Խաղաղության խաչմերուկ նախագծի շրջանակում Հայաստանը պատրաստ է դառնալ կարեւոր տարանցման օղակ ԵՄ-ի եւ Իրանի, ինչպես նաեւ Արեւմուտքի եւ Արեւելքի միջեւ։ Այս մասին հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը Երեւանում ընթացող երրորդ Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակում, Իրանի եւ ԵԱՏՄ-ի համագործակցության մասին պանելային բանավեճում։ Նախարարը հիշեցրել է, որ Հայաստանը ԵԱՏՄ միակ երկիրն է, որն ունի ցամաքային սահման Իրանի հետ։ «Երբ գլոբալ առեւտուրը բախվում է բազմաթիվ խնդիրների՝ աշխարհաքաղաքական լարվածությունից մինչեւ գլոբալ լոգիստիկ խափանումներ, Հայաստանը կարող է դառնալ…
Կարդալ ավելինՍփյուռք
Ծայրահեղ վատ եղանակը բարձրացրել է հացահատիկի, սուրճի, շաքարի եւ այլ մթերքների գները. Bloomberg
Երաշտը, տեղատարափ անձրեւները եւ հրդեհները Ասիայից մինչեւ Ամերիկա մտահոգվելու առիթ են տալիս բերքի հետ կապված։ Դա հանգեցնում է պարենի գների բարձրացման, ինչը կարող է ի վերջո հանգեցնել մարդկանց ծախսերի ավելացման, տեղեկացրել է Bloomberg-ը։ Bloomberg-ի գյուղատնտեսական արտադրանքի գների ինդեքսը, որը ներառում է ինը հիմնական մթերքներ, ցուցադրում է 7 տոկոս ամսական աճ, ինչն առավելագույն ցուցանիշն է Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման պահից, որն առաջացրել է շուկաների կտրուկ աճ 2022թ. սկզբին։ Թեեւ ինդեքսը դեռ հեռու է այդ տարվա բարձրակետային մեծությունից, աճը…
Կարդալ ավելինԴոլարի փոխարժեքը կայուն է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 30-ին, կազմել է 387.29 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.03 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 433.34 դրամ (աճել է 0.90 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 519.20 դրամ (աճել է 0.58 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.17 դրամ (մնացել է անփոփոխ): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 384-386 դրամով, վաճառվում է 388-391 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 424-430 դրամով, վաճառվում է…
Կարդալ ավելինՀոկտեմբերի 1-6-ը Երևանում և մարզերում կանցկացվի գիտության շաբաթ
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Գիտուժ» նախաձեռնությունը Գիտությունների ազգային ակադեմիայի հետ համագործակցությամբ հոկտեմբերի 1-6-ը կանցկացնի Գիտության շաբաթ, որը միջազգային տարածված ձևաչափ է՝ գիտության մասին խոսելու, գիտությունը հանրայնացնելու և սովորողների մասնագիտական կողմնորոշման հարթակ դառնալու տեսանկյունից։ ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ Հայաստանում առաջին անգամ անցկացվող Գիտության շաբաթվա մեկնարկի պաշտոնական միջոցառումը տեղի կունենա հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15:30-ին, Երևանի Ազատության հրապարակում: Մեկնարկի միջոցառմանը կմասնակցի նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: «Գիտության շաբաթ» նախագիծը նախատեսում է մի շարք բազմաձևաչափ միջոցառումներ, որի հիմնական թեման է՝…
Կարդալ ավելինAMIO Pay. վճարային տերմինալ ձեր սմարթֆոնում
AMIO Pay-ը բոլորին հայտնի POS (point of sale) տերմինալի մոբայլ տարբերակն է (mPOS), որը կցվում է ձեր հեռախոսին և դարձնում այն վճարային տերմինալ։ Սա հատկապես հարմար է փոքր և միջին բիզնեսների համար, ինչպես նաև առաքման ծառայություններ մատուցող ընկերությունների, տաքսի ծառայությունների, օնլայն խանութների և առհասարակ բոլոր այն ընկերությունների, որոնք հաճախորդից վճարումն ընդունում են այս կամ այն կետից։ Ի՞նչ է անհրաժեշտ անել․ Ունենալ Android օպերացիոն համակարգով աշխատող և ինտերնետային հասանելիություն ունեցող սմարթֆոն, Դիմել բանկի ցանկացած մասնաճյուղ ծառայությունն…
