Եվրահանձնաժողովը հոկտեմբերի 30-ին առաջին անգամ հայտարարեց ԵՄ-ին Ուկրաինայի և Մոլդովայի հնարավոր անդամակցության կոնկրետ ամսաթիվը, հայտնել է գերմանական Deutsche Welle պարբերականը: «Մենք լրացուցիչ գործիքներ ենք ստեղծել Արևմտյան Բալկանների երկրների, Մոլդովայի և Ուկրաինայի համար՝ օգնելու համար նրանց արագացնելու իրենց բարեփոխումները։ Այս գործիքները կոչվում են «Աճի ծրագիր», «Ուկրաինայի ծրագիր»՝ կախված երկրից: Եվ այս ծրագրով հնարավոր ենք դարձրել, որ Արևմտյան Բալկանները, Մոլդովան, ինչպես նաև Ուկրաինան ավարտին հասցնեն բարեփոխումները, որպեսզի մինչև Եվրահանձնաժողովի հաջորդ մանդատի ավարտը կարողանան ամեն ինչ պատրաստել և…
Կարդալ ավելինՍփյուռք
Ռուսաստանի իշխանությունները հավաստիացրել են, որ մտադիր չեն սահմանափակել ալկոհոլի վաճառքը
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ նախագահի աշխատակազմը ոգելից խմիչքի արգելքի օրենք մտցնելու կամ ալկոհոլի վաճառքի ժամանակի կրճատման հարցը չի քննարկում։ «Այդ առումով մենք տարբեր փորձառություններ ունեինք մեր երկրում, նկատի ունեմ Խորհրդային Միությունում։ Փորձը շատ պերճախոս է և շատ հեշտ է վերլուծել»,- ըստ НТВ հեռուստաալիքի՝ նշել է նա։ Միաժամանակ մեկնաբանելով ալկոհոլի վաճառքը սահմանափակելու մասին՝ Վոլոգդայի նահանգապետ Գեորգի Ֆիլիմոնովի որոշումը, Պեսկովը նշել է, որ «դա տարածաշրջանային իշխանությունների իրավասությունն է»։ Ավելի վաղ Ֆիլիմոնովը հայտնել…
Կարդալ ավելինԲացվել է «Երվանդ Քոչար-125. հատելով ժամանակ և տարածություն» ցուցահանդեսը.ԿԳՄՍ
Երվանդ Քոչարի 125-ամյակի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային պատկերասրահի, Երվանդ Քոչարի թանգարանի և Քոչար ընտանիքի համագործակցությամբ բացվել է «Երվանդ Քոչար–125. հատելով ժամանակ և տարածություն» ցուցահանդեսը: Բացման արարողությանը ներկա է եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը: Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդգծել է. «Պետությունը չափազանց կարևորում է անվանի գործիչների արժանի մեծարումն ու հանրահռչակումը: Եվ այս համատեքստում Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակը պատշաճ նշելու նպատակով ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է հոբելյանական հանձնաժողով, որը հաստատել է…
Կարդալ ավելինAMIO Internship. կրթելով նոր սերնդի մասնագետներին.(Տեսանյութ)
Ամիօ բանկը, կարևորելով կրթության դերը, որպես մեր ապագայի մեջ արժեքավոր ներդրում, այս անգամ ներկայացնում է AMIO Internship ծրագիրը, որը միտված է ներգրավել համալսարանների ՏՏ բաժիններում սովորող ուսանողներին՝ հնարավորություն տալով նրանց ոչ միայն անցնել պրակտիկա մեծ ընկերությունում, այլև աշխատաշուկայում դառնալ մրցունակ մասնագետ։ Ամիօ բանկի վարձրատրվող պրակտիկայի ծրագրի 2-րդ փուլի պրակտիկանտներն արդեն մի քանի ամիս է ինչ աշխատում են Համակարգերի և ցանցերի կառավարման բաժնում։ Ծրագիրը մեկնարկել է 2023թ․-ին, բանկի ՀԾ-Բանկ համակարգի ծրագրավորողների համար, իսկ այս տարի՝ Համակարգերի…
Կարդալ ավելինԲյուջետային քննարկումներ-2025․ մարդկային կապիտալի զարգացում բոլոր ուղղություններով.ԿԳՄՍՆ
ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թվականի պետական բյուջեի նախնական քննարկումներում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է՝ 2025 թվականին նախարարության գերակայությունների շարքում է լինելու նաև բոլոր ուղղություններով մարդկային կապիտալի զարգացումը: Կամավոր ատեստավորմանը մասնակցելու հայտ է ներկայացրել ավելի քան 6000 ուսուցիչ 2025 թվականին շարունակվելու է ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացը, որն այս տարի առաջին անգամ անցկացվելու է էլեկտրոնային ձևաչափով: Գործընթացը կմեկնարկի նոյեմբերի 9-ին. մասնակցության հայտ է ներկայացրել ավելի քան 6000 ուսուցիչ: Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ 2021-2023 թթ. ատեստավորման…
Կարդալ ավելինՀՀ ԿԲ խորհուրդը որոշեց իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով այն 7.25%.ԿԲ
