Երասխի գործարանի կառուցման վայրը տեղափոխելու մասին մամուլում պարբերաբար հրապարակումներ են արվում: ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից գործարանի տեղափոխման մասին տեղեկությունը ո՛չ հաստատեցին, ո՛չ էլ հերքեցին։ «Այս պահին քննարկումներ են ընթանում կառավարության մակարդակով», – նշեցին նախարարությունից: Մեզ հետ զրույցում Արարատի մարզպետարանից հայտնեցին, որ տեղափոխման մասին տեղեկություն չունեն: Ավելի վաղ Sputnik Արմենիան գրել էր, որ Երասխում հայ-ամերիկյան մետալուրգիական գործարանի կառուցման վայրը փաստացի տեղափոխվել է Արարատ քաղաքի հարակից տարածք: Sputnik Արմենիայի թղթակիցը եղել է Երասխի տարածքում եւ համոզվել, որ շինարարությունը սառեցված է։ Գործարանի…
Կարդալ ավելինՔաղաքականություն
Տեղորոշել ենք ադրբեջանական զինված տեղակայումները և կարմիր մահիկի մեքենաների վայրը․ Թաթոյան
«Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մենք տեղորոշել ենք ադրբեջանական զինված տեղակայումները Լաչինի միջանցքից ու ճանապարհից մինչև Ստեփանակերտ և Ստեփանակերտից էլ մինչև Աղդամ: Այս քարտեզների վրա հստակ նշված են նաև այն վայրերը, որտեղ գտնվում էին ճանապարհը շրջափակած ադրբեջանական կառավարության «էկոակտիվիստ» գործակալները 2022թ. դեկտեմբերի 12-ից մինչև 2023թ. ապրիլի 23-ը: Տեղորոշված է նաև ադրբեջանական կարմիր մահիկի ընկերության մեքենաների վայրը: Այս քարտեզները և տեղակայումները ևս մեկ անգամ ապացուցում են, որ Լաչինի միջանցքն ունի Արցախի…
Կարդալ ավելինՄայրաքաղաքում ` ընտրություններին ընդառաջ հանդիպումներ
Սեպտեմբերի 17-ին մայրաքաղաքի ազգաբնակչությունը իր ձայնը կտա նախընտրած քաղաքական կուսակցությունը կամ դաշինքին , քաղաքապետի ընտրություններում, որտեղից էլ պարզ կլինի ձևավորվող քաղաքական ուժն ու հավանական քաղաքապետը:Բայց մինչ այդ հարցախույզ անելով մայրաքաղաքի փողոցներում progressarmenia.com-ին պարզ դարձավ, որ այս ազգաբնակչությունը խորը հիասթափություն է ապրում և ուշագրավ մանրամասներ չենք կարող հրապարակել հաշվի առնելով, որ մարդիկ հակված չեն (թույլ) մասնակցել առաջիկա սպասվող քաղաքապետի ընտրություններին: Հիշեցնենք , որ ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել 13 կուսակցություններ և մեկ դաշինք ՝«Մայր Հայաստան» դաշինքը…
Կարդալ ավելինՌուսաստանն ակնկալում է, որ Հայաստանը երկու երկրների ժողովուրդներին գժտեցնելու պլաններ չունի. Զախարովա
Ռուսաստանը ակնկալում է, որ Հայաստանի ղեկավարությունը աղետալի ծրագրեր չունի երկու երկրների ժողովուրդներին գժտեցնելու համար, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում Արևելյան տնտեսական ֆորումի (ԵՏՀ) շրջանակներում։ «Հուսով եմ, որ դա տեղի չի ունենա: Ես անկեղծորեն հույս ունեմ, որ Հայաստանի ղեկավարության մեջ ոչ ոք նման նպատակ ու խնդիր չունի։ Որովհետև, իմ կարծիքով, դա աղետալի կլիներ միայն Հայաստանի համար»,- ասել է Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե Երևանը կարո՞ղ է ինչ-որ կերպ միմյանց դեմ հանել…
Կարդալ ավելինՄեկ տարի առաջ Հայաստանը ենթարկվեց հարձակման. ԱԺ-ում հարգեցին զոհերի հիշատակը
2022 թվականի այս օրը Ադրբեջանը հարձակում սկսեց ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը այսօր հիշեցրեց այս մասին: «Մեկ տարի առաջ Հայաստանի Հանրապետությունը ենթարկվեց հարձակման, որի հետևանքով մենք ունեցանք 200-ից ավելի զոհ: Առաջարկում եմ 1 րոպե լռությամբ հարգել զոհերի հիշատակը»,- նշեց Սիմոնյանը: Հիշեցնենք` ըստ ՀՀ քննչական կոմիտեի վերջին տվյալների` Ադրբեջանի կողմից իրականացրած ագրեսիայի հետևանքով հայկական կողմից զոհվել է 224 անձ, այդ թվում՝ 3 քաղաքացիական անձ, անհայտ է 3 զինծառայողի գտնվելու վայրը։
Կարդալ ավելինՓաշինյանը Եղիշե Կիրակոսյանին գործուղում է Ստրասբուրգ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը գործուղվում է Ֆրանսիա: Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշումը՝ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին 2023 թվականի սեպտեմբերի 18-23-ը ներառյալ գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն (Ստրասբուրգ)՝ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի՝ մարդու իրավունքների հարցերով 1475-րդ հանդիպմանը մասնակցելու և քննարկումներ ունենալու նպատակով: Հայաստանի Հանրապետության…
Կարդալ ավելինՌուսական Կարմիր խաչն այսօր 15 տոննա մարդասիրական օգնություն է հասցրել ԼՂ-ի բնակչությանը.
