Մեր կանխատեսումների համաձայն, շատ փոքր չափով վերանայել ենք տնտեսական աճի ցուցանիշը նախկինում կանխատեսվող 6.9%-ի փոխարեն այժմ կանխատեսում ենք 7.2% տնտեսական ակտիվության աճ՝ հիմնականում պայմանավորված շինարարության և ծառայությունների բարձր աճերով: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 12-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:
Անդրադառնալով հիփոթեքային շուկայում հնարավոր գերտաքացման ռիսկերի խնդրին՝ ԿԲ նախագահն ասաց, որ վերջին մեկ ամսում տների գներն աճել են 1.1%-ով, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի՝ հուլիսի համեմատ 8.8 %-ի աճ է գրանցվել:
Նա հայտնեց, որ հակացիկլիկ բուֆերի գործածումն օգոստոսի վերջից արդեն ուժի մեջ է մտել 150 բազիսային կետ արժեքով, որը մոտավորապես 90 մլրդ դրամի բանկային համակարգի կապիտալ է:
«Եթե տեսնենք, որ հիփոթեքային շուկայում գերտակացման երևույթներ են շարունակաբար արձանագրվում, ապա գործիքակազմ կա և մակրոտնտեսական գործիքակազմով դրան կանդրադառնանք»,-ասաց Մարտին Գալստյանը, հավելելով որ բազային տոկոսադրուքն ավելացնելով նկատվել են հիփոթեքային տոկոսադրույքների աճեր և ներկայում Բազային տոկոսադրուքի իջեցմամբ նաև հիփոթեքային վարկերի տոկոսադրույքներն էլ կճշգրտվեն դեպի ներքև: