Թուրքիայի մեջլիս հարցադրում է ներկայացվել երկրի բոլոր դպրոցներին ուղարկված ուսումնական նոր ձեռնարկի հետ կապված, որում նշվում է, որ դպրոցներում արգելվում է նշել կամ տոնել քրիստոնեական տոները։ Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»–ը, Թուրքիայի մեջլիսի քրդական DEM կուսակցության պատգամավոր Ջորջ Ասլանը այս սկանդալային հրահանգի հետ կապված Թուրքիայի մեջլիսում գրավոր հարցադրում է ուղղել Թուրքիայի կրթության նախարար Յուսուֆ Թեքինին։ Հարցադրման մեջ հիշատակվել է, որ Թուրքիայում ապրում են տարբեր ազգությունների եւ կրոնների ներկայացուցիչներ, ովքեր նշում են Սուրբ Ծնունդը եւ…
Կարդալ ավելինՍփյուռք
Իսրայելական պատվիրակությունը Փարիզում կայացած բանակցություններից հետո զգուշավոր լավատեսություն է ապրում. ԶԼՄ-ներ
Իսրայելի պատվիրակությունը Փարիզում կայացած բանակցություններից վերադարձել է զգուշավոր լավատեսությամբ` Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման հետ ռազմական գործողությունների ժամանակավոր դադարեցման և իսրայելցի և օտարերկրյա պատանդների ազատ արձակման վերաբերյալ համաձայնագրի հավանական ձեռքբերման վերաբերյալ, գրում է Times of Israel-ը: Իսրայելական մի պաշտոնյայի, որին մեջբերում են իսրայելական լրատվամիջոցները, ասում է, որ Իսրայելի, ԱՄՆ-ի, Եգիպտոսի և Կատարի ներկայացուցիչները «ընդհանուր համաձայնության» են հասել Գազայի պատերազմի ժամանակավոր հրադադարի շուրջ, որը հրահրվել էր հոկտեմբերի 7-ին ահաբեկչական խմբավորման ջարդով: «Լավ բանակցություններ են եղել, կա…
Կարդալ ավելին«Գոյ» թատրոնը դիմել է ՄԻՊ-ին. «Տալիս ենք մեր գրավոր համաձայնությունը դիմելու ՀՀ Գլխավոր դատախազին»
«Գոյ» թատրոնի դերասանական ու ստեղծագործական կազմը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին. ««ԳՈՅ» ԹԱՏՐՈՆԻ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ ՓՆՏՐԵԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀԸ» ԴԻՄՈՒՄ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան «Մշակույթն առաջնային դեր ունի երկրի կայուն զարգացման, մարդկանց հոգևոր պահանջմունքների բավարարման, երջանկության, բարեկեցիկ և կրթված հասարակության, սոցիալական համախմբվածության, ներառական համայնքների ստեղծման, ինչպես նաև ինքնության ձևավորման գործընթացներում: Կառավարության մշակութային քաղաքականությունը նպատակաուղղված է լինելու երկրի սոցիալտնտեսական զարգացման գործընթացներում մշակույթի դերի մեծացմանը, ընդլայնմանը, մշակութային կյանքին հասարակության մասնակցության և ակտիվ հաղորդակցության ապահովմանը, արվեստի տարածման և ժառանգության պահպանության գործում…
Կարդալ ավելինԲԱԶՄԱՊՐՈՖԻԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ .ՊԱՅՔԱՐ ԿՐԾՈՂՆԵՐԻ ԵՎ ՎՆԱՍԱՏՈՒ ՄԻՋԱՏՆԵՐԻ ԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ . ԱՇՈՏ ՍԱՀԱԿՅԱՆԸ ՓԱԿԱԳԾԵՐ Է ԲԱՑՈՒՄ
«Հակահամաճարակային Արշավախումբ» -ը հանրապետության լայն շրջանակներին , սպառողներին վաղուց է հայտնի , նա իրականացնում է բազմապրոֆիլ ծրագրեր կապված վնասատու միջատների ինչպես նաև պայքար կրծողների դեմ:Ինչպես անհատ սպառողների (ֆիզիկական անձանց, առանձնատուն, բնակարան, մառաններ, նկուղներ, ավտոտնակներ, այգիներ և այլն) այնպես էլ իրավաբանական անձանց շրջաններում` (գրասենյակներ, հիվանդանոցներ, գործարաններ համայնքապատկան ենթակառուցվածքներ և ցանկացած հիմնարկություն, որտեղ անհրաժեշտ է ազատվել վնասատու միջատներից և անցանկալի հյուրերից՝ կրծողներից): Բայց շատ կարևոր է ծանոթանալ այն մեթոդոլիագերին, որին շատ արհեստավարժ տիրապետում են այն բոլոր նրբություններին…
Կարդալ ավելինՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Ֆրանսիայի զինված ուժերի նախարարին
ՊՆ progressarmenia.com լրատվական կայքին փոխանցմամբ փետրվարի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուին: ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Սեբաստիեն Լըկորնյուի դիմավորման հանդիսավոր արարողությունը՝ պատվո պահակախմբի և զինվորական նվագախմբի մասնակցությամբ։ Հնչել են Հայաստանի և Ֆրանսիայի պետական օրհներգերը։ Ասված է հաղորդագրության մեջ:
