Դոլարի արժեքը նվազում է համաշխարհային այլ արժույթների նկատմամբ՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև երկշաբաթյա հրադադարի մասին լուրերից հետո, ինչպես ցույց են տալիս առևտրային տվյալները։ Եվրոյի փոխարժեքը դոլարի նկատմամբ բարձրացել է մինչև 1,1674 դոլար՝ նախորդ փակման 1,1597 դոլարի դիմաց, դոլարի փոխարժեքը իջել է ենեայի նկատմամբ՝ 158,65 իենե՝ նախորդ փակման 159,64 իենեի փոխարեն մեկ դոլարի դիմաց։ Դոլարի ինդեքսը նվազել է 0,67%-ով՝ հասնելով 99 կետի։ Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Իրանի վրա ռմբակոծությունները երկու շաբաթով դադարեցնելու…
Կարդալ ավելինՍփյուռք
Պետական աջակցությամբ իրականացվող մշակութային ծրագրերի շնորհանդես
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել ժամանակակից արվեստի, մշակութային կրթության և գրահրատարակչական ոլորտներում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ 2026 թվականին իրականացվող մշակութային ծրագրերի շնորհանդեսը։ Միջոցառմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, դրամաշնորհային ծրագրերն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչները։ Միջոցառման նպատակն էր ներկայացնել պետական մշակութային քաղաքականության առաջնահերթությունները, ընդգծել ոլորտի զարգացման կարևոր ուղղությունները, ինչպես նաև բարձրացնել հանրային իրազեկվածությունը ֆինանսավորում ստացած ծրագրերի վերաբերյալ։ 2026 թ. մշակույթի ոլորտի դրամաշնորհային ծրագրերն անցկացվել են 7 անվանակարգում՝…
Կարդալ ավելինՑԱԽԱԼ-ը պարսկերենով նախազգուշացրել է իրանցիներին՝ երկաթուղային ենթակառուցվածքներին հարվածելու մասին
Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը պարսկերենով արտակարգ նախազգուշացում է հրապարակել Իրանի բնակիչների համար՝ կոչ անելով նրանց մինչև տեղական ժամանակով ժամը 21:00-ն ձեռնպահ մնալ երկրի ողջ տարածքում գնացքների օգտագործումից: «Գնացքներում և երկաթուղային գծերի մոտակայքում ձեր ներկայությունը վտանգում է ձեր կյանքը», — ասված է ուղերձում:
Կարդալ ավելինԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ԿԲ նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանի թեկնածությանը
Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն ապրիլի 6-ին դրական եզրակացություն է տվել Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնակատար Մարտին Գալստյանի թեկնածությանը։ Գալստյանը, մասնավորապես, ներկայացրել է վերջին 7 տարիների ընթացքում ԿԲ-ի իրականացրած գործունեությունը։ Հայաստանի Կենտրոնական բանկն անկախ մարմին է, որի գլխավոր նպատակը երկրում գների կայունության ապահովումն է։ Այն մշակում և իրականացնում է դրամավարկային քաղաքականությունը, թողարկում է ազգային արժույթը, կարգավորում և վերահսկում է ֆինանսական համակարգը՝ ապահովելով բանկային հատվածի և վճարահաշվարկային համակարգերի կայունությունը, ինչպես նաև ֆինանսական ծառայությունների սպառողների…
Կարդալ ավելինԱմիօ բանկը համալրել է կանոնադրական կապիտալը 20 մլրդ ՀՀ դրամով
Ամիօ բանկի կանոնադրական կապիտալը համալրվել է 20 միլիարդ ՀՀ դրամով: Համալրման վերաբերյալ որոշումն ընդունվել է 2025 թվականի դեկտեմբերի 18-ին կայացած Բանկի բաժնետերերի ընդհանուր ժողովում: Համալրման արդյունքում, 2026թ. ապրիլի 06-ի դրությամբ, Բանկի կանոնադրական կապիտալը կազմում է 210 միլիարդ ՀՀ դրամ: Կապիտալի համալրումը միտված է Բանկի ռազմավարական ծրագրի իրականացմանը՝ շեշտադրելով հատկապես Բանկի մրցակցային դիրքի ամրապնդումն ու բիզնեսի ընդլայնմանն ուղղված նախաձեռնությունների իրականացումը: Ներդրված միջոցները կնպաստեն Բանկի դինամիկ աճին և շարունակական զարգացմանը՝ ապահովելով կայունություն ու նոր հնարավորություններ հաճախորդների…
Կարդալ ավելինՀայաստանի ժայռապատկերների 140-ամյա պատմությունն ամփոփվել է Կարեն Թոխաթյանի մենագրության մեջ
