Հարգելի՛ քաղաքացիներ, նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ սեպտեմբերի 2-ից ՆԳՆ ոստիկանությունը հանրապետության ողջ տարածքում անցկացնելու է «Զգուշացե՛ք, երեխաներ են» կարգախոսով 10-օրյա միջոցառում։ Հանրապետության բոլոր հանրակրթական դպրոցների և այլ ուսումնական հաստատությունների հարակից տարածքներում իրականացվելու է ուժեղացված ծառայություն։ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է․ • տարրական դասարանների երեխաներին ուղեկցել և չթողնել առանց հսկողության, • տրանսպորտային միջոցները չտրամադրել անչափահասներին, • երթևեկելիս լինել խիստ ուշադիր և պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները, • մեքենաները չկայանել արգելվող գոտիներում 2-րդ շարք կամ հետիոտնային անցումների վրա։…
Կարդալ ավելինՍփյուռք
Եղանակը Հայաստանում
Հանրապետության տարածքում`օգոստոսի 31-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, սեպտեմբերի 1-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևելյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 17-20մ/վ արագությամբ: Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1-2-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 1-3-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում օգոստոսի 31-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի…
Կարդալ ավելինԱդրբեջանն արձագանքել է Հայաստանի վարչապետի վերջին հայտարարություններին
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այսօր՝ օգոստոսի 31-ին, մամուլի ասուլիսի ժամանակ արված հայտարարություններին։ «Հայաստանի վարչապետի՝ կարգավորմանը հակասող հայտարարություններն ափսոսանք են հարուցում», – հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն։ Հաջիևը միաժամանակ վստահեցնում է, թե Ադրբեջանի սահմանադրության մեջ Հայաստանի նկատմամբ տարածքային հավակնություններ չկան։ «Այս հարցում Ադրբեջանի Սահմանադրության և Հայաստանի Սահմանադրության միջև զուգահեռներ անցկացնելու և հավասարություն ստեղծելու փորձն անընդունելի է։ Հայաստանի այս փաստարկը չի ընդունում միջազգային ոչ մի գործընկեր, և բոլորը գիտեն, որ այն…
Կարդալ ավելինԱրու մոծակներն էգերին ճանաչում են ձայնի միջոցով. Current Biology
Գիտնականները հայտնաբերել են, որ միջատները հետապնդում են ուրիշներին միայն այն ժամանակ, երբ լսում են էգի բզզոցը: Արու մոծակները՝ պոտենցիալ զուգընկերներին գրավելու համար հազարավոր պարսեր են կազմում, սակայն էգերին հետապնդելիս նրանք պետք է խուսափեն միմյանցից: Սիեթլ քաղաքի Վաշինգտոնի համալսարանից դոկտոր Սաումյա Գուպտան պատմում է, որ նախկինում համարվում էր, թե մոծակներն այնքան թույլ տեսողություն ունեն, որ ի վիճակի չեն միմյանց տեսնել: Ավելին, հայտնի է, որ արու մոծակները չեն որսում այլ արուների արձակած ձայները, ինչը նշանակում է, որ…
Կարդալ ավելինԼՂ-ից բռնի տեղահանված մի խումբ երեխաներ հյուրընկալվել են ԱԺ-ում
«Բաց դաս» ծրագրի շրջանակում ճանաչողական այցով Ազգային ժողովում հյուրընկալվել են «Թափանցիկ բարեգործություն» ՀԿ-ի կողմից իրականացվող սոցիալական ծրագրում ընդգրկված, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մի խումբ երեխաներ: Այս մասին հայտնում են ԱԺ-ից։ Նրանց հետ հանդիպել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը: Օրենսդիրի ներկայացուցիչն անդրադարձել է կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին ու խնդիրներին: Զրույցի ընթացքում հյուրերը հետաքրքրվել են մասնագիտության ընտրության հարցով, կիսվել իրենց մտքերով: Ծրագրի մասնակիցները եղել են ԱԺ նիստերի դահլիճում, այցելել խորհրդարանի թանգարան ու գրադարան:
