Ամիօ բանկը աջակցում է ֆինանսական գրագիտության զարգացմանը

Ամիօ բանկը աջակցում է ֆինանսական գրագիտության զարգացմանը

Հայաստանի բանկերի միության նախաձեռնությամբ՝ Հայաստանի եվրոպական համալսարանում, WSBI Social Week 2026 միջազգային նախաձեռնության շրջանակում, անցկացվեց ֆինանսական գրագիտությանը նվիրված բաց դաս։ Հանդիպման խոսնակն էր Ամիօ բանկի Ուսուցման և զարգացման ծառայության դասընթացավար Օկսանա Գրիգորյանը, որն ուսանողների հետ խոսեց անձնական բյուջեի և խնայողությունների, ֆինանսական նպատակների, բանկային ու թվային ծառայությունների անվտանգ օգտագործման, ինչպես նաև ֆինանսական զեղծարարություններից պաշտպանվելու մասին։ Միջոցառումն անցկացվեց «Միասին՝ հանուն ֆինանսապես գրագետ հասարակության» կարգախոսի ներքո։ Ամիօ բանկը կարևորում է ֆինանսական գրագիտության զարգացումը և մշտապես աջակցում է այս…

Կարդալ ավելին

Մեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը

Մեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը

  Այսօրվանից մեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը: Նախատեսվում է փոխարինել դեֆորմացիոն կարերն ու վնասված սալերը, ինչպես նաև ամրացնել հենասյուները: Վերգետնյա մալուխներն անցկացվելու են ստորգետնյա եղանակով: Տրանսպորտային հանգույցի երթևեկելի հատվածը կբացվի նոյեմբերի 1-ին:        

Կարդալ ավելին

Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ սահմանվել են կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց ֆինանսատնտեսական գործունեության աուդիտ իրականցնող անձին ներկայացվող չափանիշները

Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ սահմանվել են կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց ֆինանսատնտեսական գործունեության աուդիտ իրականցնող անձին ներկայացվող չափանիշները

Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ «Ֆինանսական կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության աուդիտ իրականացնող անձին ներկայացվող չափանիշները» Կանոնակարգ 22-ի պահանջները տարածվել են նաև կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց վրա։ Սահմանված չափանիշները վերաբերում են, մասնավորապես, աուդիտորական կազմակերպության մասնագիտական փորձին, պատասխանատու աուդիտորի փորձին և որակավորմանը, ինչպես նաև աուդիտորական խմբի մասնագիտական կազմին։ Փոփոխությունների նպատակն է ապահովել կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց ֆինանսատնտեսական գործունեության անկախ և որակյալ աուդիտը։ Որոշմանը ծանոթացեք հետևյալ հղմամբ՝ https://www.cba.am/hy/Board-decisions/10575/ Կանոնակարգ 22-ին ծանոթացեք հետևյալ հղմամբ՝ https://arlis.am/hy/acts/230579/latest        

Կարդալ ավելին

Հայաստանի Հանրապետության 35-ամյակին (1991–2026 թթ.) նվիրված հուշադրամ

Հայաստանի Հանրապետության 35-ամյակին (1991–2026 թթ.) նվիրված հուշադրամ

1991 թ. սեպտեմբերի 21-ից Հայաստանի պատմության մեջ սկսվել է Երրորդ հանրապետության շրջանը: Սահմանվել են պետականության խորհրդանիշները՝ Հայաստանի Հանրապետության դրոշը, զինանշանը և օրհներգը: Հիմնվել են պետական պարգևներ` կոչումներ, շքանշաններ և մեդալներ: 1993 թ. նոյեմբերի 22-ին շրջանառության մեջ է դրվել Հայաստանի Հանրապետության ազգային արժույթը՝ դրամը: Անկախ ժողովրդավարական պետության կազմավորումը նպաստել է ազգային ինքնագիտակցության և ավանդույթների պահպանմանն ու ամրապնդմանը, նաև բարձրացել է Հայաստանյայց առաքելական Սուրբ եկեղեցու դերը հասարակական կյանքում։ Անկախության ժամանակաշրջանի կարևորագույն նվաճումներից է ազգային բանակի՝ որպես հայոց…

Կարդալ ավելին

«Երանի թե մեր Դավիթի նման մի քանի համայնքապետ լինի ». Դիլիջանցի

«Երանի թե մեր Դավիթի նման մի քանի համայնքապետ լինի ». Դիլիջանցի

Օրերս  մեր լրատվամիջոցներից մեկում  հրապարակում էր եղել կապված Դիլիջանի համայքապետի  անցած աշխատանքային ճակատագրի  և  Դիլիջանի առաջիկա ավագանու ընտրություններին վերաբերյալ: Ինչպես պարզվում է  հրապարակման մեջ անդրադարձել էր Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանի նախկին գործունեությանը՝ նրան ներկայացնելով որպես բենզալցակայանի  լիցքավորող և թաքնված հեգնանք արդար վաստակի , աշխատանքի մասով իբր /շարքային լիցքավորողից դարձել է համայնքապետ/: Անհիմն հրապարակման հետ կապված համայնքապետ  Սարգսյանը  հերքեց աղավածված փաստերը՝  պարզաբանելով, որ մինչ համայնքի ղեկավար դառնալը զբաղվել է անհատ ձեռնարկատիրությամբ՝ եղբայրների հետ համատեղ։ Նրա…