Լույս է տեսել ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Կարեն Թոխաթյանի հեղինակային «Հայաստանի ժայռապատկերները» մենագրությունը։ Այն ամփոփում է Հայաստանի ժայռապատկերների հայտնաբերման և ուսումնասիրման շուրջ 140-ամյա պատմությունը։ Մենագրության շնորհանդեսը տեղի ունեցավ սույն թվականի մարտի 27-ին՝ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում։ Աշխատության նպատակն է հանգամանալի հետազոտությամբ ու հիմնական տեսակետների քննությամբ լուսաբանել ասպարեզում առկա բարդ հարցերը, բացահայտել ժայռափորագրման ոլորտի ձևավորման նախադրյալները, զարգացման փուլերը և օրինաչափությունները, ժայռապատկերաբանության գիտաճյուղում առաջադրել նոր խնդիրներ, առաջարկել եղանակներ ու կիրառելի լուծումներ: Հեղինակը համակողմանիորեն վերլուծել…
Կարդալ ավելինԱՄՓՈՓՎԵԼ Է ՁՎԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՑՄԱՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԱԾ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄՅՈՒՍ ՄԱՍԸ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնինն ամփոփել է Սուրբ Զատկի տոնին ընդառաջ ձվի արտադրության և իրացման շուկայում իրականացված վերահսկողության արդյունքների երկրորդ մասը: Իրացման ցանցում իրականացված հսկիչ գնումների արդյունքում թարմության և կարգի նկատմամբ լաբորատոր փորձաքննության են ներկայացվել նմուշներ «Աշտարակ» (արտադրման ամսաթիվ՝ 24․03), «Արաքս» (արտադրման ամսաթվեր՝ 20․03, 23․03, 26․03, 27․03, 28․03, 30․03), «Արզնի» (արտադրման ամսաթիվ՝ 24․03), «Գնթունիկ» (արտադրման ամսաթիվ՝ 29․03), «Էլիտ» (արտադրման ամսաթիվ՝ 25․03), «Էրեբունի» (արտադրման ամսաթվեր՝ 26․03, 27․03), «Կոկո» (արտադրման ամսաթիվ՝ 20․03), «Հում ձու» (արտադրման ամսաթիվ՝ 29․03), «Շիրակ» (արտադրման ամսաթվեր՝ 21․03, 23․03, 24․03, 26․03, 31․03), «Ոսկեհատ» (արտադրման ամսաթիվ՝ 21․03), «Վարդբաղ» (արտադրման ամսաթիվ՝ 29․03) արտադրատեսակների նշված խմբաքանակներից։ Բոլոր նմուշները թարմություն ցուցանիշով…
Կարդալ ավելինԱմիօ բանկը դարձրեց բնակարանային երազանքները իրականություն TOON EXPO 2026-ում
Իրականացված երազանքներ, սպասվածից բարձր արդյունքներ և շահավետ առաջարկներ մեկ հասցեում. կայացավ TOON EXPO անշարժ գույքի ոլորտի տարվա խոշոր ցուցահանդեսը: Ամիօ բանկը այս տարի ևս Տուն էքսպոյի օրերին ներկայացավ հիփոթեքային վարկերի շահավետ առաջարկներով, լավագույն պայմաններով ու պրոֆեսիոնալ խորհրդատվությամբ: Ամիօ բանկի մարդաշատ և նորարարական տաղավարում բազմաթիվ երազանքներ դարձան իրականություն՝ մեկնարկ տալով հաճախորդների կյանքի նոր շրջափուլին: Տաղավարում այցելուները ծանոթացան հիփոթեքային վարկավորման, բնակարանների ձեռքբերման և վերանորոգման ֆինանսավորման ծրագրերին, ինչպես նաև բանկի ու կառուցապատողների համագործակցությամբ մշակված հատուկ առաջարկներին։ Եռօրյա…
Կարդալ ավելինՀրապարակվել է Դրամավարկային քաղաքականության հաշվետվողականության զեկույցը
Հրապարակվել է Դրամավարկային քաղաքականության հաշվետվողականության զեկույցը (2025 թ.), որը դրամավարկային քաղաքականության թափանցիկության և հաշվետվողականության շարունակական բարելավման հանձնառության կարևոր բաղադրիչներից է: Վերջինս ՀՀ կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության հաշվետվողականության զեկույցների շարքից առաջինն է, որոնք հրապարակվելու են յուրաքանչյուր տարվա առաջին եռամսյակի ավարտին: Զեկույցը ներկայացնում է գների կայունության նպատակի ապահովման համար Կենտրոնական բանկի կողմից իրականացված դրամավարկային քաղաքականության արդյունքները: Զեկույցն ամփոփ անդրադարձ է կատարում նախորդ տարիների տնտեսական զարգացումներին, որին հաջորդում է 2025 թվականի ընթացքում կայացված դրամավարկային քաղաքականության որոշումների մանրամասն ներկայացումը:…
Կարդալ ավելինԴատախազական ներգործության արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված վնասից շուրջ 454 հազար դոլարին համարժեք դրամ
Գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազի հանձնարարությամբ՝ 2025 թվականի դեկտեմբերի 25-ին նախաձեռնված քրեական վարույթներից մեկով, տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ա.Հ.-ն, Ն.Ա.-ի հետ հանդիսանալով Երևան քաղաքում կառուցվող բազմաբնակարան շենքերի կառուցապատող, նշված շենքերում գտնվող բնակարանների օտարման նպատակով, գնորդների հետ կնքել են անշարժ գույքի բաժնեմասի սահմանման և առուվաճառքի պայմանագրեր՝ ստանալով ընդհանուր 1 միլիարդ 554 միլիոն 785 հազար դրամ եկամուտ։ Այդ մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:…
Կարդալ ավելին









