Հայաստան Հավաքական անվտանգության կազմակերպության պայմանագրի (ՀԱՊԿ) մոնիթորինգային առաքելության ուղարկման մասին նախագծի եւ այլ գործնական միջոցների վերաբերյալ աշխատանքը Երեւանի՝ օրակարգից ՀԱՊԿ ԱԳՆ ղեկավարների հայտարարությունը հանելու խնդրանքից հետո, ի աջակցություն Հարավային Կովկասում խաղաղության ձեռքբերմանը, շարունակվում է։ Այս մասին նշվել է ՀԱՊԿ Քարտուղարության հրապարակած մեկնաբանությունում։
«ՀԱՊԿ կանոնադրական մարմինների նախօրեին կայացած նիստերում (Մինսկ) հայկական կողմը առաջարկել էր հանել հայտարարության դիտարկումը։ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագի շուրջ եւ գործնական այլ միջոցների ցուցաբերման աշխատանքը շարունակվում է»,- նշվել է հաղորդագրությունում։