Ադրբեջանը հույս է դնում Թուրքիայից օգնության վրա

Ադրբեջանը հույս է դնում Թուրքիայից օգնության վրա

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը պաշտոնական այցով Ադրբեջանում հանդիպել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի պաշտպանական արդյունաբերության կոմիտեի նախագահ Հալուք Գյորգյունի գլխավորած պատվիրակությանը։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը հղումով, Հասանովը վստահություն է հայտնել, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև իրականացվող համատեղ արտադրական նախագծերն էլ ավելի կբարձրացնեն «երկու եղբայրական երկրների» բանակների պաշտպանունակությունը։ Իր հերթին, Հ. Գյորգյունը հատկապես ընդգծել է, որ «Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների անկեղծ հարաբերությունները բարենպաստ ազդեցություն են ունենում ռազմական համագործակցության, ինչպես նաև այլ ոլորտների վրա»։…

Կարդալ ավելին

Այսօր լռում են Լեռնային Ղարաբաղի եկեղեցիները, որոնք դարերի պատմություն ունեն. Գարդման, Շիրվան, Նախիջևան միություն

Այսօր լռում են Լեռնային Ղարաբաղի եկեղեցիները, որոնք դարերի պատմություն ունեն. Գարդման, Շիրվան, Նախիջևան միություն

Գարդման, Շիրվան, Նախիջևան համահայկական միությունը շնորհավորել է Սուրբ Զատկի նվիրական տոնի կապակցությամբ եւ հայտարարություն տարածել: «Այսօր Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին նշում է տաղավար տոներից մեկը` Քրիստոսի հարության տոնը։ Հայաստանի եկեղեցիներում մատուցվում է պատարագ` ի նշանավորում համաքրիստոնեական այս Սուրբ իրադարձության, սակայն ցավով պետք է արձանագրել, որ այսօր լռում են Լեռնային Ղարաբաղի եկեղեցիները, որոնց ճնշող մեծամասնությունը դարերի պատմություն ունեն և ուղեկցել են հայ ժողովրդին իր պատմության դժնդակ շրջափուլերում։ Սակայն միայն Լեռնային Ղարաբաղի քրիստոնեական միջավայրը չէ, որ այսօր…

Կարդալ ավելին

Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի կունենա աղոթք, այնուհետև ավանդական հավկթախաղ

Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի կունենա աղոթք, այնուհետև ավանդական հավկթախաղ

Տեր Հիսուս Քրիստոսի հարության տոնին՝ մարտի 31-ին, ժամը 17։00-ին Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցում Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հանդիսապետությամբ տեղի կունենա աղոթք, այնուհետև ավանդական հավկթախաղ: Այս մասին հայտնում են Տավուշի թեմից: Լրատվամիջոցների մուտքն ազատ է:        

Կարդալ ավելին

Իրար ողջունենք մեզ շրջապատող տագնապները հավւաքաբար հաղթահարելու Հարության հավատքով. Արամ Ա-ի պատգամը

Իրար ողջունենք մեզ շրջապատող տագնապները հավւաքաբար հաղթահարելու Հարության հավատքով. Արամ Ա-ի պատգամը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը Սուրբ Զատկի առթիվ պատգամ է հղել: Այս մասին հայտնում են Կիլիկիայի կաթողիկոսությունից: « Ս. ԶԱՏԿՈՒԱՆ ՊԱՏԳԱՄԸ ՔՐԻՍՏՈՍ ՅԱՐԵԱ՛Ւ Ի ՄԵՌԵԼՈՑ Քրիստոս յարեաւ ի մեռելոց: Ամուր հաւատքով շաղախուած ու հոգեւոր ցնծութեամբ լեցուն ա՛յս վկայութեամբ քրիստոնեաներ զիրար կʼողջունեն ու աշխարհին կʼաւետեն հրաշափառ յարութիւնը Աստուծոյ Որդւոյն: Սա սովորական արտայայտութիւն մը չէ, այլ քրիստոնէական կրօնին էութիւնը կազմող հաւատքի վկայութիւն մը՝ պատմական անհերքելի իրողութեան վրայ հաստատուած: Արդարեւ, հաւատքի այս վկայութեամբ առաքեալներ Երուսաղէմէն դուրս հին աշխարհի զանազան…

Կարդալ ավելին

Դատարանն անվավեր է ճանաչել Թումանյանի թանգարանի տնօրենին աշխատանքից ազատելու՝ ԿԳՄՍ նախարարի հրամանը

Դատարանն անվավեր է ճանաչել Թումանյանի թանգարանի տնօրենին աշխատանքից ազատելու՝ ԿԳՄՍ նախարարի հրամանը

Երևանի առաջին ատյանի դատարանն անվավեր է ճանաչել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի որոշումը, որով Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանն ազատվել էր աշխատանքից։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Անի Եղիազարյանը՝ հրապարակելով դատարանի որոշումը։ «Հաշվետու լինելով հանրության առջև և խոնարհումս բերելով բոլոր մտահոգ մարդկանց՝ ուզում եմ կիսվել ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի վճռով: Շնորհակալ եմ փաստաբաններ Ս. Մանուկյանին և Վ. Մարտիրոսյանին՝ մարդկային բացառիկ որակի և բարձր…