Կարդալ ավելին

Ես իմ երջանկությունը գտել եմ. Ալեն Սիմոնյան

Ես իմ երջանկությունը գտել եմ. Ալեն Սիմոնյան

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար ՝ Ալեն Սիմոնյանը իր ֆբ  սոցիալական էջում գրել է «Սիրելի՛ հայրենակիցներ, ընկերներ, շնորհակալ եմ ջերմ խոսքերի, նամակների և շնորհավորանքների համար, իմ կողքը լինելու և մեզ հետ մեր ուրախությունը կիսելու համար: Իսկ բոլոր չարախոսներին, չկամեցողներին և ուրիշների կյանքով ապրող չար ու նախանձ մարդկանց, ի սեր Աստծո, ցանկանում եմ, որ իրենք էլ իրենց սերը գտնեն ու երջանիկ լինեն: Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս իրենց, ի հեճուկս ժամանակի, խնդիրների, իմ սիրելիի հետ…

Կարդալ ավելին

«ԹԷԱՏՐՈՆ» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոննԵրևանում կներկայացվի Ամալիա Սալի «Քանի չեմ մոռացել» պարային ներկայացումը

«ԹԷԱՏՐՈՆ» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոննԵրևանում կներկայացվի Ամալիա Սալի «Քանի չեմ մոռացել» պարային ներկայացումը

«ԹԷԱՏՐՈՆ» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնն իր սոցիալական ծրագրի շրջանակում առանձնահատուկ ուշադրություն է դարձնում արվեստի միջոցով հասարակական կարևոր թեմաների բարձրաձայնմանը և տարբեր խմբերի միջև կապերի ամրապնդմանը։ Այս ծրագրի շրջանակում սեպտեմբերի 17-ին Երևանում կներկայացվի Ամալիա Սալի «Քանի չեմ մոռացել» պարային ներկայացումը։ Ի՞նչ է մնում, երբ հիշողությունները սկսում են խամրել, և ինչպե՞ս են սերը, հոգատարությունը, հումորն ու ապրումակցումը շարունակում միավորել մարդկանց։ Ամալիա Սալը պատմում է հենց այդ մասին՝ համադրելով ժամանակակից և քաղաքային պարը թատերական արտահայտչամիջոցների հետ։ «Քանի…

Կարդալ ավելին

Հայաստանում կանցկացվի «ԹԷԱՏՐՈՆ» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Հայաստանում կանցկացվի «ԹԷԱՏՐՈՆ» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Սեպտեմբերի 14-ից 28-ը, Երևանի քաղաքապետարանի գլխավոր հովանավորությամբ, ՀՀ արտաքին գործերի նախարարության և ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ, Հայաստանում կանցկացվի «ԹԷԱՏՐՈՆ» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը։ Փառատոնի նպատակն է Հայաստանը դարձնել գեղարվեստական հանդիպումների, երկխոսության և ստեղծագործական փոխանակումների հարթակ՝ միավորելով հայ արվեստագետներին և ֆրանկոֆոն աշխարհի ստեղծագործողներին։ «ԹԷԱՏՐՈՆ» փառատոնը պաշտոնապես կբացվի աշխարհահռչակ ֆրանսիացի պարուսույց Մուրադ Մերզուկիի «ՖՈԼԻԱ» ներկայացմամբ, որը տողի կունենա սեպտեմբերի 22-ին և 23-ին՝ ժամը 19։30-ին, Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: «Ֆոլիա» ներկայացումը հիփ-հոփ պարի…

Կարդալ ավելին

ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏԸ ՉԻ ԱՇԽԱՏԻ

ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏԸ ՉԻ ԱՇԽԱՏԻ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարը որոշում է կայացրել կասեցնելու անհատ ձեռնարկատեր Գևորգ Ֆիդանյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը (Շիրակի մարզ, ք. Գյումրի, Ղարսի խճուղի 33/2), քանի որ, համաձայն ստուգման արդյունքների, այն չի համապատասխանել իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերին: Մասնավորապես՝ – սննդի կառույցի պատերի որոշ հատվածներ չեն պահվել նորոգ վիճակում, պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից, – առաստաղի որոշ հատվածներում առկա է եղել կեղտի կուտակում և մասնիկների թափվելու հնարավորություն, – բացվող ներքին պատուհանները չեն…

Կարդալ ավելին

Ամիօ Բանկը երկրորդ անգամ ռեկորդային կարճ ժամկետում տեղաբաշխել է պարտատոմսերի ամբողջ ծավալը

Ամիօ Բանկը երկրորդ անգամ ռեկորդային կարճ ժամկետում տեղաբաշխել է պարտատոմսերի ամբողջ ծավալը

Ամիօ Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխումը ռեկորդային կարճ ժամկետում ավարտելու մասին։ Թողարկման ընդհանուր ծավալը կազմել է 2 մլրդ ՀՀ դրամ, տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը՝ 9.75%, շրջանառության ժամկետը՝ 36 ամիս, իսկ արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ կիսամյակային։ Ամիօ Բանկի պարտատոմսերի նախորդ թողարկումը ևս ամբողջությամբ տեղաբաշխվել էր նախատեսված ժամկետից զգալիորեն շուտ․ 6 մլրդ ՀՀ դրամ ծավալով տրանշի տեղաբաշխումն ավարտվել էր ընդամենը 30 ժամում։ Երկու հաջորդական թողարկումների նկատմամբ ձևավորված բարձր պահանջարկը վկայում է Ամիօ Բանկի նկատմամբ ներդրողների կայուն վստահության…

Կարդալ ավելին
1 … 5 6 7 8 9 … 257