Դեռ հայտնի չէ՝ Հայաստանի վարչապետ Փաշինյանը կգա՞ Ռուսաստան։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է РИА Новости-ն։ «Դեռ հայտնի չէ՝ Փաշինյանը կմասնակցի՞ Սանկտ Պետերբուրգում ԵԱՏՄ-ի և ԱՊՀ-ի հանդիպումներին»,- նշել է նա։ ԸստՊեսկովի, բոլորն են հրավիրված։ Նա հավելել է, որ ՀԱՊԿ գագաթնաժողովից առաջ Պուտինի և Փաշինյանի միջև հեռախոսազրույց նախատեսված չէ։ Նշենք, որ ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ չի մասնակցելու Մինսկում նոյեմբերի 23-ին կայանալիք ՀԱՊԿ հանդիպմանը։
Կարդալ ավելինՔաղաքականություն
Գազայի հատվածում Իսրայելի ագրեսիայի հետեւանքով 11470 մարդ է զոհվել, այդ թվում՝ 4707 երեխա
Գազայի հատվածում իսրայելական ագրեսիան հոկտեմբերի 7-ից ի վեր սպանել է 11470 մարդու, այդ թվում՝ 4707 երեխա, 3155 կին և 668 տարեց, հայտնում է Պաղեստինի առողջապահության նախարարությունը։ Եվս 29 հազար մարդ վիրավորվել է, հայտնում է WAFA-ն։ Հոկտեմբերի 7-ից ի վեր Հորդանան գետի արեւմտյան ափին սպանվել է 197 պաղեստինցի, եւս 2750-ը վիրավորվել են:
Կարդալ ավելինՄայրաքաղաքի ավագանու ընտրություններից հետո ՝ նոր գրասենյակ
«Մայր Հայաստան» Երևանի ավագանու ընդդիմադիր դաշինքը նախաձեռնել է նոր գրասենյակի բացմանը , որի նպատակն է քաղաքացիներին ավելի օպերատիվ հասանելիություն ապահովել և ծանոթանալ մայրաքաղաքում նրանց հուզող խնդիրներին և լսել նոր առաջարկներ: Այսօր տեղի է ունեցել «Մայր Հայաստան» շարժման՝ Շենգավիթ համայնքի տարածքային կառույցի բացումը։ Այն գտնվում է Արտաշիսյան 44/5 հասցեում։ «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը խոսել է շարժման անելիքների, Երևանի ավագանու մանդատի և քաղաքական նոր մշակույթի մասին։ Լրատվություն
Կարդալ ավելինՀԱՊԿ Միավորված շտաբի պետը հերքել է կազմակերպությունից Հայաստանի դուրս գալու մասին լուրերը
ՀԱՊԿ Միավորված շտաբի պետ Անատոլի Սիդորովը հերքել է կազմակերպությունից Հայաստանի դուրս գալու մասին լուրերը։ Հեռուստակամրջի ժամանակ Սիդորովը, պատասխանելով զորավարժություններին Հայաստանի չմասնակցելու մասին հարցին, նշել է, որ «պետության իմաստուն գլուխները կգտնեն դժվարությունները, որոնց առջեւ կանգնած է Հայաստանը, լուծելու միջոցը»։ Սիդորովի խոսքով՝ ոչ մի պաշտոնական հայտարարություն ՀՀ ղեկավարությունից կազմակերպությունից դուրս գալու մասին չի եղել։ «Ոչ մի հայտարարություն, որ ՀՀ-ն դուրս է գալիս ՀԱՊԿ-ից, ոչ մի փաստաթուղթ ես անձամբ չեմ տեսել։ Դե, որ մասնակցությունը մի փոքր սահմանափակվել է՝…
Կարդալ ավելինԱրարատ Միրզոյանն ու Հաջա Լաբիբը քննարկել են տարածաշրջանային և գործընկերային հարցեր
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Բելգիայի ԱԳ նախարար Հաջա Լաբիբի հետ: «Ի շարունակություն մեր արդյունավետ բանակցությունների, որ կայացան Հաջա Լաբիբի` Երևան այցի ընթացքում, Բրյուսելում մենք մանրամասն քննարկել ենք տարածաշրջանային և գործընկերային հարցեր, երկկողմ օրակարգը: Մենք գնահատում ենք և սպասում նոր նախագծերի, որ կարող են էլ ավելի մտերմացնել մեր ժողովուրդներին»,- X-ի իր էջում գրել է նա:
Կարդալ ավելինՀնդկաստանը Հայաստանին նռնակներ կմատակարարի
Հնդկաստանը Հայաստանին 30 մմ և 40 մմ նռնակներ կմատակարարի։ Այս մասին գրում է IADN-ը X-ի միկրոբլոգում։ «150 հազար միավոր նռնակներ Հայաստան կմատակարարվի «Munitions India Limited»-ի կողմից։ 2 ամիս առաջ MIL ընկերությունը Հայաստան էր մատակարարել 5 միլիոն միավոր 7,62 մմ տրամաչափի փամփուշտ»,-գրում է աղբյուրը։