Կարդալ ավելին

Դավիթ Գյուրջինյանը միաձայն ընտրվել է Բրյուսովի անվան համալսարանի ռեկտոր

Դավիթ Գյուրջինյանը միաձայն ընտրվել է Բրյուսովի անվան համալսարանի ռեկտոր

Դավիթ Գյուրջինյանը միաձայն ընտրվել է Բրյուսովի անվան պետական համալսարանի  ռեկտորի պաշտոնում։ Այս մասին տեղեկանում են համալսարանի կայքէջից։ Նա 2023 թ.-ի մարտի 15-ից ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարն էր։        

Կարդալ ավելին

Մայիսի 26-ին՝ ժամը 19:00-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կներկայացվի լեգենդար Էնիո Մորիկոնեի հեղինակային ծրագիրը

Մայիսի 26-ին՝ ժամը 19:00-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կներկայացվի լեգենդար Էնիո Մորիկոնեի հեղինակային ծրագիրը

Իտալացի դիրիժոր, կոմպոզիտոր Անդրեա Մորիկոնեն կներկայացնի հոր լեգենդար Էնիո Մորիկոնեի հեղինակային ծրագիրը «Երևանյան հեռանկարներ» 25-րդ միջազգային երաժշտական փառատոնը շարունակում է ներկայացնել իրադարձային համերգների շարքը: Մայիսի 26-ին՝ ժամը 19:00-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կներկայացվի լեգենդար Էնիո Մորիկոնեի հեղինակային ծրագիրը: Օսկարակիր կոմպոզիտորի գլուխգործոցները կհնչեն Roma Sinfonietta նվագախմբի կատարմամբ, դիրիժոր՝ Անդրեա Մորիկոնե: Իտալացի դիրիժոր, կոմպոզիտոր Անդրեա Մորիկոնեն, լինելով օսկարակիր կոմպոզիտոր Էնիո Մորիկոնեի որդին, ժառանգել է ստեղծագործելու տաղանդը, սակայն գտել է իր հատուկ ոճը, որը ներառում է դասական…

Կարդալ ավելին

Ի՞նչ հիմքով են ուզում պետականացնել «Գրողների միության» եւ «Նկարիչների միության» շենքերը. Դատախազության տեղեկանքը

Ի՞նչ հիմքով են ուզում պետականացնել «Գրողների միության» եւ «Նկարիչների միության» շենքերը. Դատախազության տեղեկանքը

Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է «Հայաստանի գրողների միության» եւ Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու իր նախաձեռնությունը: Դատախազության ներկայացրած տեղեկանքի մեջ ասվում է. «Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, ի թիվս այլ ՀԿ-ների, ուսումնասիրվել են «Հայաստանի գրողների միություն» և «Հայաստան նկարիչների միություն» հասարակական կազմակերպություններին պատկանող՝ Երևան քաղաքի Աբովյան 16, 16/1, Ծաղկաձոր քաղաքի Օրբելի եղբայրների թիվ 1, Երևան քաղաքի Բաղրամյան 3 և Սևան քաղաքի թերակղզու տարածքում գտնվող «Գրողների տան»…

Կարդալ ավելին

Երկարաձգվել է արտադպրոցական հաստատությունների մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման հայտերի ընդունման ժամկետը

Երկարաձգվել է արտադպրոցական հաստատությունների մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման հայտերի ընդունման ժամկետը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը երկարաձգել է արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման հայտերի ընդունելության ժամկետը մինչև 2024 թվականի ապրիլի 12-ը ներառյալ։ ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ գործընթացը կիրականացվի՝ համաձայն ՀՀ կառավարության 2023 թվականի մարտի 2-ի «Պետական կամ համայնքային կազմակերպությունների արտադպրոցական ծրագրեր իրականացնող մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից լրավճարի տրամադրման կարգը սահմանելու մասին» N 269-Ն որոշման: Վերոնշյալ որոշման հավելվածով սահմանված կարգին համապատասխան՝ 2024 թվականից սկսած՝ ատեստավորմանը կարող են մասնակցել նաև…

Կարդալ ավելին

Ստեփանակերտի Արմենիա հյուրանոցը և Երիտասարդական պալատը՝ ադրբեջանցի վանդալների թիրախում

Ստեփանակերտի Արմենիա հյուրանոցը և Երիտասարդական պալատը՝ ադրբեջանցի վանդալների թիրախում

Ադրբեջանի պետական վարչակարգը շարունակում է բռնազավթված Արցախում ոչնչացնել հայկական հետքը։ «Հայքի մշակույթի Օմբուդսմեն», ադրբեջանագետ Հովիկ Ավանեսովն ահազանգում է, որ ադրբեջանցի վանդալների թիրախում այս անգամ հայտնվեց Ստեփանակերտի Արմենիա հյուրանոց և Երիտասարդական պալատը։ «Այս ամենը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Արցախի մշակութային ժառանգությունը գտնվում է ոչնչացման և յուրացման վտանգի տակ»,- գրել է նա:        

Կարդալ ավելին
1 223 224 225 226 227 249