Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Կիմո Կիլյունենին և Բորիանա Աբերգին: Վարչապետը ողջունել է համազեկուցողների այցը Հայաստան և կարևորել ՀՀ կառավարության ու Եվրոպայի խորհրդի սերտ համագործակցությունը, մասնավորապես, ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ առաջմղման և այլ ուղղություններով: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ժողովրդավարության զարգացումն ու բարեփոխումների օրակարգը ՀՀ կառավարության ռազմավարությունն է և հետևողական աշխատանքներն այդ ուղղությամբ կրելու են շարունակական բնույթ: Վարչապետը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից հակակոռուպցիոն քաղաքականության շրջանակներում իրականացված…
Կարդալ ավելինՔաղաքականություն
Պուտինը դեռ հայտարարություն չի արել 2024թ. ընտրություններին իր մասնակցության մասին. Պեսկով
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեռ որեւէ հայտարարություն չի արել 2024թ. նախագահական ընտրություններին իր մասնակցության մասին, ընտրարշավը դեռ չի հայտարարվել, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Ավելի վաղ «Ռոյթըր» գործակալությունը, հղում կատարելով իր աղբյուրներին, տեղեկացրել էր, որ Պուտինն իբր արդեն որոշում կայացրել է 2024թ. նախագահական ընտրություններին մասնակցելու մասին։ «Պուտինը ոչ մի հայտարարություն այս հաշվով դեռ չի արել։ Ընտրարշավն ինքն էլ դեռ պաշտոնապես հայտարարված չէ»,- ասել է Պեսկովը։
Կարդալ ավելինԱդրբեջանի արտգործնախարարը Հայաստանին կոչ է արել բաց չթողնել իր «հատուկ հնարավորությունը»
30 տարի անց «ադրբեջանական» հողերի «օկուպացիայի» ավարտը և այդ հողերի վրա մեր ինքնիշխանության վերականգնումն Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման համար նոր հեռանկարներ են բացում։ Այս մասին Բուխարեստում իր ռումինացի գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։ «Այս կարգավորումը, որը հիմնված է միմյանց ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման և հարգանքի վրա, ոչ միայն կծառայի Ադրբեջանին և Հայաստանին, այլև կապահովի համագործակցության չօգտագործված հնարավորությունների բացումը՝ տարածաշրջանում…
Կարդալ ավելինՀայ–թուրքական սահմանին կառուցվող նոր մաքսատան շինարարությունը մոտենում է ավարտին. ՊԵԿ
ՀՀ Արմավիրի մարզի «Մարգարա» մաքսային կետի շինարարական աշխատանքները մոտենում են ավարտին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պետեկամուտների կոմիտեն` պատասխանելով @ArmeniaSputnik-ի գրավոր հարցմանը։ Հոկտեմբերի վերջին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս էր հայտնել, որ Հայաստանի և Թուրքիայի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն առաջիկայում կիրագործվեն հատուկ ներկայացուցիչների քննարկումների, բանակցությունների արդյունքում։ Նա նշել էր, որ դա վերաբերում է Հայաստան–Թուրքիա սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար բացելուն։ Փաշինյանը շեշտել էր` բացի պայմանավորվածություններից, սահմանային ենթակառուցվածքների մասով զգալի աշխատանք է կատարվել` վերազինվել…
Կարդալ ավելին«Մենք մի Պուտին ունենք». Պեսկովը նախագահի «նմանակների» մասին
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ցրել է Վլադիմիր Պոտւինի «նմանակների» մասին առասպելը։ «Մենք մի Պուտին ունենք»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ ելույթ ունենալով «Ռոսիա» ցուցահանդես-համաժողովի շրջանակում, «Գիտելիք» ընկերության մարաթոնում։ Պեսկովի կածիքով՝ այժմ ԶԼՄ-ներում եւ Թելեգրամ-ալիքներում բազմաթիվ կուրյոզներ են հայտնվում։ Նա որպես օրինակ բերել է «տեղեկությունը» պետության ղեկավարի «նմանակների» մասին։ «Այժմ «փորձագետները» փորձում են կռահել՝ նրանք երե՞քն են, թե՞ չորսը, եւ ո՞ւմ ենք մենք հիմա տեսնում ամեն օր. այ, այսօր առավոտյան [ծաղիկներ] դրեցինք Մինինի եւ Պոժարսկու…
Կարդալ ավելինԲանակցությունները կշարունակվեն, երբ Երևանն ընդունի Բաքվի պայմանները. Բայրամով
