Սպառողական նվազագույն զամբյուղը հասանելի չէ ՀՀ քաղաքացիներից շատերին, հատկապես թոշակառուներին. պատգամավոր

Սպառողական նվազագույն զամբյուղը հասանելի չէ ՀՀ քաղաքացիներից շատերին, հատկապես թոշակառուներին. պատգամավոր

2024 թվականի վերջին եռամսյակում մեկ անձի համար սպառողական զամբյուղի արժեքը Հայաստանում կազմել է 78 811 դրամ։ Այս մասին փետրվարի 12-ին Ազգային ժողովի նիստում հայտարարեց ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավոր Թադևոս Ավետիսյանը՝ դիմելով կառավարության անդամներին։ Միաժամանակ, նվազագույն աշխատավարձը, առանց հարկերի, 75 հազար դրամ է, որը ցածր է նվազագույն սպառողական զամբյուղի ինքնարժեքից։ «Միջին կենսաթոշակը 73 տոկոսով ցածր է նվազագույն սպառողական զամբյուղից։ Միևնույն ժամանակ, նվազագույն կենսաթոշակն ավելի քան երկու անգամ ցածր է»,- ասաց Ավետիսյանը։ Սրան ի պատասխան աշխատանքի և…

Կարդալ ավելին

Այսօր հայ մեծանուն արձակագիր Հրանտ Մաթևոսյանի ծննդյան 90-ամյակն է

Այսօր հայ մեծանուն արձակագիր Հրանտ Մաթևոսյանի ծննդյան 90-ամյակն է

Փետրվարի 12-ին լրանում է հայ մեծանուն արձակագիր Հրանտ Մաթևոսյանի ծննդյան 90-ամյակը: Օրվա կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Մաթևոսյան ընտանիքի անդամները, գրողներ, մտավորականներ, գիտնականներ, պաշտոնյաներ, արվեստագետներ այցելել են Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն՝ խնկարկելու և ծաղիկներ խոնարհելու մեծանուն արձակագրի հիշատակին: Ներկաները նշանավորել են Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործական վաստակը, մտավորականի կերպարն ու ժամանակի մեջ նրա տեղն ու դերը։ Հաջորդիվ տեղի  է ունեցել մաթևոսյանական «Ես տեր եմ իմ ժամանակին» տեքստի ընթերցում՝…

Կարդալ ավելին

Առաջին անգամ անցկացվել է ընթերցանության օլիմպիադա

Առաջին անգամ անցկացվել է ընթերցանության օլիմպիադա

  Առաջին անգամ 5-րդ և 6-րդ դասարանցիների շրջանում կազմակերպվել է ընթերցանության օլիմպիադա «Մայրենի» առարկայի շրջանակում. այսօր Երևանի և մարզերի շարք դպրոցներում անցկացվել է օլիմպիադայի մարզային փուլը: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այցելել է Երևանի Խ. Աբովյանի անվան թիվ 2 հիմնական դպրոց՝ հետևելու օլիմպիադայի ընթացքին, դիտարկելու ընդհանուր մասնակցությանը, լսելու աշակերտների և ուսուցիչների կարծիքները: «Կարծում եմ՝ ընթերցանության օլիմպիադայի անցկացումը նպաստելու է երեխաների՝ ընթերցելու կարողությունների զարգացմանը: Հատկանշական է, որ այս օլիմպիադան հանրապետական փուլ չի ունենալու, քանի որ նպատակը…

Կարդալ ավելին

Մեկնարկել է «Կինոդպրոց առանց սահմանների» կրթական ծրագիրը

Մեկնարկել է «Կինոդպրոց առանց սահմանների» կրթական ծրագիրը

  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում  մեկնարկել է «Կինոդպրոց առանց սահմանների» կրթական ծրագիրը։ Ծրագիրն իրականացնում է «Արմ ֆիլմ ինդուստրի դևելոպմենտ» մշակութային հիմնադրամը՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ (ԵԹԿՊԻ) գործընկերությամբ: Ծրագրի մեկնարկին ներկա են եղել և ողջույնի խոսքով հանդես եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Սառա Նալբանդյանը և «Կինոդպրոց առանց սահմանների» կրթական ծրագրի ղեկավար Գուժ Թադևոսյանը: Նախարարի…

