Ղազախստանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ, գրում է Zakon.kz-ն։
Հայտարարությունը Ղազախստանի ԱԳՆ-ն տեղադրել է իր Telegram-ալիքում․
«Լեռնային Ղարաբաղի շուրջ վերջին իրադարձությունների կապակցությամբ Ղազախստանի Հանրապետությունը հերթական անգամ վերահաստատում է իր վճռական աջակցությունը Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում, ինչպես նաեւ հանդես է գալիս քաղաքական-դիվանագիտական ճանապարհով բոլոր հարցերի կարգավորման օգտին՝ ՄԱԿ-ի կանոնադրությանը եւ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին ու նորմերին համապատասխան»։