Կարդալ ավելինԱյս արարողությունը հայ-ֆրանսիական բարեկամության ամուր խորհրդանիշ է. Արարատ Միրզոյան
«Մեծագույն պատիվ է ներկա լինել Միսաք Մանուշյանի և տիկնոջ` Մելինե Մանուշյանի աճյունները Ֆրանսիայի մեծագույն գործիչների պանթեոնում ամփոփելու արարողությանը: Մենք հարգանքի տուրք ենք մատուցում ցեղասպանությունը վերապրած մեծ կերպարին, որը պայքարեց ազատության համար մինչև հնարավոր վերջին զոհաբերություն, հարգանքի տուրք՝ նույն կերպ Հայրենիքի հանդեպ խոր սիրով լցված մյուս հայերի հիշատակին: Այս արարողությունը նաև հայ-ֆրանսիական բարեկամության ամուր խորհրդանիշ է»,- նշել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: Հիշեցնենք, որ երեկ տեղի է ունեցել Դիմադրության շարժման հայազգի հերոս Միսաք Մանուշյանի և…
Կարդալ ավելինԵՄ-ի հետ մեր հարաբերությունները գնալով ամրապնդվելու են. Արմեն Գրիգորյան
Հայաստանի համար շատ կարեւոր է նաեւ քաղհասարակության միջոցով ԵՄ-ի հետ մեր համագործակցության ամրապնդումը: Այս մասին այսօր՝ փետրվարի 22-ին, ԵՄ-Հայաստան քաղաքացիական հասարակության պլատֆորմի ամփոփիչ զեկույցի և կայքի ներկայացման ժամանակ իր խոսքում նշեց Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը: «Մեր համագործակցությունը ԵՄ-ի հետ վերջին շրջանում շատ ինտենսիվ ընդլայնվում է, եւ անվտանգությունը եւս դարձել է այդ երկխոսության մաս: Գիտեք, որ Հայաստանը դիմել է, որպեսզի մաս դառնա եվրոպական խաղաղության գործիքակազմին: Սա եւս ցայտուն օրինակ է, թե ինչպես են ընդլայնվում Հայաստանի…
Կարդալ ավելին«ՆՌԱՆ ԳՈՒՅՆԸ»․ Հայ-ֆրանսիական պարային ներկայացում՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին
Ա․ Սպենդիարյանի անվան Օպերայի և Բալետի ազգային ակադեմիական թատրոնում մարտի 15-ին և 16-ին՝ ժամը 19։00-ին, կցուցադրվի «Նռան գույնը» անվանումով հայ-ֆրանսիական պարային ներկայացում՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին։ Պարուսույցը և գեղարվեստական ղեկավարը Մուրադ Մերզուկին է, իսկ գաղափարի հեղինակն է Սաթէ Խաչատրյանը։ Ցանկություն ունենալով երկխոսություն ստեղծել տարբեր մշակույթների և արվեստի տարբեր ճյուղերի միջև՝ այս ներկայացումը համատեղում է հիփ-հոփը հայկական ավանդական պարի, իսկ հայկական ավանդական երաժշտությունը՝ էլեկտրո երաժշտության հետ՝ փորձելով բեմից հանդիսատեսին փոխանցել Սերգեյ Փարաջանովի արվեստի ողջ պոեզիան։ «Սաթէ…
Կարդալ ավելին365 օրերի ընթացքում ավելի քան 1720 պարեկություն․ լրացել է ԵՄ առաքելության մեկ տարին Հայաստանում
Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությունը երեկ նշել է իր գործունեության առաջին տարին։ 365 օրերի ընթացքում առաքելությունն իրականացրել է ավելի քան 1720 պարեկություն։ «Անկախ եղանակային պայմաններից՝ առաքելությունը շարունակում է իր պարեկային գործունեությունը»,- այս մասին նշված է առաքելության X-ի գրառման մեջ։ Ջերմուկի մերձակայքում պարեկության ժամանակ ԵՄ քաղաքացիական առաքելությունը նաև ընդունել է ԵՄ արտաքին գործողությունների ծառայության քաղաքացիական գործողությունների հրամանատար Ստեֆանո Ստեֆանո Տոմատին։
Կարդալ ավելինՍուրեն Պապիկյանը մեկնել է Ֆրանսիա
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 21-ին աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից: Ավելի վաղ ՊՆ-ն հայտնել էր, որ այսօր նախատեսված է վարչապետ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Երեկոյան ՀՀ վարչապետը և Ֆրանսիայի նախագահը Աննա Հակոբյանի և Բրիջիտ Մակրոնի հետ Փարիզի պանթեոնում ներկա կգտնվեն Դիմադրության շարժման հայազգի հերոս Միսաք Մանուշյանի և կնոջ՝ Մելինե Մանուշյանի աճյունների Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոնում ամփոփելու արարողությանը:…
Կարդալ ավելին