Կարդալ ավելինՀայաստանը «յուրացրել է Ղարաբաղյան պատերազմի դասը եւ խելոքացել է». Էրդողան
Հայաստանը «յուրացրել է Ղարաբաղյան պատերազմի դասը եւ խելոքացել է»։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը՝ զուգահեռներ անցկացնելով Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի պատերազմի հետ։ Նրա խոսքով՝ երկար տարիներ «Հայաստանը երազում էր մեր տարածքների մասին»։ «Նա յուրացրել է Ղարաբաղյան պատերազմի դասը եւ խելոքացել է։ Հիմա Իսրայելի ղեկավարներն են սկսել նման մոլորություններ հայտնել։ Մի հուզվեք, նրանց հիասթափություն է սպասվում, ինչպես եւ բազմաթիվ այլ երազողների հազարամյակների ընթացքում»,- նշել է նա։
Կարդալ ավելինԱմենամյա արձակուրդի տրամադրման նոր կարգավորումները ուժի մեջ կմտնեն դեկտեմբերի 1-ից
Ամենամյա արձակուրդի տրամադրման նոր կարգավորումները ուժի մեջ կմտնեն դեկտեմբերի 1-ից։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ ըստ այդմ՝ կգործի աշխատողների ամենամյա արձակուրդի տրամադրման կարգավորումն այն դեպքերի համար, երբ աշխատողը երկուսուկես տարի անընդմեջ հրաժարվում է իրեն հասանելիք ամենամյա արձակուրդի կամ դրա մի մասի տրամադրումից՝ չներկայացնելով ամենամյա արձակուրդ տրամադրելու մասին դիմում։ Այս պարագայում նախատեսվում է, որ գործատուն կարող է անձամբ որոշել աշխատողին ամենամյա արձակուրդ տրամադրելու ժամանակահատվածը և իրավական ակտն ընդունել՝ առանց համապատասխան դիմումի առկայության: Միաժամանակ, դեկտեմբերի…
Կարդալ ավելինՀՀ-ն ունի Գրանադայի սկզբունքներով Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու քաղաքական կամք․Միրզոյան
Նոյեմբերի 15-ին Բրյուսելում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթով հանդես է եկել Արևելյան գործընկերության Քաղացիական հասարակության ֆորումի 15-րդ տարեկան վեհաժողովին: Հայտնում են ԱԳՆ-ից: Ներկայացնում ենք Արարատ Միրզոյանի ելույթի տեքստը․ «Հարգելի գործընկերներ, Ինձ համար պատիվ է ելույթ ունենալ Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի տարեկան վեհաժողովի մասնակիցների առջև: Վստահ եմ, որ այսօր համախոհ գործընկերներով մենք կարող ենք բաց քննարկում ունենալ և քննադատաբար գնահատել զարգացումները ինչպես Արևելյան գործընկեր երկրների, այնպես էլ տարածաշրջանային և եվրոպական մակարդակով: Այսպիսով, հետագա քննարկումը…
Կարդալ ավելինՀակոբ Արշակյանը «Խաղաղության խաչմերուկի» գաղափարը ներկայացրել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 15-ին հանդիպել է Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար ալ-Ասադի հետ, հայտնում են ԱԺ-ից։ Հաղորդագրությունում ասվում է․ «Շնորհակալություն հայտնելով հրավերի եւ ջերմ ընդունելության համար՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը նշել է, որ Հայաստանը կարեւորում եւ բարձր է գնահատում բարեկամական ջերմ հարաբերությունները Սիրիայի հետ եւ ընդգծել Սիրիայի հայկական համայնքի առանձնահատուկ նշանակությունը՝ որպես բարեկամության կայուն կամուրջ երկու երկրների եւ ժողովուրդների միջեւ: Անդրադառնալով սիրիական ճգնաժամին՝ ԱԺ փոխխոսնակը նշել է, որ ճգնաժամի…
Կարդալ ավելին







