտոնում տեսնելու հավանականությամբ

ՔՊ–ական Արեն Մկրտչյանի պատգամավորական լիազորությունները դադարեցվել են.Լոռու մարզպետի պաշտոնում տեսնելու հավանականությամբ

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարեցվել են: «Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը և առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 155-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի պահանջներով` դադարած համարել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Արեն Մկրտչյանի` պատգամավորի լիազորությունները»,- նշված է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ստորագրած արձանագրության մեջ: Հիշեցնենք՝ Արեն Մկրտչյանը հայտնել էր, որ աշխատանքը շարունակելու է Լոռու մարզպետի պաշտոնում։…

Կարդալ ավելին

«ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐԻՏԱՍ» ԲԱՐԵՍԻՐԱԿԱՆ ՀԿ-Ի ԽՈՀԱՆՈՑԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է

«ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐԻՏԱՍ» ԲԱՐԵՍԻՐԱԿԱՆ ՀԿ-Ի ԽՈՀԱՆՈՑԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողություն են իրականացրել «Հայկական Կարիտաս» (Շիրակի մարզ, ք․ Գյումրի) բարեսիրական հասարակական կազմակերպությանը պատկանող սննդի կառույցի խոհանոցում։ Ստուգման ընթացքում պարզել են, որ արտադրական գործընթացներն այստեղ իրականացվում են սննդամթերքի հիգիենային ներկայացվող սահմանված պահանջների խախտմամբ։ Մասնավորապես՝ – սննդի կառույցի հատակը, պատերը, չեն պահվել նորոգ և մաքուր վիճակում, չեն ունեցել հարթ մակերես, ապահովված չեն եղել կեղտի կուտակումներից, պատշաճ չեն մաքրվել և ախտահանվել։ Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ սննդի կառույցի խոհանոցի արտադրական…

Կարդալ ավելին
1 86 87 88 89 90 827