Այսօր ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը հանդիպելով լրագրողներին ներկայացրեց վերաֆինանսավորման տոկոսատրույքի նվազեցման հնարավորությունները: Այսպիսով ՀՀ ԿԲ խորհուրդը որոշեց իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով այն 7.25%։ 2024 թվականի հոկտեմբերի 29-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 7.25%: Խորհուրդը գնահատում է, որ ավելի ցածր վերաֆինանսավորման տոկոսադրույքն անհրաժեշտ է միջնաժամկետում գնաճի 4% մակարդակի և գների կայունության նպատակի իրագործման համար: 2024 թվականի երրորդ եռամսյակի ընթացքում 12-ամսյա գնաճը շարունակել է պահպանվել նպատակային ցուցանիշից ցածր մակարդակում՝…
Կարդալ ավելինՀայկական մշակույթը ներկայացվում է Թուրքմենստանում
ԿԳՄՍ նախարարությունից progressarmenia.com-ին հայտնում են Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում անցկացվում է «Հայաստանի մշակույթի օրեր» ծրագիրը: Հայաստանի մշակութային պատվիրակությունը գլխավորում է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Հոկտեմբերի 28-ին մշակույթի օրերի մերկնարկն ազդարարվել է «Ալթունյան» պետական անսամբլի համերգով և Սերգեյ Փարաջանովին նվիրված լուսանկարչական ցուցահանդեսով: Մշակույթի օրերի բացումը տեղի է ունեցել Թուրքմենստանի պետական մշակութային կենտրոնի «Մուղամլար» համերգասրահում: Վերոնշյալ կենտրոնի ճեմասրահում արվեստասեր հանրությանն է ներկայացվել նաև լուսանկարչական ցուցահանդեսը: Մշակույթի օրերի բացման հանդիսավոր համերգին ողջույնի խոսքով հանդես են…
Կարդալ ավելին«100-ամյակի լավագույն թիմի անվան ներքո հանդես գալը լրացուցիչ պատասխանատվություն է». Ժաննա Անդրեասյանն ընդունել է շախմատի հավաքականի անդամներին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Հայաստանի շախմատի կանանց և տղամարդկանց հավաքականներին, որոնք վերջերս Բուդապեշտում մասնակցել են շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադային: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը և Հայաստանի շախմատի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Արմեն Գևորգյանը: ԿԳՄՍ նախարարը ողջունել է շախմատիստներին, շնորհակալություն հայտնել հաջող մրցելույթների համար և շնորհավորել նրանց գրանցած արդյունքների առթիվ: Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ շախմատն առանձնահատուկ նշանակություն ունի հանրության շրջանում, հատկապես այն ժամանակից…
Կարդալ ավելինՊարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում(Տեսանյութ)
Հոկտեմբերի 21-ից 28-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4913 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 202 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 227, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 372 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 42, չամրակապված վարելու՝ 1068, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 313, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 309, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 328 և 1620 այլ իրավախախտումներ։ 144 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 184-ը՝ տեխնիկական…
Կարդալ ավելինԻրանը հայտնել է, որ իսրայելական գրոհը չի ազդել իր ռազմական պոտենցիալի վրա
Իրանին Իսրայելի հասցրած հարվածը չի ազդել իսլամական հանրապետության պաշտպանական պոտենցիալի վրա։ Այս մասին հայտնել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը։ «Սիոնիստական վարչակարգի գործողությունն Իրանում, որի թիրախը Իրանի ռազմական պոտենցիալն էր, նրա վրա փոքրագույն ազդեցություն չի գործել»,- ասել է նա պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման Թեհրանի գրասենյակի ղեկավարի հետ հանդիպմանը։ Ահմադիանը ավելացրել է, որ Իրանը «պահպանում է ուժն ու հզորությունը»։ «Նասրալայի եւ նրա զինակիցների մահվանից հետո դուք տեսաք, որ դիմադրությունը շարունակում է իր ճանապարհն…
Կարդալ ավելին








