Անգլիայում Ջոն Էրիկ Սփիբին, որը վիճակախաղում շահել էր 3.3 միլիոն դոլար, դատապարտվել է ազատազրկման՝ թմրանյութերի մեծածավալ արտադրության եւ հրազենի պահպանման համար, հաղորդել է Metro-ն։
Դատարանի տվյալներով՝ Սփիբին իր տան մոտ՝ Ուիգանում, կառուցել է երկու թմրամիջոցների «բարդ» լաբորատորիա։ Նրա արտադրած թմրանյութերը քողարկվել են որպես դեղամիջոցներ եւ փողոցում տարածվել են միջնորդների միջոցով։
Սփիբիի օբյեկտների խուզարկությունների ժամանակ ոստիկանությունը հայտնաբերել է երկու ատրճանակ եւ փամփուշտներ։ Սփիբիի աշխատակից՝ 45-ամյա Լի Դրուրին, իր ընկերությունն օգտագործել է որպես հանցավոր գործունեության քողածածկույթ։
Բացի այդ, Սփիբին, նրա որդին, ինչպես նաեւ Դրուրին եւ մեկ այլ հանցակից՝ Քալում Դորիանը, շարունակել են իրենց անօրինական գործունեությունը։ Նրանց նամակագրությունը վկայում է հումքի մատակարարման եւ շահույթը մեծացնելու համար թմրանյութերի սինթեզին անցնելու ծրագրերի մասին։ Թմրանյութերի բաղադրատոմսերը պահվել են Դրուրիի հեռախոսում։
Դատարանը նշել է, որ Սփիբին կարեւոր դեր է խաղացել հանցավոր գործարքի մեջ՝ տրամադրելով տարածք եւ սարքավորումներ։ Դատավորն ընդգծել է, որ չնայած վիճակախաղում խոշոր շահմանը՝ Սփիբին շարունակել է հանցավոր գործունեությունը «կենսաթոշակային տարիքից հետո էլ»։
Արդյունքում՝ նա դատապարտվել է 16 տարի վեց ամիս ազատազրկման՝ թմրանյութեր արտադրելու դավադրության, ինչպես նաեւ կյանքի համար վտանգ ներկայացնող հրազեն եւ զինամթերք պահելու համար։
Նրա որդին ստացել է ինը տարի ազատազրկում։ Դրուրին նույնպես դատապարտվել է ինը տարի ինը ամիս ազատազրկման։