Կարդալ ավելին

Էլեկտրոնային տոմսերի միասնական հարթակը պետք է բարձրակարգ ծառայություն մատուցի քաղաքացիներին․ Ժաննա Անդրեասյան

Էլեկտրոնային տոմսերի միասնական հարթակը պետք է բարձրակարգ ծառայություն մատուցի քաղաքացիներին․ Ժաննա Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է WebEx Technologies ընկերության ներկայացուցիչներին։ Մրցութային կարգով ընտրված այս ընկերությունը ստեղծել է ԿԳՄՍՆ ենթակայությամբ գործող թանգարանների և արգելոց-թանգարանների էլեկտրոնային տոմսերի museumsarmenia.am միասնական հարթակը: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյանն ու նախարարության ենթակայությամբ գործող թանգարանների տնօրեններ: WebEx Technologies ընկերության պատասխանատուների խոսքով՝ էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգն արդեն ներդրված է 26 թանգարանում: Կարևորելով նոր համակարգի գործարկումը՝ …

Կարդալ ավելին

Ակադեմիական միջավայրում առաջխաղացումը պետք է հիմնված լինի բացառապես  արժանիքների վրա․ Ժաննա Անդրեասյանը հանդիպել է կին գիտնականներին

Ակադեմիական միջավայրում առաջխաղացումը պետք է հիմնված լինի բացառապես  արժանիքների վրա․ Ժաննա Անդրեասյանը հանդիպել է կին գիտնականներին

Գիտության ոլորտում կանանց և աղջիկների միջազգային օրվա կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը այսօր հանդիպել է «Կին ղեկավարների առաջխաղացմանն ուղղված ծրագիր 2024» մրցույթի շահառու խմբերի շուրջ երեք տասնյակ ղեկավարներին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը: Ողջունելով հյուրերին և շնորհավորելով մասնագիտական օրվա առթիվ՝ ԿԳՄՍ նախարարը շնորհակալություն է հայտնել ներդրած ջանքերի համար: Նա ընդգծել է՝ Կառավարությունը խթանում է կանանց ներգրավվածությունը հետբուհական կրթության մակարդակում՝ կարևորելով նաև…

Կարդալ ավելին

ԿԳՄՍ նախարարը ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանի հետ քննարկել է համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր

ԿԳՄՍ նախարարը ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանի հետ քննարկել է համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար ժաննա Անդրեասյանն ընդունել ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Ադդե Հովասափյանը: Ողջունելով հյուրերին՝ ԿԳՄՍ նախարարը կարևորել է դեսպանության և Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի հետ արդյունավետ համագործակցությունը՝ պատրաստակամություն հայտնելով ներդնել ջանքեր դրա շարունակականության ապահովման համար: Անդրադառնալով կրթության ոլորտում փոխգործակցությանը՝ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է Բրիտանական…

Կարդալ ավելին

Հայ վարպետները Հնդկաստանում մասնակցում են Սուրաջկունդի արհեստների միջազգային փառատոնին

Հայ վարպետները Հնդկաստանում մասնակցում են Սուրաջկունդի արհեստների միջազգային փառատոնին

Փետրվարի 7-23-ը Հնդկաստանի Ֆարիդաբադ քաղաքում անցկացվում է Սուրաջկունդի արհեստների 38-րդ միջազգային փառատոն-տոնավաճառը, որը միավորում է տարբեր երկրների մշակութային ժառանգությունը և արհեստների վարպետներին։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ հեղինակավոր այս միջոցառմանն ամեն տարի Հայաստանը ներկայացնում են «Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան» ՊՈԱԿ-ի վարպետները՝ ասեղնագործուհի Արմենուհի Խաչատրյանը, գորգագործության  վարպետ Մարինե Ղարիբյանը և տիկնիկագորրծ Թագուհի Ասատրյանը։ Հիմնականում ներկայացվում են հայկական գործվածքը (կարպետներ, ասեղնագործ  և թաղիքից պատրաստված աշխատանքներ, դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշներ) և հուշանվերներ, զուգահեռ…

Կարդալ ավելին
1 122 123 124 125 126 245