Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կհանձնարարի Ընդհանուր անվտանգության ծառայության աշխատակիցներին պոլիգրաֆով ստուգել կառավարության անդամներին, որպեսզի կանխվի տեղեկատվության արտահոսքը։ Այս մասին նշել է Kan պետական հեռուստառադիոընկերությունը՝ հղում կատարելով օրինագծի տեքստին, որը մշակում են Նեթանյահուի գրասենյակում։
Ընդհանուր անվտանգության ծառայության աշխատակիցները դեռ համաձայնություն չեն տվել այդ գործողությանը։ Հեռուստառադիոընկլրությունը նշել է, որ անվտանգության ուժերը համաձայն չեն տեքստում օգտագործված ձեւակերպումներին։
Պոլիգրաֆով ստուգման, ըստ նոր օրինագծի, պետք է ենթարկվեն կառավարության բոլոր անդամները, իրավաբան խորհրդականները եւ անվտանգության համակարգերի՝ նիստերին ներկա ղեկավարները։ Նեթանյահուն ինքը ազատված է լինելու թեստավորումից, քանի որ կարդիոստիմուլյատոր ունի։
Վարչապետի գրասենյակում Kan-ի հաղորդումը դեռ չեն մեկնաբանել։