Նոյեմբերի 16֊ին Չարթ Միքս Փրոջեքթ ֊ ը ներկայացնում է իսկական մեգաշոու Խչոյի, Սևակի և Գուֆի անզուգական կատարմամբ` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում

Նոյեմբերի 16֊ին Չարթ Միքս Փրոջեքթ ֊ ը ներկայացնում է իսկական մեգաշոու Խչոյի, Սևակի և Գուֆի անզուգական կատարմամբ` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում

Երևանը նման համերգ դեռ չի տեսել Նոյեմբերի 16֊ին Չարթ Միքս Փրոջեքթ ֊ ը ներկայացնում է իսկական մեգաշոու Խչոյի, Սևակի և Գուֆի անզուգական կատարմամբ` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Ձեզ սպասվում է անկրկնելի շոու` յուրահատուկ նախագծված հեղինակային բեմ, անթերի հնչողություն, ֆանտաստիկ լուսային էֆեկտներ և ամենակարևորը բարձր, շատ բարձր տրամադրություն։ Շտապեք, տոմսերը խիստ սահմանափակ են։ Տոմսերը կարող եք ձեռք բերել ticketon.am կայքից։ Չարթ Միքս Փրոջեքթ, հետևեք մեր նորություններին։ https://www.instagram.com/chart_mix_project?igsh=MzRlODBiNWFlZA== Ticketon LLC – Buy Tickets Now!        

Կարդալ ավելին

Քաղցրաշենում կասեցվել է կաթնամթերքի վերամշակման արտադրամաս

Քաղցրաշենում կասեցվել է կաթնամթերքի վերամշակման արտադրամաս

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչներն իրականացրել են ստուգում «Խաք» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Արարատի մարզ, գ․ Քաղցրաշեն ), որի ընթացքում հայտնաբերվել են հետևյալ խախտումները՝ – արտադրական շինությունների հատակը, որտեղ իրականացվել է  սննդամթերքի արտադրությունը, չի պահվել սարքին և նորոգ վիճակում, ինչը չի ապահովել դրանց հեշտորեն լվացումը և ախտահանումը, –     թափոնները , իրենց կատեգորիաներին համապատասխան, տեղադրված չեն եղել առանձին մակնշված, սարքին վիճակում գտնվող և բացառապես այդ թափոնների  ու աղբի հավաքման և պահպանման համար…

Կարդալ ավելին

Գազայում պոլիոմիելիտի դեմ ավելի քան 460 հազար երեխա է պատվաստվել. ԶԼՄ-ներ

Արաբական Միացյալ Էմիրությունները հայտարարել են, որ ավարտել են Գազայի հատվածում պոլիոմիելիտի պատվաստումները 460,000 երեխաների համար՝ էմիրատական օգնության աշխատակիցների մասնակցությամբ արշավի առաջին ութ օրերի ընթացքում: Ինչպես հաղորդում է WAM լրատվական գործակալությունը, պատվաստումներ են իրականացվում 150 բժշկական կենտրոններում, որոնք սպասարկում են ավելի քան 2 հազար մասնագետներ։ Ընդհանուր առմամբ, Գազայի հատվածում բնակվող 640 հազար երեխա պետք է պոլիոմիելիտի պատվաստանյութ ստանա։ Պաղեստինյան անկլավում սեպտեմբերի 1-ին սկսվել է երեխաներին պոլիոմիելիտի դեմ պատվաստելու արշավը։ Այն համակարգում են Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, ՄԱԿ-ի…

Կարդալ ավելին

Մեկնարկել է ԱԺ հերթական նստաշրջանի աշխատանքը

Մեկնարկել է ԱԺ հերթական նստաշրջանի աշխատանքը

Սեպտեմբերի 9-ին ՀՀ օրհներգի հնչյունների ներքո մեկնարկել է ՀՀ ԱԺ ութերորդ գումարման ութերորդ նստաշրջանի աշխատանքը: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնել է, որ Կենտրոնական ընտրական  հանձնաժողովը  ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված եւ լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին թիվ 21 արձանագրությունը, ըստ որի՝ մանդատը տրվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Արմենուհի Ղազարյանին: Ազգային ժողովի  կազմը համալրած պատգամավոր Արմենուհի Ղազարյանն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն ԱԺ նիստում…

Կարդալ ավելին

Երեխաների նկատմամբ բռնության դեպքերն ավելացել են, դրանք շատ մեծ թիվ են կազմում հենց ընտանիքներում. ՄԻՊ

Երեխաների նկատմամբ բռնության դեպքերն ավելացել են, դրանք շատ մեծ թիվ են կազմում հենց ընտանիքներում. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հյուրընկալվել է ONTALK-ի ԵՐԻՏ/CAST-ին և զրուցել ակտիվ երիտասարդներ Համլետ Պետրոսյանի և Լաուրա Թորոսյանի հետ: Հայտնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից: Գլխավոր թեման  երեխաների իրավունքների պաշտպանությունն էր, որը Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության ամենակարևոր ուղղություններից է: Ոլորտում վերջին տարիներին գրանցվել է դրական առաջընթաց, այնուամենայնիվ, խնդիրները դեռ բազմաթիվ են: Երեխաների նկատմամբ բռնությունների դեպքերն ավելացել են, դրանք շատ մեծ թիվ են կազմում հենց ընտանիքներում: Երեխաների մասնակցությունը տարբեր գործընթացներին, այդ թվում՝ որոշումների կայացման գործընթացներում, ունի բացառիկ…