Հայաստանի կողմից ոչ կառուցողական քայլերը հանգեցրին երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացի դանդաղմանը։ Այդ մասին Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոկի հետ բանակցություններից հետո կայացած ճեպազրույցում հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։ Ընդ որում, նա ընդգծել է, որ չնայած այս ամենին, Ադրբեջանի կառավարությունը կարծում է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանն այլընտրանք չկա։ Միևնույն ժամանակ, Բայրամովը նշել է, որ Հայաստանի հետ բանակցությունները կշարունակվեն, երբ Երևանն ընդունի Բաքվի պայմանները։ Նա ընդգծել է, որ Ադրբեջանը, ինչպես նախկինում, պատրաստ է Հայաստանի…
Կարդալ ավելինԵգիպտոսն ամեն օր մոտ 50 վիրավոր պաղեստինցի է ընդունում Գազայի հատվածից
Եգիպտոսի հոսպիտալներն ամեն օր մոտ 50 պաղեստինցի վիրավորների են ընդունում, որոնք տուժել են Գազայի հատվածում իսրայելական ուժերի գնդակոծությունների եւ ռմբակոծությունների հետեւանքով։ Այս մասին տեղեկացրել է հանրապետության առողջապահության եւ ազգաբնակչության նախարար Հալեդ Աբդել Գաֆարը։ «Մենք ամեն օր ընդունում ենք 50 վիրավոր պաղեստինցիների Գազայի հատվածից»,- ասել է նախարարը, որի խոսքերը մեջբերել է Al-Qahira ai-Ihbariya հեռուստաալիքը։ Գաֆարն ավելացրել է, որ Եգիպտոսի առողջապահության հաստատությունները «պատրաստ են ընդունել ավելի մեծ թվով վիրավորների պաղեստինյան անկլավից, բայց հակառակ կողմը վերահսկում է [բուժման…
Կարդալ ավելինԵՄ-ն խոստացել է ներկայացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 12-րդ փաթեթը
Եվրահանձնաժողովը շուտով կներկայացնի Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 12-րդ փաթեթը՝ ներմուծման և արտահանման նոր արգելքներով և նավթի գնի առաստաղի խստացմամբ, հայտարարել է ԵՀ ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։ «Շուտով մենք կներկայացնենք պատժամիջոցների 12-րդ փաթեթը։ Ցանկում նոր լրացումներով։ Ներմուծման և արտահանման նոր արգելքներ։ Նավթի գնի առաստաղը խստացնելու գործողություններ»,- X սոցիալական ցանցում գրել է ԵՀ ղեկավարը։ Ավելի վաղ, Politico թերթը, վկայակոչելով ԵՄ դիվանագետներին, հայտնել էր, որ սպասվում է, որ Եվրահանձնաժողովը հաջորդ շաբաթ կներկայացնի Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների 12-րդ…
Կարդալ ավելինԻրավապաշտպան Ավետիք Իշխանյանի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելն ուղղակի ամոթալի, էժան արարք է. Թաթոյան
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի (Avetik Ishkhanyan) նկատմամբ ֆեյսբուքում գրառում անելու փաստի առթիվ քրեական վարույթ նախաձեռնելն ուղղակի ամոթալի, էժան արարք է: Աս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ, «Թաթոյան» հիմնադրամի տնօրեմ Արման Թաթոյանը: «Դա ի՞նչ քրեական վարույթի կամ հետապնդման ենթակա արարք է, կամ այդ միայն Ավետի՞քն էր նման արտահայտություն արել: Նախ՝ այն, որ Ավետիք Իշխանյանի նկատմամբ, ըստ պաշտոնական պարզաբանման, քրեական հետապնդում հարուցված չէ, ոչինչ չի փոխում: Նախաձեռնված քրեական վարույթն անխզելիորեն կապված է պարոն Իշխանյանի հետ….
Կարդալ ավելինՄիրզոյանը՝ պաղեստինա-իսրայելական հակամարտության մասին. Կոչ ենք անում թիրախ չդարձնել խաղաղ բնակիչներին
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բերբոքի հետ համատեղ ասուլիսում պաղեստինա-իսրայելական հակամարտության կողմերին կոչ է արել թիրախ չդարձնել խաղաղ բնակչությանը։ «Ցավոք, աշխարհի տարբեր ծայրերում կրկին բորբոքվում են հին հակամարտությունները, պատերազմներն ու խաղաղ բնակիչների տառապանքները։ Սա շատ զգայուն հարց է մեզ համար։ Ընդամենը մի քանի շաբաթ առաջ մենք ականատես եղանք նույն իրադարձություններին։ Բոլոր դեպքերում և հակամարտությունների դեպքում կոչ ենք անում չթիրախավորել խաղաղ բնակչությանը և ձեռնարկել բոլոր միջոցները ռազմական գործողությունները հնարավորինս արագ դադարեցնելու և խաղաղ բնակչության անվտանգությունն…
Կարդալ ավելին