Կարդալ ավելինՄարտնչել Սուրբ Էջմիածնի դեմ նշանակում է մարտնչել հայոց ինքնության, գոյության դեմ, հարված հասցնել պետականությանը.Գարեգին Երկրորդ
Պատմական անբեկանելի ճշմարտություն է՝ մարտնչել Սուրբ Էջմիածնի դեմ նշանակում է մարտնչել հայոց ինքնության և գոյության դեմ, հարված հասցնել հայոց պետականությանը և հայ կյանքը պարպել ազգային ու հոգևոր բովանդակությունից։ Սուրբ Էջմիածնի առաքելությունը արժեզրկելու որևէ քայլ՝ նշանակում է փորձել տկարացնել մեր ազգին, խարխլել հիմերը անկախ ու ինքնիշխան կյանքի, որի ջատագովն ու պաշտպանն է Հայոց Եկեղեցին։ Այս մասին Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի վերաօծման առիթով իր պատգամում ասել է Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: «Յանուն Հօր եւ Որդւոյ…
Կարդալ ավելինԼիբանանին հասցված հարվածներից հետո Իսրայելում նկատվում է Նեթանյահուի վարկանիշի աճ. Al Jazeera
Իսրայելում նկատվում է երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուի վարկանիշի աճ՝ կապված Լիբանանի դեմ բանակի հարձակման շարունակմամբ։ «Իսրայելցիներին դուր են գալիս այդ կադրերը, երբ արաբական մայրաքաղաքում շենքեր, բարձունքներ են քանդվում,- ասել է Haaretz իսրայելական թերթի քաղաքական վերլուծաբան Ակիվա Էլդարը Al Jazeera-ի հարցազրույցում։- Դա ցույց է տալիս, որ հրեաները լավագույն բանակ ունեն»։ «Նեթանյահուն հիմա Իսրայելի մեծ հերոսն է»,- ասել է Էլդարը՝ ավելացնելով, որ Նեթանյահուն ստեղծում է հաղթող առաջնորդի կերպար, որն Իսրայելի հյուսիսի բնակիչներին կվերադարձնի իրենց տներ՝ չենթարկվելով Միացյալ…
Կարդալ ավելին«Պարելով եկա այս աշխարհ». Մաքսիմ Մարտիրոսյանի իղձն իրականություն դարձրին դուստրերը
ԵՐԵՎԱՆԻ ԹԱՏՐՈՆԻ ԵՎ ԿԻՆՈՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ-ի փոխանցմամբ այսօր կենտրոնում տեղի է ունեցել գրքի սպասված շնորհանդես մասնավորապես ասվում է ,-« Նա աշխարհ եկավ պարելով։ Եկավ, որ իր ձեռագրով հարստացնի պարարվեստը։ Ու մնաց հայ արվեստի պատմության էջերում՝ որպես մեծ ուսուցիչ, մեծ արտիստ»։ Անվանի մանկավարժ և արտիստ Մաքսիմ Մարտիրոսյանի անձնական արխիվում պահպանվել է գրառում այն մասին, որ գիրքը, որը նա կցանկանար գրել, կվերնագրեր «Պարելով եկա այս աշխարհ»: Հոր իղձն իրականություն դարձրին դուստրերը՝ Ռուզաննա, Սյուզաննա և Սուսաննա Մարտիրոսյանները, համահավաքելով…
Կարդալ ավելինԴոլարի փոխարժեքը նվազել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 27-ին, կազմել է 387.32 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.13 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 432.44 դրամ (աճել է 0.24 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 518.62 դրամ (աճել է 0.21 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.17 դրամ (նվազել է 0.01 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 384-386 դրամով, վաճառվում է 388.5-391 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 422-430 դրամով, վաճառվում…
Կարդալ ավելինՊարտադիր զինծառայության զորակոչից տարկետում ստանալու համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը հոկտեմբերի 31-ն է
ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում գործունեության համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2024 թվականի հոկտեմբերի 31-ը ներառյալ: ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 450-Ն, N 451-Ն և N 457-Ն որոշումների պահանջներին համապատասխան՝ գիտության և կրթության, մշակույթի և սպորտի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիները պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու նպատակով կարող են դիմել ԿԳՄՍ նախարարություն 2024 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը ներառյալ:…
Կարդալ ավելին