Կարդալ ավելին

Հնդկաստանը հայտնել է երկրում կապիկի ծաղիկով հիվանդացության առաջին դեպքի մասին

Հնդկաստանը հայտնել է երկրում կապիկի ծաղիկով հիվանդացության առաջին դեպքի մասին

Առողջապահության նախարարությունը կիրակի օրը հայտնել է, որ Հնդկաստանում կապիկի ծաղիկի կասկածելի դեպք է գրանցվել մի տղամարդու մոտ,  որը վերջերս է վերադարձել վիրուսի բռնկում ունեցած  երկրից: Գերատեսչությունից հայտնել են, որ հիվանդը մեկուսացվել է հիվանդանոցում և ենթարկվում է բուժման։ Միևնույն ժամանակ, Հնդկաստանի առողջապահության նախարարությունը չի հստակեցրել, թե հիվանդի մոտ կապիկի ծաղիկի ինչ շտամ է հայտնաբերվել, սակայն ներկայումս թեստեր են անցկացվում վարակը հաստատելու համար։ Կապիկի ծաղիկը կարող է տարածվել սերտ շփման դեպքում: Այն սովորաբար թեթև է ընթանում, բայց…

Կարդալ ավելին

Եղանակը Հայաստանում

Եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում՝ սեպտեմբերի 7-ին, 10-ին և 12-ին՝ կեսօրից հետո, 8-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 9-ին, 10-ի գիշերը և 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան՝ 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ  սպասվում է քամու ուժգնացում 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 8-9-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։ Ինչպես   տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սեպտեմբերի 7-ին և 12-ին՝ երեկոյան ժամերին, 10-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է…

Կարդալ ավելին

Կամերային երաժշտության ազգային կենտրոնում տեղի կունենա

Կամերային երաժշտության ազգային կենտրոնում տեղի կունենա

ԱՍՏՂԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ / ԴԵՆԻՍ ՄԻԼԼԵՐ  Սեպտեմբերի 12-ին, ժամը 19:00  ԿՈՄԻՏԱՍԻ ԱՆՎԱՆ ԿԱՄԵՐԱՅԻՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՏՈՒՆ Համերգ՝ նվիրված ՊԵՏՐՈՍ ՀԱՅԿԱԶՅԱՆԻ հիշատակին Մենակատարներ՝ ԱՍՏՂԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ/ջութակ ԴԵՆԻՍ ՄԻԼԼԵՐ/դաշնամուր Ծրագրում՝ Է. Գրիգ – Սոնատ ջութակի և դաշնամուրի համար թիվ 3 դո մինոր, Op.45 Կ. Դեբյուսի – Սոնատ ջութակի և դաշնամուրի համար սոլ մինոր Ս. Ֆրանկ – Սոնատ ջութակի և դաշնամուրի համար լյա մաժոր Տոմսերի արժեքը՝ 2000-3000 դրամ Գնել օնլայն տոմս.  https://nccm.am/hy/events?id=1787 ՄԻՆՉԵՎ 6 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄՈՒՏՔՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է: Տեղեկությունների համար…

Կարդալ ավելին

Մեծապես կարևորում ենք Ֆրանսիայի ջանքերը տարածաշրջանում անվտանգության, տևական խաղաղության հաստատման գործում. Փաշինյան

Մեծապես կարևորում ենք Ֆրանսիայի ջանքերը տարածաշրջանում անվտանգության, տևական խաղաղության հաստատման գործում. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Միշել Բարնիեին՝ Ֆրանսիայի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու առիթով: Ուղերձում ասված է. «Մեծարգո պարոն վարչապետ, Ընդունեք խնդրեմ իմ ամենաջերմ շնորհավորանքները Ֆրանսիայի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Վստահ եմ, որ Ձեր երկարամյա մասնագիտական գործունեության և անցած քաղաքական ու դիվանագիտական կարևոր ուղու ընթացքում ձեռք բերված հարուստ փորձառությունն ու գիտելիքները լավագույնս կծառայեն բարեկամ Ֆրանսիային և ֆրանսիացի ժողովրդին։ Հանձնառու եմ համատեղ ջանքերով նպաստելու Հայաստան-Ֆրանսիա բազմոլորտ ընդգրկուն օրակարգի ընդլայնմանն ու նոր հավակնոտ ծրագրերի իրականացմանը,…

Կարդալ ավելին

ԱՄՆ-ում թռչնագրիպով վարակվելու առաջին դեպքն է գրանցվել կենդանիների հետ կոնտակտ չունեցող մարդու մոտ

ԱՄՆ-ի առողջապահական պաշտոնյաները հաստատել են թռչնագրիպով մարդու վարակման դեպքը մի հիվանդի մոտ, ով կենդանիների հետ շփում չի ունեցել: Միսսուրիի հիվանդը բուժվել է հիվանդանոցում և դրանից հետո ապաքինվել է, հայտնել են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոններից (CDC): Ըստ CDC-ի, սա թռչնագրիպի 14-րդ դեպքն է ԱՄՆ-ում 2024 թվականին և առաջինն է՝ առանց վարակված կենդանիների մասնագիտական ​​ազդեցության: Գործակալությունը նշում է, որ իրենց ներկայիս տվյալների հիման վրա ընդհանուր բնակչության համար ռիսկը մնում է ցածր: Թռչնագրիպը վիրուսային հիվանդություն է, որը…

Կարդալ ավելին
1 184 185 186 187 188 245