Կարդալ ավելինԱրցախի թեմը հանդիպում է կազմակերպել
Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմը Արցախի Հանրապետության օրվան նվիրված հանդիպում է նախաձեռնել, որի ժամանակ ներկաներն անդրադարձել են Արցախի Հանրապետության 33-ամյա ուղուն, արժևորել անկախությունը, պետականության պահպանումը։ Այս մասին ռեպորտաժ է պատրաստել առցանց հարթակներում գործող Արցախի հանրային հեռուստաընկերությունը: Հանդիպման մասնակիցներն ընդգծել են՝ Արցախ վերադարձի երազանքին հասնելու համար համախմբված լինելն այլընտրանք չունի:
Կարդալ ավելինՈւսումնական տարին կմեկնարկի սեպտեմբերի 2-ին
Նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում ամփոփվել են պետական ուսումնական հաստատությունների սովորողների և ուսումնական գործընթացի կազմակերպման վերաբերյալ նախնական տվյալները: 2024/25 ուսումնական տարին բոլոր հաստատություններում կմեկնարկի սեպտեմբերի 2-ին. սեպտեմբերի 1-ը՝ Գիտելիքի և դպրության օրը, այս տարի կիրակի է՝ ոչ աշխատանքային: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։ Հանրակրթություն 2024–2025 ուսումնական տարվանից ՀՀ հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 7 դասարաններում՝ 2–րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ և 10-րդ, կրթությունը…
Կարդալ ավելինՀանձնաժողովը հաստատել է աղետի գոտում տուժած տնտեսվարողների ցանկը․ դիմումները կարող են ներկայացվել Էկոնոմիկայի նախարարություն հոկտեմբերի 25-ը ներառյալ(տեսանյութ)
Օգոստոսի 29-ին ՆԳ նախարարությունում տեղի է ունեցել Լոռու և Տավուշի մարզերում արտակարգ իրավիճակի հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող հանրապետական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահի տեղակալ Արփինե Սարգսյանը։ Նիստը կազմակերպվել էր տնտեսավարող սուբյեկտներին պատճառված վնասների տվյալներն ամփոփելու և հաստատելու նպատակով, ինչը թույլ կտա ապահովել աջակցության տրամադրման հետագա գործընթացը։ Արփինե Սարգսյանը նշել է տուժած տնտեսվարողների շրջանակը՝ ներկայացնելով պատճառված վնասների գնահատման մարզային հանձնաժողովների տրամադրած ամփոփ տվյալները։ Հանձնաժողովի անդամներն ամփոփել և միաձայն հաստատել…
Կարդալ ավելինՍփյուռքահայ մասնագետներն ավարտել են «իԳործ» ծրագրի չորրորդ շրջափուլը
Երևան, Հայաստան (30․08․2024թ․) – Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգում սփյուռքահայ մասնագետների «իԳործ» 2023-2024թթ․ շրջափուլի ծրագրի մասնակիցներն ավարտեցին իրենց մեկամյա աշխատանքը: Հավաստագրերի հանձնման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի Զարեհ Սինանյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը, ԿԳՄՍ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Հարություն Սարգսյանը։ «Այսօր մենք բարի երթ ենք մաղթում «իԳործ» ծրագրի…
Կարդալ ավելինՀայաստանում կհիմնվի «Յուվենտուս»-ի ֆուտբոլային ակադեմիա
Օգոստոսի 29-ի ՀՀ կառավարության մեկ այլ որոշմամբ հաստատեց Պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից մշակված նախագիծը, որով նախատեսվում է Հայաստանում հիմնել ֆուտբոլային ակադեմիա։ «Նեքստ Ջեն Սպորտս» ՍՊԸ-ին 25 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով կտրամադրվի Ավան Աճառյան փողոց 20/4 հասցեում գտնվող շենք-շինությունները, որտեղ ընկերությունը, համագործակցելով աշխարհահռչակ «Յուվենտուս» ակումբի հետ, կհիմնի ֆուտբոլային ակադեմիա։ Ընկերությունը պարտավորվել է 5 տարվա ընթացքում կատարել 1 մլրդ դրամի ներդրումներ։ Նույն նախագծի շրջանակում նախատեսվում է մասնավորեցնել «Հրազդան մարզահամալիր» ՓԲԸ-ի 100 % բաժնետոմսերը, որի կազմում…
Կարդալ ավելին