Ռուսական Կարմիր խաչն այսօր 15 տոննա մարդասիրական օգնություն է հասցրել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը։ Այժմ մարդասիրական օգնությունը բաժանվում է բնակչությանը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ռուսական Կարմիր խաչի նախագահ Պավել Սավչուկը։ «Մարդասիրական օգնությունը բաղկացած է 1000 պարենային փաթեթներից, որոնցից յուրաքանչյուրը ներառում է ձավարեղեն, ալյուր, շոգեխաշած միս և երկար պահպանման ժամկետով այլ ապրանքներ։ Առանձին-առանձին պատրաստել ենք 192 փաթեթներ երեխաների համար, որոնք ներառում են և՛ հիգիենայի պարագաներ, և՛ սնունդ։ Բերել ենք նաև 270 կոմպլեկտ անկողնային սպիտակեղեն և 200 հիգիենայի պարագաներ»,–նշել է…
Կարդալ ավելինՂազախստանի ԱԳՆ․ Ղազախստանն աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը
Ղազախստանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ, գրում է Zakon.kz-ն։ Հայտարարությունը Ղազախստանի ԱԳՆ-ն տեղադրել է իր Telegram-ալիքում․ «Լեռնային Ղարաբաղի շուրջ վերջին իրադարձությունների կապակցությամբ Ղազախստանի Հանրապետությունը հերթական անգամ վերահաստատում է իր վճռական աջակցությունը Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում, ինչպես նաեւ հանդես է գալիս քաղաքական-դիվանագիտական ճանապարհով բոլոր հարցերի կարգավորման օգտին՝ ՄԱԿ-ի կանոնադրությանը եւ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին ու նորմերին համապատասխան»։
Կարդալ ավելինՊուտինը բացահայտ հայտարարեց, որ Փաշինյանը ստում է․ ՀՀԿ-ում հիշեցրել են, թե ով է հրաժարվել փոխզիջումային տարբերակից
ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահող երկրներն առաջարկում էին միջանկյալ կարգավիճակ տալ Արցախին, Քարվաճառը, Լաչինն ու Արցախը թողնել Հայաստանի վերահսկողության տակ, իսկ Ադրբեջանին հանձնել 5 շրջան։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 12-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ «Այսօր Պուտինը բացահայտ հայտարարեց, որ Փաշինյանը ստում է՝ խոսելով այն մասին, որ Արցախը Ադրբեջանին է հանձնվել դեռեւս Ալմա Աթայի հռչակագրով։ Եթե բոլոր նախկին ղեկավարները վաղուց են հանձնել Արցախը, ապա ինչպե՞ս բացատրել Պուտինի հայտարարությունը, որ Քարվաճառը, Լաչինն…
Կարդալ ավելինԱկնկալում ենք, որ Աղդամի երթուղուն զուգահեռ, կապաշրջափակվի նաև Լաչինի միջանցքը. Զախարովա
Ռուսական կողմը հետևողական քայլեր է ձեռնարկում՝ ուղղված Լեռնային Ղարաբաղում ստեղծված բարդ հումանիտար իրավիճակի կարգավորմանը։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ՝ կապված Լեռնային Ղարաբաղի բնակչությանը ռուսական մարդասիրական օգնության հետ։ «Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի կողմից այս տարվա հուլիսի 25-ին Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների հետ եռակողմ հանդիպման ժամանակ առաջ քաշած նախաձեռնությանը համապատասխան, Մոսկվայում, բոլոր շահագրգիռ կողմերի հետ համագործակցելով, մշակվել է Լաչինի և Աղդամի երթուղիների զուգահեռ ապաշրջափակման սխեմա։ Հաշվի առնելով դիրքորոշումների զգալի տարբերությունը…
Կարդալ ավելին








