Սեպտեմբերի 17-ին մայրաքաղաքի ազգաբնակչությունը իր ձայնը կտա նախընտրած քաղաքական կուսակցությունը կամ դաշինքին , քաղաքապետի ընտրություններում, որտեղից էլ պարզ կլինի ձևավորվող քաղաքական ուժն ու հավանական քաղաքապետը:Բայց մինչ այդ հարցախույզ անելով մայրաքաղաքի փողոցներում progressarmenia.com-ին պարզ դարձավ, որ այս ազգաբնակչությունը խորը հիասթափություն է ապրում և ուշագրավ մանրամասներ չենք կարող հրապարակել հաշվի առնելով, որ մարդիկ հակված չեն (թույլ) մասնակցել առաջիկա սպասվող քաղաքապետի ընտրություններին: Հիշեցնենք , որ ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել 13 կուսակցություններ և մեկ դաշինք ՝«Մայր Հայաստան» դաշինքը , որը հավաքական քաղ.և հասարակական նախաձեռնություններից ձևավորված ուժ է , համախմբելով այն կարող ուժերին ովքեր ի զորու են բեկում մցնել ներկա քաղաքական և քաղաքային իշխանությունների շրջանակներում ՝ ընտրություններում հաղթանակ տանելու դեպքում: Այս ֆոնին մենք պատրաստվում ենք զրուցել նաև թիմում գրացված ավագանիների հետ: Դաշինքի ընտրացուցակի 11 համարը գլխավորող Գևորգ Ստեփանյանին շատերն են ճանաչում, երիտասարդ խոստումնալից, հայրենասեր և բարձր ոգու տեր անձնավորություն է, ով մշտապես աչքի է ընկել իր համարձակ խոսքով –գործերով և նախաձեռնություններով: Իր ծննդավայր թաղամասում նրան ընդունում և հարգում են, որպես վստահելի և հավակնոտ երիտասարդի:Որպեսզի մեր ասածը մերկապարանոց չհնչի Ստեփանյանի հետ առաջիկա հարցազրույցին կարող եք հետևել սույն կայքում , ով կբացահայտի ուշագրավ մանրամասներ սպասվող ընտրություններին ընդառաջ:
Հիշեցնենք՝ Դաշինքի նախընտրական ծրագրի 10 հիմնական դրույթները
«Մայր Հայաստան» դաշինքը ներկայացրել է ծրագրային հիմնական դրույթները
«Մայր Հայաստան» դաշինքի նախընտրական ծրագրի 10 հիմնական դրույթներն են
- Ամբողջական իշխանափոխություն
- Հայաստանի և Արցախի անվտանգային միջավայրի վերականգնում
- Արցախի պաշտպանություն
- Հանրային մթնոլորտի առողջացում
- Տնտեսության զարգացում
- Հարկային աջակցություն բիզնես-դաշտի և տեղական ինքնակառավարման մարմինների համար
- Արտոնյալ կարգավիճակ փոքր բիզնեսին
- Սոցիալական քաղաքականություն
- Սոցիալական աջակցություն կենսաթոշակառուներին և խոցելի այլ խմբերին
- Արդիականացված Երևան
Կարինե Սարգսյան