Արարատյան դաշտում գործող ընկերությունները պետք է ջրի շրջանառման փակ համակարգ ներդնեն

Հայաստանում ջրօգտագործող ընկերությունները, որոնք գործում են Արարատյան դաշտում, պետք է ներդնեն ջրի շրջանառման փակ համակարգեր։ Այս մասին Ազգային ժողովի արտահերթ նիստում, Ջրային օրենսգրքում եւ կից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ, նոյեմբերի 21-ին ասել է շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։

Նրա խոսքով, այս միջոցը անհրաժեշտ է այն աղետալի իրավիճակի կարգավորման համար, որն ստեղծվել է Արարատյան դաշտի արտեզյան հորացնքերում։ Պատճառը, նշել է նախարարը, կլիմայի փոփոխությունն է եւ քաղաքացիների ոչ պատշաճ տնտեսվարումը։ «Մասնավորապես, նախատեսված է սահմանել նորմ ջրօգտագործող ընկերությունների՝ ջրի շրջամառման փակ համակարգեր ունենալու մասին։ Կառավարությունը այս կերպ փորձում է ավելի արդյունավետորեն կառավարել առկա ռիսկերը, ինչպես նաեւ խնայել խմելու ջրի պաշարները»,- ասել է Սիմիդյանը։

Spread the love